Ժորիս Կառլ Հյուիսմանս
Ժորիս Կառլ Հյուիսմանս (հոլ.՝ Joris-Karl Huysmans, ֆր.՝ Charles-Georges-Marie Huysmans,փետրվարի 5, 1848[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա[4] - մայիսի 12, 1907[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա[4]), ֆրանսիացի գրող։ Գոնկուրյան ակադեմիայի առաջին նախագահ (1900 թվականից)։ 1866 թվականից մինչև կյանքի վերջը ծառայել է որպես ներքին գործերի նախարարության պաշտոնյա։
Ժորիս Կառլ Հյուիսմանս ֆր.՝ Joris-Karl Huysmans | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 5, 1848[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզ, Ֆրանսիա[4] |
Մահացել է | մայիսի 12, 1907[1][2][3][…] (59 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա[4] |
Գերեզման | Մոնպարնաս գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մայրենի լեզու | ֆրանսերեն |
Կրոն | կաթոլիկություն |
Կրթություն | Սենտ-Լուիսի լիցեյ |
Երկեր | Ընդհակառակը |
Մասնագիտություն | գրող, արվեստի քննադատ, վիպասան, հեղինակ և գրական քննադատ |
Աշխատավայր | Ministry of the Interior? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Գոնկուրյան ակադեմիա |
Ստորագրություն | |
Joris-Karl Huysmans Վիքիպահեստում |
Կենսագրություն և ստեղծագործություն
խմբագրել1874 թվականին Հյուիսմանսը հրատարակեց իր առաջին գիրքը՝ «Համեմունքների ծաղկամանը» արձակ բանաստեղծությունների ժողովածուն, որը գրվել է Բոդլերի և Բերթրան Ալոիզիուսի ազդեցությամն տակ։ Այդ պահից սկսած՝ նա օգտագործում էր իր անվան «գերմանահունչ» տարբերակը (Ժորիս Կառլ, ճշգրիտ՝ Յորիս Կառլ (Հեյսմանս)՝ ընդգծելու իր հոլանդական արմատները)։ Որպես կանոն՝ նա իր ստեղծագործությունները ստորագրում էր ոչ թե ամբողջական անուն, ազգանունով, այլ՝ սկզբնատառերով՝ Ժ. Կ․ Հյուիսմանս։
1870 –1880 թվականներին Հյուիսմանսը հարել է նատուրալիստական դպրոցին («Մարտա» վեպ, 1876, «Վատար քույրերը», 1879, «Նավամատույցի մոտ», 1887)։ Մասնակցել է «Մեդանի երեկոներ» (1880) հավաքական ժողովածուի հրատարակությանը։ Նա հանդես է եկել նաև որպես արվեստաբան։
1884 թվականին գրված «Ընդհակառակը» (À rebours) վեպը համարվում է 19-րդ դարավերջի եվրոպական անկումային արվեստի հրովարտակը։ Վեպի գլխավոր հերոսը արիստոկրատ Դեզ Էսսենտն է, ով, զզվելով իրեն շրջապատող աշխարհից, ամառանոցում ապրում է մենակ և անձնատուր լինում այլասերված հաճույքներին[6]։ Վեպում հսկայական տեղ է հատկացված հնագույն և ժամանակակից հեղինակների նկարագրությանը, որոնց գործերից է բաղկացած Դեզ Էսսենտ գրադարանը։
Այս տարիների ընթացքում Հյուիսմանսը նատուրալիզմից հեռանում է դեպի միստիցիզմ։
1891թվականին հրատարակված «Անդունդ» վեպում, Là-bas ստեղծվեց ժամանակակից սատանիստների խմբակ։ Վեպն աչքի է ընկնում նաև սատանիստական ծեսերի նկարագրությամբ։ Միաժամանակ նա աշխատում էր «Այնտեղ ներքևում» վեպի վրա, որն անավարտ մնաց։
1892 թվականին Ժորիս-Կառլ Հյուիսմանսն ընդունել է կաթոլիկություն։ Գրել է գիրք Սուրբ Լիդվին Շիեդամի մասին (1901)։ «Տաճարը» (1898) վեպում փաստեր են բերվել միջնադարյան ճարտարապետության սիմվոլիզմի մասին։
1905 թվականին գրողի մոտ քաղցկեղ է հայտնաբերվում։ Իր կրոնական համոզմունքներին հավատարիմ՝ նա հրաժարվեց բուժումից և երկու տարի անց մահացավ։ Մահվան մահճում պարգևատրվել է Պատվո լեգեոնի շքանշանով։ Հյուիսմանսը թաղվել է Մոնպառնասի գերեզմանատանը։
Մատենագրություն
խմբագրել- Le drageoir aux épices (1874)
- Marthe (1876)
- Les Soeurs Vatard (1879)
- Sac au dos (1880)
- Croquis Parisiens (1880, 2nd ed. 1886)
- En ménage (1881)
- Pierrot sceptique (1881, written in collaboration with Léon Hennique)
- À vau-l'eau (1882)
- L'art moderne (1883)
- À rebours (1884)
- En rade (1887)
- Un Dilemme (1887)
- Certains (1889)
- La bièvre (1890)
- Là-bas (1891)
- En route (1895)
- La cathédrale (1898)
- La Bièvre et Saint-Séverin (1898)
- La magie en Poitou. Gilles de Rais. (1899)
- La Bièvre; Les Gobelins; Saint-Séverin (1901)
- Sainte Lydwine de Schiedam (1901, France) (on Saint Lydwine de Schiedam) (Nihil Obstat and Imprimatur)
- Saint Lydwine of Schiedam, translated from the French by Agnes Hastings (London, 1923, Kegan Paul)
- De Tout (1902)[7][8]
- Esquisse biographique sur Don Bosco (1902)
- L'Oblat (1903)
- Trois Primitifs (1905)
- Le Quartier Notre-Dame (1905)
- Les foules de Lourdes (1906)
- Trois Églises et trois Primitifs (1908)
Current editions :
- Écrits sur l’art (1867-1905), edited and introduced by Patrice Locmant, Paris, Éditions Bartillat, 2006.
- À Paris, edited and introduced by Patrice Locmant, Paris, Éditions Bartillat, 2005.
- Les Églises de Paris, edited and introduced by Patrice Locmant, Paris, Éditions de Paris, 2005.
- Le Drageoir aux épices, edited and introduced by Patrice Locmant, Paris, Honoré Champion, 2003.
- The Durtal Trilogy, edited by Joseph Saint-George with notes by Smithbridge Sharpe, Ex Fontibus, 2016.
Գրականություն
խմբագրել- Baldick R. Vie de J.K. Huysmans. Paris: Denoël, 1975
- Huysmans/Pierre Brunel, André Guyaux, eds. Paris: Editions de l’Herne, 1985
- Borie J. Huysmans, le Diable, le célibataire et Dieu. Paris: Grasset et Fasquelle, 1991
- Locmant P. J.-K. Huysmans, Le forçat de la vie: portrait. Paris: Bartillat, 2007
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Base Léonore (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Joris-Karl Huysmans (նիդերլ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ Les douze meilleurs romans du XIXᵉ siècle ont été désignés aujourd'hui (ֆր.) / J. Fenoglio — Paris: Société éditrice du Monde, 1952. — P. 12. — ISSN 0395-2037; 1284-1250; 2262-4694
- ↑ Венгерова З. А. (1890–1907). «Гюисманс, Жорис Карл». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ «Review of De Tout by J. K. Huysmans». The Athenæum (3903): 215. 1902 թ․ օգոստոսի 16.
- ↑ Vivian, Herbert (1902 թ․ հուլիսի 26). «The Genius of the Monastery: M. Huysmans at home». Black & White.
Արտաքին հղումներ
խմբագրել