Իբրահիմ Սալահ Աբդել-Ֆաթթահ (արաբ․՝ إبراهيم صلاح‎;‎‎, ապրիլի 1, 1987(1987-04-01)[1][2], Մանսուրա, Եգիպտոս), եգիպտացի ֆուտբոլիստ, «Արաբ Կոնտրակտորս» ակումբի և Եգիպտոսի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան։

Իբրահիմ Սալահ
արաբ․՝ إبراهيم صلاح‎‎
Քաղաքացիությունը  Եգիպտոս
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 1, 1987(1987-04-01)[1][2] (37 տարեկան)
Ծննդավայր Մանսուրա, Եգիպտոս
Հասակ 176 սանտիմետր
Դիրք կիսապաշտպան

Ակումբային կարիերա խմբագրել

Սալահն իր կարիերան սկսել է հայրենի քաղաքի «Էլ-Մանսուրա» ակումբում։ 2006 թվականին ակումբում իր նորամուտն է նշել Եգիպտոսի ֆուտբոլի առաջնությունում։ 2009 թվականին Իբրահիմը տեղափոխվել է «Զամալեկ»։ Այս ակումբի կազմում նա 4 անգամ նվաճել է Եգիպտոսի գավաթը։ 2013 թվականին Սալահը մեկ տարով մեկնել է Եգիպտոսից։ Ամռանը Իբրահիմը պայմանագիր է կնքել սաուդյան «Ալ-Օրուբա» ակումբ։ Օգոստոսի 24-ին «Ալ-Հիլյալ» ակումբի դեմ խաղում նա իր նորամուտն է նշել Սաուդյան Արաբիայի առաջնությունում[3]։ Դեկտեմբերի 13-ին «Ալ-Շաբաբ» ակումբի դեմ խաղի ժամանակ իր առաջին գոլն է խփել «Ալ-Օրուբա» ակումբում[4]։ 2014 թվականին նա վերադարձել է «Զեմալեկ»։ 2015 թվականի մայիսի 28-ին «Իթթիհադ Ալ Շուրտա» ակումբի դեմ խաղում իր առաջին գոլն է խփել ակումբի կազմում[5]։

2016 թվականի սկզբերին Սալահը վարձավճարով տեղափոխվել է «Սմուխա» ակումբ։ Փետրվարի 17-ին «Պետրոջետ» ակումբի դեմ խաղի ժամանակ Իբրահիմը իր առաջին գոլն է խփել նոր ակումբում[6]։ Վարձավճարի ավարտից հետո նորից վերադարձել է «Զամալեկ»։

2017 թվականի ամռանը Սալահը տեղափոխվել է «Արաբ Կոնտրակտորս» ակումբ։

Միջազգային կարիերա խմբագրել

2011 թվականի նոյեմբերի 17-ին Ավստրալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղի ժամանակ իր նորամուտն է նշել Եգիպտոսի հավաքականում[7]։ 2013 թվականի օգոստոսի 14-ին Ուգանդայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղի ժամանակ իր առաջին գոլն է խփել ազգային թիմում[8]։

2017 թվականին Սալահը հավաքականի կազմում Գաբոնում դարձել է Աֆրիկյան ազգերի գավաթի արծաթե մրցանակակիր[9]։

Գոլեր Եգիպտոսի հավաքականի կազմում խմբագրել

# Ամսաթիվ Վայր Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցություն
01. 2013 թվականի օգոստոսի 14 էլ-Գունա մարզադաշտ, Էլ-Գունա, Եգիպտոս   Ուգանդա Ուգանդայի ֆուտբոլի ազգային հավաքական 3:0 3:0 Ընկերական հանդիպում

Ձեռքբերումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

  Եգիպտոս «Զամալյոկ»

Միջազգային խմբագրել

  Եգիպտոս Աֆրիկայի ազգերի գավաթ-2017

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Аль-Хиляль Эр-Рияд VS. Аль-Оруба Эль-Джауф 3:0» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ օգոստոսի 24.
  4. «Аль-Оруба Эль-Джауф VS. Аль-Шабаб Эр-Рияд 1:1» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ դեկտեմբերի 13.
  5. «Замалек VS. Иттихад Аль Шурта 5:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ մայիսի 28.
  6. «Петроджет VS. Смуха 3:1» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ փետրվարի 17.
  7. «Египет VS. Австралия 3:0» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ նոյեմբերի 17.
  8. «Египет VS. Уганада 3:0» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ օգոստոսի 14.
  9. «Буркина-Фасо VS. Египет 1:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ փետրվարի 1.

Արտաքին հղումներ խմբագրել