Իդա Ֆալբե-Հանսեն (դան․՝ Ida Mariette Helene Falbe-Hansen, փետրվարի 19, 1849(1849-02-19)[1], Օդենսե, Դանիա - սեպտեմբերի 23, 1922(1922-09-23)[1], Ֆրեդերիկսբերգ, Դանիա), դանիացի մանկավարժ, բանասեր և կանանց շարժման ակտիվիստ։

Իդա Ֆալբե-Հանսեն
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 19, 1849(1849-02-19)[1]
ԾննդավայրՕդենսե, Դանիա
Մահացել էսեպտեմբերի 23, 1922(1922-09-23)[1] (73 տարեկան)
Մահվան վայրՖրեդերիկսբերգ, Դանիա
ՔաղաքացիությունԴանիա
ԿրթությունՆ.Զահլեի դպրոց
Մասնագիտությունբանասեր, գրող և խմբագիր
 Ida Falbe-Hansen Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Իդա Ֆալբե-Հանսենը ծնվել է 1849 թվականին, Օդենսեում, Յոհան Յորգեն Հանսենի և Մարիետա Կարոլինա Էռնեստինա Բասենի ընտանիքում։ 1877 թվականին ընդունվել է Կոպենհագենի Նատալի Սալեի դպրոց (N. Zahles Skole), որտեղ վերապատրաստման դասընթացներն ավարտելուց հետո մնացել է նույն դպրոցում մինչև 1884 թվականը և աշխատել որպես ուսուցիչ։ Մեկնել է Լոնդոն և սովորել Բրիտանական թանգարանում։ 1889 թվականին Իդան վերադարձել է Դանիա և մինչև 1899 թվականը Նատալի Սալեի դպրոցում ուսուցանել է շվեդերեն և դանիերեն։ 1890 թվականին Կոպենհագենի համալսարանում սովորել է սկանդինավյան բանասիրություն։

Իդան ունեցել է մանկավարժական լավ հմտություններ և 1892-1911 թվականներին եղել է հանրակրթական դպրոցներում ուսուցիչների քննությունների տեսուչ, իսկ 1910-1919 թվականներին` Den Danske Pigeskole-ում («Դանիայի աղջիկների դպրոց») տնօրեն։ Միաժամանակ եղել է կիրառական գիտությունների քննական հանձնաժողովի անդամ, ինչպես նաև կրթության նախարարության ներկայացուցիչ, եղել է նաև շվեդերենի լավ ուսուցիչ է, նպաստել է Դանիայոմ շվեդական գրականության առաջխաղացմանը և ինքն էլ հրատարակել է դասագրքեր։ Էլիզաբեթ Գրունդտվիգի հետ դանիերեն է թարգմանել շվեդ գրող և Նոբելյան դափնեկիր Սելմա Լագերլյոֆի գրքերից։

Բացի դասախոսական գործունեությունից, Իդան ակտիվորեն մասնակցել է կանանց իրավունքների շարժմանը՝ 1883-1886 թվականներին ընտրվելով «Դանիայի կանանց համայնքի» և 1889-1896 թվականներին՝ «Կանանց ընթերցանության միության» կազմում։ 1899 թվականին ղեկավարել է «Կանանց ընթերցանության միությունը»։ Որպես գրականության պատմաբան` նա հրատարակել է ոլորտի մի շարք աշխատանքներ, այդ թվում՝ Den ny Eventyrbog («Պատմվածքների նոր ժողովածու», 1873) և («Դանիական ժողովրդական հին երգեր», 1917)։

Իդայի արժանիքները բարձր են գնահատվել, 1914 թվականին նրան շնորհվել է Դանիայի «Ծառայությունների համար» ոսկե մեդալ, իսկ 1915 թվականին՝ գրականության և արվեստի շվեդական ոսկե մեդալ։

Իդան մահացել է 1922 թվականին, Կոպենհագենում։ Թաղված է Frederiksberg Ældre Kirkegård գերեզմանատանը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 gravsted.dk (դան.)

Արտաքին հղումներ

խմբագրել
  • Ida Falbe-Hansen
  • Ida Falbe-Hansen (1849 - 1922) Falbe-Hansen, Ida Mariette Helene
  • «Ida Falbe-Hansen». www.gravsted.dk. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 14-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իդա Ֆալբե-Հանսեն» հոդվածին։