Իգոր Լեբեդենկո
Իգոր Վլադիմիրովիչ Լեբեդենկո (ռուս.՝ Игорь Владимирович Лебеденко, մայիսի 27, 1983[1], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, խաղում է ինսայդի դիրքում, նախկինում հանդես է եկել հարձակվողի դիրքում[2]։ Հանդես է եկել Ռուսաստանի օլիմպիական հավաքականում։
![]() | |||||||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 27, 1983[1] (41 տարեկան) | ||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ | ||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | հարձակվող | ||||||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ 27.8.2019: |
Կարիերա
խմբագրելԱկումբային
խմբագրելՄոսկվայի ՖՇՄ «Տորպեդոյի» սան է։ Առաջին մարզիչը եղել է Վալերի Վիկտորովիչ Ստաֆյորը։ Մոսկվայի «Տորպեդոյում» խաղացել է 2000 թվականից՝ սկզբում հանդես գալով երկրորդ կազմում (երկրորդ դիվիզիոնում և երկրորդ կազմերի մրցաշարում)։ 2002 թվականին սկսել է պարբերաբար մասնակցել հիմնական կազմի խաղերին Պրեմիեր լիգայի առաջնությունում։ 2004 մրցաշրջանից հետո տեղափոխվել է Մոսկվայի «Լոկոմոտիվ», որտեղ երկար ժամանակ չի կարողացել հարմարվել։ 2006 թվականին նոր մարզչի գալուց հետո Լեբեդենկոն, այդպես էլ չկարողանալով ընդգրկվել հիմնական կազմում, տեղափոխվել է Ռամենսկոեի «Սատուրն» ակումբ։ 2009 թվականի փետրվարի 18-ին Իգորը տեղափոխվել է «Ռոստով»՝ կնքելով մեկ տարվա պայմանագիր[3]։ 2010 թվականի դեկտեմբերի 25-ին եռամյա պայմանագիր է կնքել Կազանի «Ռուբինի» հետ[4]։ 2012 թվականին տեղափոխվել է Գրոզնիի «Թերեք» ակումբ։ 2017 թվականի մայիսին խզել է «Թերեքի» հետ պայմանագիրը։ 2017/18 մրցաշրջանի աշնանային հատվածն անցկացրել է ՊՖԼ-ի «Արարատ» (Մոսկվա) ակումբում, իսկ 2018 թվականի փետրվարին պայմանագիր է կնքել Վորոնեժի «Ֆակել» ակումբի հետ, որը հանդես էր գալիս ՖԱԼ առաջնությունում[5]։ 2019 թվականի հունիսին ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է Մոսկվայի «Տորպեդո» ակումբ՝ կնքելով մեկ տարվա պայմանագիր[6]։
Հավաքականում
խմբագրելՌուսաստանի օլիմպիական հավաքականի կազմում անցկացրել է 4 հանդիպում[7]։
Ձեռքբերումներ
խմբագրել- Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր – 2005
- Ռուսաստանի Սուպերգավաթի դափնեկիր – 2005
- Համագործակցության չեմպիոնների գավաթի դափնեկիր – 2005
Ելույթների վիճակագրություն
խմբագրել2017 թվականի մարտի 19-ի տվյալներով
Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթներ | Եվրագավաթներ | Ընդհանուր | ||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Տորպեդո (Մոսկվա) | |||||||||
2002 | 21 | 6 | 1 | 0 | 0 | 0 | 22 | 6 | |
2003 | 29 | 3 | 2 | 0 | 5 | 0 | 36 | 3 | |
2004 | 23 | 9 | 2 | 0 | 0 | 0 | 25 | 9 | |
Ընդհանուր | 73 | 18 | 5 | 0 | 0 | 0 | 78 | 18 | |
Լոկոմոտիվ (Մոսկվա) | 2005 | 23 | 6 | 1 | 1 | 12 | 4 | 36 | 11 |
Սատուրն | |||||||||
2006 | 21 | 5 | 1 | 0 | 0 | 0 | 22 | 5 | |
2007 | 26 | 4 | 4 | 0 | 0 | 0 | 30 | 4 | |
2008 | 10 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 10 | 0 | |
Ընդհանուր | 57 | 7 | 5 | 0 | 0 | 0 | 62 | 7 | |
Ռոստով | |||||||||
2009 | 29 | 4 | 1 | 0 | 0 | 0 | 30 | 4 | |
2010 | 30 | 3 | 2 | 1 | 0 | 0 | 32 | 4 | |
Ընդհանուր | 59 | 7 | 3 | 1 | 0 | 0 | 62 | 8 | |
Ռուբին | 2011/2012 | 22 | 2 | 1 | 1 | 5 | 0 | 28 | 3 |
Տերեկ | |||||||||
2011/2012 | 12 | 2 | 1 | 0 | 0 | 0 | 13 | 2 | |
2012/2013 | 27 | 6 | 3 | 0 | 0 | 0 | 30 | 6 | |
2013/2014 | 27 | 3 | 3 | 0 | 0 | 0 | 30 | 3 | |
2014/2015 | 29 | 4 | 1 | 0 | 0 | 0 | 30 | 4 | |
2015/2016 | 25 | 2 | 1 | 0 | 0 | 0 | 26 | 2 | |
2016/2017 | 12 | 1 | 1 | 1 | 0 | 0 | 13 | 2 | |
Ընդհանուր | 132 | 18 | 10 | 1 | 0 | 0 | 142 | 19 | |
Ընդհանուր կարիերայում | 366 | 58 | 25 | 4 | 22 | 4 | 413 | 66 |
Ծանոթագրություն
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ Анфиногентов, Андрей. (11 февраля 2011). «Игорь Лебеденко: «Я многое умею и могу»» (ռուսերեն). Спорт-Экспресс. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 17 августа 2011-ին.
- ↑ Пресс-служба ФК «Ростов» (18 февраля 2011). «Анджелкович и Лебеденко перешли в «Ростов»» (ռուսերեն). FC-Rostov.ru. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 17 августа 2011-ին.
- ↑ «Лебеденко подписал трёхлетний контракт» (ռուսերեն). Rubin-Kazan.ru. 25 декабря 2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 17 августа 2011-ին.
- ↑ «Игорь Лебеденко подписал контракт с «Факелом»». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ Лебеденко вернулся в «Торпедо»
- ↑ Погосян, Нельсон. (2005 год). «Сборная России по футболу. Игроки. Игорь Лебеденко» (ռուսերեն). Rusteam.Permian.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 17 августа 2011-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իգոր Լեբեդենկո» հոդվածին։ |