Իսթախրի, ալ-Իսթախրի Աբու Իսհակ Իբրահիմ իբն Մոհամմադ ալ-Ֆարիսի (մոտ 850-934), արաբ ճանապարհորդ և աշխարհագիր։ Ծագումով պարսիկ (հավանորեն Իրանի Ֆարսի նահանգից)։ Ճանապարհորդել է Իրանում, Հայաստանում, Միջին, Հարավային և Արևմտյան Ասիայի մի շարք երկրներում, Սիկիլիայում, Անդալուզիայում, Հյուսիսային Աֆրիկայում։ Իր ճանապարհորդությունների ժամանակ հավաքած նյութերի, ինչպես նաև պարսիկ աշխարհագիր Աբու Սայիդ ալ-Բալխու և այլոց գրքերի հիման վրա Իսթախրին 930-933 թթ. կազմել է «Գիրք երկրների ու ճանապարհների մասին» («Քիթաբ ալ մասալիք վա-լ-մամալիք») աշխարհագրական երկը։ Այն արժեքավոր տեղեկություններ է բովանդակում արաբների նվաճած երկրների (Արևմտյան Հնդկաստանից մինչև Մարոկկո և Իսպանիա), այդ թվում Հայաստանի տնտեսական կյանքի, քաղաքների, առևտրական ճանապարհների և բնակչության կազմի մասին։ Իսթախրին վկայում է, որ Բագրատունյաց Հայաստանի թագավորությունը արևմուտքից սահմանակից էր Ռումի պետությանը, հյուսիսային արևմուտքից հասնում էր մինչև Բարդաա (Պարտավ), հարավային արևմուտքից՝ Ատրպատական, հարավայինից՝ Ջազիրա (Կորդվաց լեռնաշղթայից հարավից՝ Ադիաբենե)։ Իսթախրին համարվում է արաբական աշխարհագրության դասական դպրոցի հիմնադիր, որից մեծ չափով ազդվել են հետագա արաբ և պարսիկ աշխարհագիրները։

Իսթախրի
պարս.՝ اصطخری
արաբ․՝ الإصطخري‎‎
Ծնվել է850
Սթահր, Իրան
Մահացել է957
ՔաղաքացիությունՍամանիների պետություն
Մասնագիտությունաշխարհագրագետ, քարտեզագիր և ճանապարհորդ
Գործունեության ոլորտաշխարհագրություն[1] և Քարտեզագրություն[1]
Տիրապետում է լեզուներինարաբերեն[1]
 Estakhri Վիքիպահեստում

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսթախրի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 394