Էլիզաբեթ Գրունդտվիգ (դան․՝ Johanne Elisabeth Grundtvig, դեկտեմբերի 1, 1856(1856-12-01)[1], Կոպենհագեն, Դանիա[2] - փետրվարի 10, 1945(1945-02-10)[1], Ֆրեդերիկսբերգ, Մայրաքաղաքային տարածաշրջան, Դանիա), կանանց իրավունքների շարժման դանիացի ակտիվիստ[3][4]։

Էլիզաբեթ Գրունդտվիգ
Ծնվել էդեկտեմբերի 1, 1856(1856-12-01)[1]
ԾննդավայրԿոպենհագեն, Դանիա[2]
Վախճանվել էփետրվարի 10, 1945(1945-02-10)[1] (88 տարեկան)
Վախճանի վայրՖրեդերիկսբերգ, Մայրաքաղաքային տարածաշրջան, Դանիա
Մասնագիտությունգրող, խմբագիր և կանանց իրավունքների պաշտպան
Քաղաքացիություն Դանիա[2]
ԿրթությունՆ.Զահլեի դպրոց
ԱնդամակցությունԴանիացի կանանց միություն
 Elisabeth Grundtvig Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Էլիզաբեթ Գրունդտվիգը ծնվել է 1856 թվականին, Կոպենհագենում։ Նա Յուհան Դիդերիկ Նիկոլայ Բլիխեր Գրունդտվիգի և Օլենա Վիլհելմինա Քրիստիանա Ստեներսենի դուստրն էր։ Քահանա, գրող և փիլիսոփա Նիկոլայ Ֆրեդերիկ Սեվերին Գրունդտվիգը նրա պապն էր։ Էլիզաբեթը սովորում էր Կոպենհագենի Նատլի Սալեն (N. Zahles Skole) դպրոցում և 1884 թվականին ավարտելուց հետո ստանում է տարրական դպրոցի ուսուցչի որակավորում, չնայած հետագայում նա մանկավարժական գործունեությամբ չի զբաղվել։ Դեռևս 1883 թվականին, ֆեմինիստ Սեվերինա Կասսի հրավերով, նա ընդունվեց Dansk Kvindesamfund (Դանիացի կանանց ընկերակցություն), 1885–1886 և 1890–1894 թվականներին նա աշխատում է Kvinden og Samfundet (Կանայք և հասարակություն) հրատարակությունում, որպես խմբագիր։ Իր աշխատանքում նա համագործակցում էր Իդա Ֆալբե-Հանսենի հետ, որի հետ մտերմությունը շարունակում է մինչև իր մահը 1922 թվականը։

Որպես հրատարակության առաջին խմբագիր՝ նա տպագրել է հոդվածներ կանանց անհավասար իրավական կարգավիճակի վերաբերյալ, ինչպես նաև պատմել աշխարհում կանանց, հատկապես Սկանդինավիայի կանանց կարգավիճակի մասին։ 1887–1889 և 1891–1892 թվականներին Էլիզաբեթն ընդգրկվել է Dansk Kvindesamfund վարչության կազմում, իսկ 1895-1897 թվականներին ընտրվել է Dansk Kvindesamfund-ի Կոպենհագենի մասնաճյուղի խորհրդի անդամ։

1887 թվականին Էլիզաբեթը խոշոր սկանդալ առաջացրեց Dansk Kvindesamfund ընկերակցությունում և նույնիսկ դրա սահմաններից դուրս՝ ելույթներ ունենալով ժամանակի բարոյական պահանջների վերաբերյալ։ Իր ելույթներում նա անդրադարձել է նախաամուսնական կուսության անհրաժեշտությանը` այն ուղեկցելով կանանց և տղամարդկանց վրա հարձակումներով՝ ի պաշտպանություն կանանց «ավելի մաքուր» սեռական բարոյականության։ Այս ելույթը տպագրվում է Kvinden og Samfundet-ում և արժանանում «Politiken» թերթում տպագրված լրագրող և գրականագետ Գեորգ Բրանդեսի հեգնական պատասխանին։ Էլիզաբեթը ստիպված էր դատի տալ Politiken-ին։ Չնայած նա շահել է դատը և արժանացել Dansk Kvindesamfund-ի ուշադրությունը, բայց Դանիացի կանանց ընկերակցությունը որոշել է, որ սեռական հարցերը ներկայումս արդիական չեն։ 1890 թվականին Էլիզաբեթը սղագրություն է սովորել, հանձնել քննություն և չնայած խարդավանքներին, աշխատանքի անցել Դանիայի պառլամենտում որպես սղագրող և աշխատել այնտեղ մինչև 1897 թվականը։

Էլիզաբեթը զբաղվել է նաև թարգմանչական գործունեությամբ. Իդա Ֆալբե-Հանսենի հետ միասին նա շվեդ գրող Սելմա Լագերլյոֆի գործերը թարգմանել է դանիերեն, իսկ Իդայի մահից հետո շարունակել է ինքնուրույն աշխատել[5]։

Էլիզաբեթ Գրունդտվիգը մահացել է Կոպենհագենի Ֆրեդրիկսբերգ շրջանում, 1945 թվականին[3] :

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://biografiskleksikon.lex.dk/Elisabeth_Grundtvig
  2. 2,0 2,1 2,2 2,3 WeChangEd
  3. 3,0 3,1 Vammen, Tinne. «Elisabeth Grundtvig (1856 - 1945)» (Danish). Kvinfo. Վերցված է 2020 թ․ հունվարի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. Grundtvig, Elisabeth. «Elisabeth Grundtvig: "Nutidens sædelige Lighedskrav", 1887» (Danish). Aarhus Universitet. Վերցված է 2020 թ․ հունվարի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. Andreasen, Uffe. «Elisabeth Grundtvig» (Danish). Gyldendal: Dansk Bibliografisk Leksikon. Վերցված է 2010 թ․ հունվարի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել