Ժորժ դը Մեստրալ (ֆր.՝ George de Mestral, հունիսի 19, 1907(1907-06-19)[1][2], Saint-Saphorin-sur-Morges - փետրվարի 8, 1990(1990-02-08)[1][2], Commugny, Nyon District, Վո, Շվեյցարիա), շվեյցարացի ինժեներ, Վելկորոյի տեքստիլ ճարմանդի գյուտարար։

Ժորժ դը Մեստրալ
ֆր.՝ George de Mestral
Ծնվել էհունիսի 19, 1907(1907-06-19)[1][2]
Saint-Saphorin-sur-Morges
Մահացել էփետրվարի 8, 1990(1990-02-08)[1][2] (82 տարեկան)
Commugny, Nyon District, Վո, Շվեյցարիա
Քաղաքացիություն Շվեյցարիա
Մասնագիտությունգյուտարար և ճարտարագետ
Գործունեության ոլորտճարտարագիտություն
Ալմա մատերԼոզանի դաշնային պոլիտեխնիկական դպրոց
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն
Պարգևներ
Ամուսին(ներ)Monique Panchaud de Bottens?
 George de Mestral Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Լոզանի մոտակայքում գտնվող Կոլոմբինայում[4]։ 12 տարեկանում ստացել է խաղալիք ինքնաթիռի կառուցման իր առաջին արտոնագիրը։ Սովորել է Լոզանի Դաշնային պոլիտեխնիկական դպրոցում։

Ճարմանդի գյուտը խմբագրել

Լայն ճանաչում է ստացել նրա գլխավոր գյուտի՝ Վելկրոյի ճարմանդների պատմությունը։

Գյուտի գաղափարին Մեստրալը հանգել է 1941 թվականին։ Նա սովոր էր շան հետ զբոսնելս բրդի միջից հանել կռատուկի գլխիկները։ Մի անգամ դիտել է դրանց մանրադիտակի տակ և տեսել փոքրիկ կեռիկներ, որոնց օգնությամբ գլխիկները կառչում են կենդանիների բրդից (օրինակ՝ շների), և Մեստրալի գլխում ծնվել է կպչուն ճարմանդի գաղափարը։ Դրա իրագործման համար ինժեներից տարիների փորձարկումներ են պահանջվել, որոնց արդյունքում գյուտարարը ընտրել է օպտիմալ նյութը՝ նեյլոնը։

1955 թվականին Դե Մեստրալը վերջապես կարողացել է արտոնագրել (Շվեյցարական արտոնագիր№ 2 717 437 " Թավշյա գործվածք և դրա արտադրության մեթոդը»[5][6]) իր գյուտը[7]։

Վելկրո խմբագրել

Դե Մեստրալը հիմնել է Վելկրո ճարմանդներ արտադրող ընկերություն (հետագայում վերանվանվել է «Velcro SA», իսկ ավելի ուշ՝ «Velcro International»)։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 GeneaStar
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Roglo — 1997. — ed. size: 9000000
  3. https://www.invent.org/inductees/george-de-mestral
  4. Le château de Saint Saphorin sur Morges
  5. Застежка-липучка
  6. Сьюзан Адамс: «Малоизвестные изобретатели, изменившие мир: Жорж де Местраль — Застежка-липучка» Արխիվացված 2015-08-02 Wayback Machine. Forbes.ua, 24.10.2013
  7. «How a Swiss invention hooked the world».
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժորժ դը Մեստրալ» հոդվածին։