Ժորժիկ Գասպարյան

հայ մանկավարժ

Ժորժիկ Գարեգինի Գասպարյան (, Բայանդուր), հայ մանկավարժ, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողությունների մասնակից։

Ժորժիկ Գասպարյան
ԾննդավայրԲայանդուր
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան և Կարմիր Աստղի շքանշան

Կենսագրություն խմբագրել

Ժորժիկ Գասպարյանը ծնվել է Ախուրյանի շրջանի Բայանդուր գյուղում։ Երբ սկսվել է համաշխարհային պատերազմը, Ժորժիկը Լենինականի մանկավարժական ուսումնարանի 2-րդ կուրսի ուանող էր։ 1942 թվականին ավարտել է ուսումնարանը, աշխատանքի անցել Արագածի շրջանում, մի քանի օր անց զորակոչվել է[1]։

1943 թվականի հունվարի սկզբներին Գասպարյանի զորամասը՝ 151-րդ տանկային բրիգադը մեկնել է ռազմաճակատ։ 1943 թվականի հունվարի 23-ին Ժորժիկի բրիգադը Կրիմսկայա ավանի մոտ (Կրասնոդարի երկրամաս) էր, որտեղ մարտերից մեկում վիրավորվել է, չորս անմիս Բաքվում ապաքինվելուց հետո սովորել է մեխանիկ-վարորդների դասընթացներում, որից հետո ուղարկվել է 4-րդ Ուկրաինական ռազմաճակատ, մասնակցել Սևաստոպոլի ազատագրման մարտերին, կռվել՝ 2-րդ Բելառուսական ռազմաճակատում։ Թշնամու կրակակետը ոչնչացնելու և մարտական առաջադրանքը կատարելու համար Ժորժիկը պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով։ Գասպարյանի տանկային դասակը մինչև Բեռլին քաղաքի գրավումը մարտեր է մղել Շվերին քաղաքի համար։ Խիզախության համար պարգևատրվել է «Հայրենական պատերազմի» 2-րդ աստիճանի շքանշանով։ Բեռլինը գրավելուց հոտո նրա զորամասը դուրս է եկել Էլբայի ափ[1]։

1947 թվականին Գասպարյանը զորացրվել է բանակից։ Տնօրեն է աշխատել հայրենի Բայանդուր գյուղի դպրոցում։ 1952 թվականին ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի աշխարհագրության ֆակուլտետը[1]։

Պարգևներ խմբագրել

  • Կարմիր աստղի շքանշան
  • Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան

Ծանոթագրություններ խմբագրել