Իգոր Վլադիմիրովիչ Կլիմենկո (ուկրաիներեն՝ Ігор Володимирович Клименко, հոկտեմբերի 25, 1972(1972-10-25)[1], Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), Ուկրաինայի պետական գործիչ, Ուկրաինայի ներքին գործերի նախարար 2023 թվականի փետրվարի 7-ից (պարտականությունները կատարել է հունվարի 18-ից փետրվարի 7-ը), 2019 թվականից մինչև 2023 թվականը՝ Ուկրաինայի Ազգային ոստիկանության ղեկավար։

Իգոր Կլիմենկո
 
Կրթություն՝ Q12166960?, Օդեսայի ազգային համալսարան և Dnipropetrovsk State University of Internal Affairs?
Գիտական աստիճան՝ հոգեբանական գիտությունների թեկնածու և գիտությունների դոկտոր
Մասնագիտություն՝ ոստիկան
Ծննդյան օր հոկտեմբերի 25, 1972(1972-10-25)[1] (51 տարեկան)
Ծննդավայր Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն  Ուկրաինա
 
Պարգևներ
Defender of the Motherland Medal

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1972 թվականի հոկտեմբերի 25-ին Կիևում։ Ավարտել է Խարկովի ռազմական համալսարանը (1994), հեռակա Օդեսայի համալսարանը՝ Հոգեբանություն մասնագիտությամբ, Դնեպրոպետրովսկի ներքին գործերի համալսարանի մագիստրատուրան[2]։ 2013 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն հոգեբանության ոլորտում, 2019 թվականին՝ դոկտորական։

1994-1997 թվականներին Կլիմենկոն ծառայել է բանակում, 1998 թվականից ծառայում է ներքին գործերի մարմիններում։ 2001 թվականի դեկտեմբերից մինչև 2002 թվականի մարտ նա Ուկրաինայի ՆԳՆ-ին առընթեր հատուկ խաղաղապահ կենտրոնի հատուկ աշխատակից էր, 2002 թվականի մարտ-հունիս ամիսներին ծառայության է անցել Հարավսլավիայում հատուկ խաղաղապահ ստորաբաժանման օպերատիվ դասակի կազմում[3]։

2011 թվականին զբաղեցրել Է Ուկրաինայի ՆԳՆ Օգտակար հանածոների պաշարների պետական հանձնաժողովի անձնակազմի տեսչության պետի տեղակալի, ապա նաև վարչության պետի պաշտոնը։ 2011 թվականի դեկտեմբերից մինչև 2014 թվականի մարտ՝ ՆԳՆ քաղաքացիական ծառայության մասնագիտական պատրաստության և կրթության վարչության պետ[2]։

2015 թվականին գլխավորել է Ազգային ոստիկանության կադրային ապահովման վարչությունը, 2017 թվականին նշանակվել է այդ գերատեսչության ղեկավարի տեղակալ, 2019 թվականին՝ Ազգային ոստիկանության ղեկավար[4]։

2023 թվականի հունվարի 18-ին՝ ուղղաթիռի վթարի հետևանքով Դենիս Մոնաստիրսկու մահից հետո, Կլիմենկոն նշանակվել է ներքին գործերի նախարարի տեղակալ և նախարարի պաշտոնակատար։ Նույն թվականի փետրվարի 7-ին նա դարձավ ներքին գործերի նախարար[5]։

2023 թվականի մայիսի 11-ին սկանդալի մեջ է հայտնվել իր խորհրդական Ռուսլան Բիրյուկովի[6][7]՝ կոռուպցիոն սկանդալի ֆիգուրանտ նշանակվելուց հետո։

Կոչումներ խմբագրել

  • Ոստիկանության 3-րդ աստիճանի գեներալ (2017)[8]
  • Ոստիկանության 2-րդ աստիճանի գեներալ (2020)[9]
  • Ոստիկանության 1-ին աստիճանի գեներալ (2021)[10]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://prm.ua/golovoyu-natspolitsiyi-stav-igor-klimenko/
  2. 2,0 2,1 «Клименко Ігор Володимирович». LB.ua. Վերցված է 2023 թ․ փետրվարի 7-ին.
  3. «Замість Клименка. Призначено тимчасового главу Нацполіції». РБК-Украина (ուկրաիներեն). Վերցված է 2023 թ․ փետրվարի 7-ին.
  4. «Ігор Клименко став новим міністром МВС: коротка біографія». 24 Канал (ուկրաիներեն). Վերցված է 2023 թ․ փետրվարի 7-ին.
  5. Клименко стал новым министром внутренних дел Украины
  6. «Руслан Бирюков». Zrada (ռուսերեն).
  7. «полицейский миллионер Руслан Бирюков на костях - ОРД» (ռուսերեն). 2023 թ․ մայիսի 11. Վերցված է 2023 թ․ մայիսի 12-ին.
  8. Указ президента Украины от 14 жовтня 2017 года № 327/2017 «Про присвоєння спеціального звання
  9. Указ президента Украины от 23 серпня 2020 года № 350/2020 «Про присвоєння спеціальних звань
  10. Указ президента Украины от 24 серпня 2021 года № 431/2021 «Про присвоєння спеціальних звань
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իգոր Կլիմենկո» հոդվածին։