Իենգ Սարի (կխմեր.՝ អៀង សារី, հոկտեմբերի 24, 1925(1925-10-24)[1], Mekong Delta, Trà Vinh, Հարավային Վիետնամ - մարտի 14, 2013(2013-03-14)[2][1], Պնոմպեն, Կամբոջա[3][5]), «Կարմիր քմերներ» վարչակարգի ամենաազդեցիկ գործիչներից մեկն է, Պոլ Պոտի բռնապետության ժամանակ (1975-1979) եղել է վարչապետ և «Ժողովրդավարական Կամպուչիայի» արտաքին գործերի նախարար։ Մամուլում անվանվել է Կամպուչիայի վարչակարգի «երկրորդ մարդը» (խորհրդային մամուլում նույնիսկ օգտագործվել է «Պոլ Պոտի վարչակարգ` Իենգ Սարի» տերմինը)։ Փաստացի Ինեգ Սարին «համար երեքն էր», քանի որ «համար երկուսի»` Նուոն Չեայի անունը գործնականում հայտնի չէր արտասահմանում, ինչչես նաև` հայտնի չէր հենց Կամբոջայում։

Իենգ Սարի
կխմեր.՝ អៀង សារី
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 24, 1925(1925-10-24)[1]
ԾննդավայրMekong Delta, Trà Vinh, Հարավային Վիետնամ
Մահացել էմարտի 14, 2013(2013-03-14)[2][1] (87 տարեկան)
Մահվան վայրՊնոմպեն, Կամբոջա[3]
ԳերեզմանMalai District
Քաղաքացիություն Կամբոջա
ԿրթությունԿոնդորսե լիցեյ, Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ և Lycee Sisowath?
Մասնագիտությունքաղաքական գործիչ և դիվանագետ
ԱմուսինIeng Thirith?[4]
Զբաղեցրած պաշտոններարտաքին գործերի նախարար
ԿուսակցությունCommunist Party of Kampuchea?, Party of Democratic Kampuchea?, Cambodian National Unity Party?, Democratic National Union Movement?, Democratic Party? և Ֆրանսիայի կոմունիստական կուսակցություն
 Ieng Sary Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ինեգ Սարին ծնվել է Վիետնամի հարավ-արևմուտքում։ Հայրը ազգությամբ քմեր էր, իսկ մայրը` չինացի[6]։ Ավարտել է Պնոմպենի Սիսովատ արքայի ուսումնարանը։ Ընդունվելով «Կարմիր քմերների» շարքերը` փոխել է իր վիետնամական Կիմ Չանգ անունը քմերականի` Իենգ Սարի։ Պոլ Պոտի կողմնակիցն էր, նրա հետ միասին սովորել է Փարիզի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտում, հանդիպել է ֆրանսիական ձախ շարժման գործիչների հետ (ներառյալ Ժան Պոլ Սարտրը

1953 թվականին վերադառնալով Կամբոջա` Սիսովատի ուսումնարանում դարձել է պրոֆեսոր[7]։ 1960 թվականին ընտրվել է Կամպուչիի աշխատավորների կուսակցության Կենտրոնական կոմիտե։ 1971-1975 թվականներին քաղաքացիական պատերազմի ժամանակ եղել է Թագավորական կառավարության Կամպուչայի ազգային միության անդամ և Կամպուչայի ազգային միության հատուկ գործակալ։ Կարմիր քմերների իշխանության գալուց հետո 1975 թվականին եղել է վարչապետի` միջազգային գործերով տեղակալը և Կամպուչայի արտաքին գործերի նախարարը։

Կարմիր քմերների պարտությունից և նրանց` պարտիզանական պատերազմի մարտավարությանն անցնելուց հետո շարունակել է պահպանել իր առաջնորդության դիրքը, որպես աքսորված կառավարության անդամ, բայց ժողովրդական Կամպուչայի կոալիցիոն կառավարության ստեղծումից հետո 1982 թվականին իր արտաքին գործերի նախարարի պաշտոնը հանձնել է Կխիե Սամպխանին։ 1996 թվականին դուրս է եկել Կարմիր Քմերների շարքերից իր հազարավոր հետևորդների հետ` 1996 թվականի օգոստոսին թագավոր Նորոդոմ Սիանուկի համաներման դիմաց։ Հիմնել է ժողովրդավարական ազգային շարժման միությունը, դաշնակցելով Խուն Սենի կառավարության հետ, ստացել է Պայլինը ղեկավարելու փաստացի մանդատ։ 1996-2007 թվականներին ապրում էր Պնոմպենի անվտանգության աշխատակիցներով շրջապատված մեծ ամառանոցում և վերահսկում էր Թաիլանդի սահմանին թանկարժեք քարերի արդյունաբերությունը։

2007 թվականի նոյեմբերի 12-ին իր կնոջ` Իենգ Տիրիտի հետ ձերբակալվել է հատուկ դատարանի առջև պատասխանատվության կանչելու համար[8]։

2009 թվականի դեկտեմբերի 16-ին դատական կազմը նրան պաշտոնապես մեղադրել է ցեղասպանության, Կամբոջայում վիետնամական և մուսուլմանական փոքրամասնությունների սպանությանը մասնակցելու համար[9]։

Մահացել է 2013 թվականի մարտի 14-ին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Munzinger Personen (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 Ieng Sary, Former Official of Khmer Rouge, Dies at 87|nytimes.com
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #122488709 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. http://www.lefigaro.fr/international/2007/11/13/01003-20071113ARTFIG00098-le-frere-n-du-regime-khmer-arrete-au-cambodge.php
  5. «BBC News - Khmer Rouge senior leader Ieng Sary dies». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 17-ին.
  6. Ieng Sary’s Brief Biography Արխիվացված 2008-01-18 Wayback Machine; Ieng Sary, Howard J. De Nike, John B. Quigley, Kenneth J. Robinson, Cambodia Tribunal Populaire Revolutionnaire, Helen Jarvis, Nereida Cross Genocide in Cambodia: Documents from the Trial from of Pol Pot and Ieng Sary (Pennsylvania Studies in Human Rights) (Hardcover). — С. 90. — ISBN 0812235398; Jurisdictional and Definitional Issues Արխիվացված 2018-11-06 Wayback Machine
  7. Chandler, David P., Revising the Past in Democratic Kampuchea: When Was the Birthday of the Party?: Notes and Comments, in Pacific Affairs, Vol. 56, No. 2 (Summer, 1983), pp. 288—300.
  8. «Ex-official of Khmer Rouge and wife arrested for crimes against humanity», Associated Press (International Herald Tribune), November 12, 2007.
  9. «Genocide charges for two former Khmer Rouge Leaders»

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իենգ Սարի» հոդվածին։