Միհրան Մավիյան

հայ հասարակական գործիչ

Միհրան Սինասի Մավիյան (1900, հուլիսի 26, Ադաբազար, (Թուրքիայի Սաքարիա նահանգ), սփյուռքահայ հասարակական գործիչ։ 1926 թվականից Ֆրանսիայի կոմկուսի անդամ։

Միհրան Մավիյան
Ծնվել էհուլիսի 26, 1900(1900-07-26)
ԾննդավայրԱդափազար, Թուրքիա
Մահացել է1983
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունհասարակական գործիչ
ԿուսակցությունՖրանսիայի կոմունիստական կուսակցություն
ԱնդամությունՀայաստանի օգնության կոմիտե

Կենսագրություն խմբագրել

1921 թվականին եղել է ՀՕԿ-ի վարչության անդամ, 1949 թվականին՝ ֆրանսահայ մշակութային միության հիմնադիրներից։

Գերմանական օկուպացիայի տարիներին (1940-1944) մասնակցել է ֆրանսիական Դիմադրության շարժմանը, 1944 թվականին ձերբակալվել է և դատապարտվել մահվան, եղել է Օսվենցիմի, Բուխենվալդի համակենտրոնացման ճամբարներում, որտեղից փրկվելով՝ վերադարձել է Ֆրանսիա։

Գրել է «Ոճիրի անդրաշխարհէն» (1976) գիրքը (պատկերել է ֆաշիստների վայրագությունները)[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.