Ժորժ Ֆեյդո (ֆր.՝ Georges Feydeau, դեկտեմբերի 8, 1862(1862-12-08)[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիական երկրորդ կայսրություն - հունիսի 5, 1921(1921-06-05)[4][2][5][…], Ռյուեյ-Մալմեզոն, Իլ-դը-Ֆրանս, Ֆրանսիա), ֆրանսիացի կատակերգու, դրամատուրգ։

Ժորժ Ֆեյդո
ֆր.՝ Georges Feydeau
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 8, 1862(1862-12-08)[1][2][3][…]
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիական երկրորդ կայսրություն
Մահացել էհունիսի 5, 1921(1921-06-05)[4][2][5][…] (58 տարեկան)
Մահվան վայրՌյուեյ-Մալմեզոն, Իլ-դը-Ֆրանս, Ֆրանսիա
ԳերեզմանՄոնմարտր գերեզմանատուն
Քաղաքացիություն Ֆրանսիա[6]
Մայրենի լեզուֆրանսերեն
ԵրկերLe Dindon?, The Lady from Maxim's?, A Flea in Her Ear? և Chat en poche?
Մասնագիտությունդրամատուրգ և գրող
Ծնողներհայր՝ Ernest-Aimé Feydeau?, մայր՝ Leocadia Zelewska?
ԵրեխաներMichel Feydeau? և Jean-Pierre Feydeau?
 Georges Feydeau Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ֆեյդոն ծնվել է Փարիզում։ Նրա ծնողները միջին խավի մարդիկ էին։ Նա մեծացել գեղարվեստական և գրական միջավայրում։ Վաղ տարիքից տարվել է թատրոնով, իսկ մանկուց գրել է իր առաջին պիեսները և իր դասընկերների հետ կազմակերպել դրամատիկական խմբակ։ Պատանեկության տարիներին գրել է կատակերգական մենախոսություններ, ապա սկսել է գրել պիեսներ։ Ժորժ Ֆեյդոյի մայրը Լեոկադիա Բոգուսլավա Զալևսկայան էր, իսկ հայրը գրող Էռնեստ Ֆեյդոն էր։ Գրողը պատմել է, որ մայրն իրեն անվանել է կա՛մ Նապոլեոն III-ի, կա՛մ նրա խորթ եղբոր՝ դուքս դը Մորնիի որդին։ Ֆեյտոյի առաջին՝ Պատուհանի միջով պիեսը ներկայացվել է 1882 թվականին, երբ նա դեռ քսան տարեկան էլ չկար։

Ստեղծագործություն և ճանաչում խմբագրել

Ժորժ Ֆեյդոն մշակել և խորացրել է վոդևիլի ժանրը։ Դարձել է ամենահայտնի հեղինակը նրանց մեջ, ովքեր հասարակության մեջ կիսալույս կյանքի ֆարսեր ունեին։ Նա հեղինակ է մի շարք ստեղծագործությունների, որոնցից էին Տիկինը Մաքսիմից, Սեր և դաշնամուր, Տիկնանց դերձակը, Ոսկե դար և այլն։ Դրանք հաջողությամբ բեմադրվել էին Փարիզի զբոսայգիներում։ Հաճախ գրել և համագործակցել է դրամատուրգ Գենեկենի հետ։

էկրանավորում խմբագրել

 
Նրա մոր՝ Մադամ Էռնեստ Ֆեյդոյի դիմանկարը, Լեոկադի Կարոլուս Դյուրան, 1870 թվական, Լիլի թանգարան

Ֆեյդոյի պիեսները էկրանավորվել են 1912 թվականից։ Ռուսաստանում նրա կատակերգություններից մեկը՝ Ննջասենյակի բանալին, նկարահանվել է 2003 թվականին Էլդար Ռյազանովի կողմից։

Թատերական ներկայացումներ խմբագրել

Ժորժ Ֆեյդոյի պիեսի հիման վրա բեմադրված Տիկնանց դերձակը պիեսը բեմադրվել է Մոսկվայի Պուշկինի անվան թատրոնում 2008-2014 թվականներին[7]։ 2021 թվականի դրությամբ Ֆեյդոյի Կանանց դերձակը պիեսի հիման վրա հիմնված բեմադրությունը Կիևի Լեսյա Ուկրաինկա թատրոնի խաղացանկում է։ Ներկայացումներից մեկը տեղի կունենա Ամանորի գիշերը՝ նույն տարվա դեկտեմբերի 31-ին։

Հարազատներ խմբագրել

Ֆեյդոյի աները նկարիչ Կարոլուս-Դյուրանն էր։ Գրողի թոռը՝ Ալեն Ֆեյդոն (1934–2008), դերասան և ռեժիսոր էր։

Մահ խմբագրել

Ֆեյտոյի անձնական կյանքը խաթարվել է դեպրեսիայի, անհաջող մոլախաղերի և ամուսնալուծության պատճառով։ 1919 թվականին նրա հոգեկան վիճակը կտրուկ վատացել է, և վերջին երկու տարին նա անցկացրել է Փարիզի առողջարանում։ Ժորժ Ֆեյտոն 1921 թվականին հիսունութ տարեկան հասակում մահացել է հոգեբուժական կլինիկայում սիֆիլիսի հետևանքներից։ Թաղված է Մոնմարտրի գերեզմանատանը։

Հրապարակումներ խմբագրել

  • Théâtre complet. Vol. I—IX. Paris: Ed. du Bélier, 1948—1956 (впоследствии переизд.)
  • Комедии. — СПб: Гиперион, 2007. — ISBN 978-5-89332-130-8

Նշումներ խմբագրել

գրականություն խմբագրել

  • Gidel H. La dramaturgie de Georges Feydeau. Lille: Université de Lille III, 1978
  • Lorcey J. L’Homme de chez Maxim’s: Georges Feydeau, sa vie. Tome I; Du mariage au divorce: Georges Feydeau, son œuvre. Tome II. Paris: Éditions Séguier, 2004
  • Perilli F. Georges Feydeau: écriture théâtrale et stratégies discursives. Napoli: E.S.I., 2010.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժորժ Ֆեյդո» հոդվածին։