Ժողովուրդ (թերթ, Փարիզ)

քաղաքական և գրական օրաթերթ

«Ժողովուրդ», քաղաքական և գրական օրաթերթ։

Ժողովուրդ
Տեսակօրաթերթ
Գլխավոր խմբագիրՇահե Տատուրյան, Աբել Նազարյան

Պատմություն խմբագրել

Ֆրանսիայի Հայ ազգային ճակատի, այնուհետև՝ Ֆրանսահայ ազգային ընդհանուր միության պաշտոնաթերթ։

Լույս է տեսել 1943–1948 թվականներին Փարիզում։ Խմբագիրներ՝ Շահե Տատուրյան, Աբել Նազարյան։

Ֆաշիստների կողմից Ֆրանսիայի բռնագրավման շրջանում «Ժողովուրդ» առաջին հայկական թերթն էր, կազմակերպել և համախմբել է Դիմադրության հայկական ուժերի պայքարը գերմանակն ֆաշիզմի դեմ։ Հետագայում սատարել ու նպաստել է Սփյուռքի, մասնավորապես՝ ֆրանսահայության և հայրենիքի կապերի ամրապնդմանը, մասնակցել է հայրենադարձության կազմակերպմանը։

Թղթակցել են Դ. Դավիթյանը, Լևոն Մեսրոպը, Համբարձում Պերպերյանը, Ռուբեն Շիշմանյանը, Զարեհ Որբունին, Հովհաննես Զարդարյանը, Մառի Աթմաճյանը, Մհրան Մավիյանը, Արմենակ Դարբինյանը և ուրիշներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։