Իգոր Մուրադյան
Իգոր Մարատի Մուրադյան (ապրիլի 29, 1957, Օդեսա, Օդեսայի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 17, 2018, Երևան, Հայաստան), հայ քաղաքագետ, տնտեսական գիտությունների թեկնածու։
Իգոր Մարատի Մուրադյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 29, 1957 |
Ծննդավայր | ![]() |
Մահացել է | հունիսի 17, 2018 (61 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Գերեզման | Եռաբլուր |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Կրթություն | Մոսկվայի Պլեխանովի անվան գյուղատնտեսական ինստիտուտ |
Մասնագիտություն | քաղաքագետ |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է 1957 թվականի ապրիլի 29-ին Օդեսա քաղաքում, Ուկրաինական ԽՍՀ։ Մեծացել է Բաքվում[1]։
Ավարտել է Մոսկվայի Պլեխանովի անվան գյուղատնտեսական ինստիտուտի արդյունաբերական ֆակուլտետը[2]։ Իգոր Մուրադյանը նախաձեռնել է «Ղարաբաղ» կոմիտեի ստեղծումը[3]։
1988 թվականի մայիսին թողել է Կոմիտեի կառավարման գործը։
1990-1995 թթ.՝ ԳԽ պատգամավոր (թիվ 081 ընտրատարածք), ԳԽ Պաշտպանության և ներքին գործերի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
Հետազոտությունների գլխավոր ուղղությունն է Սևծովյան-կովկասյան տարածաշրջանի անվտանգության պայմանների, ռիսկերի և վտանգների վերլուծաբանությունը։
2009-2013 թվականներին եղել է «Իրատես դե ֆակտո» թերթի քաղաքական վերլուծաբանը։
Իգոր Մուրադյանը մահացել է 2018 թվականի հունիսի 17-ին Երևանում, երկարատև հիվանդությունից[4]։
Պարգևներ խմբագրել
- Մեսրոպ Մաշտոցի շքանշան (Արցախ), Իգոր Մուրադյանը 2015 թվականի փետրվարի 2-ին հետ է վերադարձրել Լեռնային Ղարաբաղի Ազգային Ժողովի շնորհած Մեսրոպ Մաշտոցի շքանշանը[5][6]։
Հրապարակումներ խմբագրել
Աշխարհաքաղաքականության և աշխարհատնտեսության վերաբերյալ հոդվածների հեղինակ է։ Գրել է 1200 հոդված և 16 գիրք, այդ թվում.
- Игорь Мурадян։ Ракеты - последний аргумент США в Кавказско-Каспийском регионе. 11 июля 2007
- Мадридские принципы – национальная катастрофа для армян։ Игорь Мурадян. 1 июля 2010
- Таты – базовая составляющая азербайджанской государственности. Январь 4, 2010
- Проблемы безопасности в ближневосточной политике США. Ер., “Антарес”, 2003
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ ««Երկրամաս». մամլո ասուլիս Իգոր Մուրադյանի հետ»։ Արխիվացված է օրիգինալից 2014-04-23-ին։ Վերցված է 2014-05-14
- ↑ «Պանորամա» կենտրոն
- ↑ Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994, Հանրագիտարան, Երևան, 2004, ISBN 5-89700-023-9
- ↑ Մահացել է Իգոր Մուրադյանը
- ↑ Ուղիղ միացում. Հիմնադիր խորհրդարանի ասուլիսից
- ↑ Իգոր Մուրադյանը ետ է վերադարձնում ԼՂՀ ԱԺ-ի շնորհած մեդալը