Իգոր Եվդոկիմով (ռուս.՝ И́горь Дми́триевич Евдоки́мов, մայիսի 12, 1956(1956-05-12)), ռուսական դիվանագետ։

Իգոր Եվդոկիմով
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր մայիսի 12, 1956(1956-05-12) (67 տարեկան)

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է ԽՍՀՄ ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (1978)։ Դիվանագիտական գործունեությամբ սկսել է զբաղվել 1978 թվականից։ Տիրապետում է ֆրանսերեն և անգլերեն լեզուներին։

  • 1978-1981 թվականներին՝ հերթապահ ռեֆերենտ, Ավստրալիայում ԽՍՀՄ դեսպանատան ռեֆերենտ քարտուղար։
  • 1982-1987 թվականներին՝ ԽՍՀՄ ԱԳՆ արարողակարգի բաժնի ավագ ռեֆերենտ, երրորդ քարտուղար։
  • 1987-1991 թվականներին՝ Իռլանդիայում ԽՍՀՄ դեսպանության երրորդ, երկրորդ քարտուղար։
  • 1991-1992 թվականներին՝ ԽՍՀՄ ԱԳՆ միջազգային հումանիտար համագործակցության և մարդու իրավունքների վարչության առաջին քարտուղար։
  • 1992-1994 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ Եվրոպայի վարչության խորհրդական։
  • 1994-1995 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ Համաեվրոպական համագործակցության դեպարտամենտի խորհրդական։
  • 1995-1997 թվականներին՝ Կիպրոսի Հանրապետությունում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական։
  • 1997-1999 թվականներին՝ Վատիկանում Ռուսաստանի ներկայացուցչության խորհրդական։
  • 1999-2004 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ միջազգային հումանիտար համագործակցության և մարդու իրավունքների վարչության ավագ խորհրդական։
  • 2004-2008 թվականներին՝ Սինգապուրում Ռուսաստանի դեսպանատան դեսպանորդ խորհրդական։
  • 2008-2013 թվականներին՝ ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն։
  • 2013 թվականի հունիսի 11-ից-2017 թվականի օգոստոսի 7-ը՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։
  • 2017 թվականի օգոստոսի 7-ից՝ Բենինում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան[3]։
  • 2017 թվականի սեպտեմբերի 4-ը՝ Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան՝ համատեղության կարգով[4]։

Ամուսնացած է։ Ունի դուստր։

Դիվանագիտական աստիճան խմբագրել

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2006 թվականի դեկտեմբերի 25)[5]։
  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2015 թվականի մայիսի 29)[6]։
  • Արտակարգ և լիազոր դեսպան (2018 թվականի փետրվարի 10)[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Указ Президента Российской Федерации от 11.06.2013 № 555 «О назначении Евдокимова И.Д. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Демократической Республике Конго»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 27-ին.
  2. Указ Президента Российской Федерации от 07.08.2017 № 365 «О Евдокимове И.Д.»
  3. Указ Президента Российской Федерации от 07.08.2017 № 366 «О Чрезвычайном и Полномочном После Российской Федерации в Республике Бенин»
  4. Указ Президента Российской Федерации от 04.09.2017 № 411 «О Чрезвычайном и Полномочном После Российской Федерации в Тоголезской Республике по совместительству»
  5. Указ Президента Российской Федерации от 25.12.2006 № 1452 «О присвоении дипломатических рангов»
  6. Указ Президента Российской Федерации от 29.05.2015 № 275 «О присвоении дипломатического ранга»
  7. Указ Президента Российской Федерации от 10.02.2018 № 67 «О присвоении дипломатических рангов»

Արտաքին հղումներ խմբագրել