Արմենակ Դարբինյան
հայ տնտեսագետ
Արմենակ Վաղարշակի Դարբինյան (ծնվ. 25 հուլիսի 1961 թ., գ. Սարուխան, Կամոյի շրջան), ՀՀ պետական գործիչ, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ։
Արմենակ Դարբինյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 25, 1961[1] (63 տարեկան) |
Կրթություն | Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան |
Մասնագիտություն | տնտեսագետ |
Կրթություն
խմբագրել- 1966-1972 թթ. - սովորել և ավարտել է Կամոյի շրջանի Սարուխան գյուղի ութամյա դպրոցը։
- 1972-1976 թթ. - սովորել և ավարտել է Երևանի թիվ 5 միջնակարգ դպրոցը։
- 1976-1980 թթ. - սովորել և ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի պլանատնտեսագիտական ֆակուլտետը։
- 1982-1989 թթ. - սովորել և ավարտել է ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրան։ Տնտեսագիտության թեկնածու։
- 1995 թ. Վաշինգտոնում վերապատրաստվել է Արժույթի միջազգային հիմնադրամի մեկամսյա կուրսերում։
- 1995 թ. Վիեննայում և Ժնևում վերապատրաստվել է ԱՀԿ առևտրային քաղաքականության կուրսերում։
- 1998-2001 թթ. - սովորել և ավարտել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության Տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի դոկտորանտուրան։ Տնտեսագիտության դոկտոր է, պրոֆեսոր։
Գիտամանկավարժական գործունեությունը
խմբագրել- 1984-1989 թթ. - Երևանի պետական համալսարան և Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի դասախոս։
- 1997-2006 թթ. - ՀՀ պետական կառավարման ակադեմիայի դասախոս։
- 1999 թ. - հետազոտական աշխատանքներ է կատարել Վաշինգտոնի Ջորջ Մեյսոնի համալսարանում։
Աշխատանքային գործունեություն
խմբագրել- 1982-1991 թթ. - աշխատել է ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտում որպես տնտեսագետ, ավագ տնտեսագետ, ապա՝ գիտաշխատող։
- 1991 թ. - ՀՀ Արտաքին տնտեսական կապերի նախարարության ֆինանսավարկային քաղաքականության վարչության պետ։
- 1991-1992 թթ. - ՀՀ Արտաքին տնտեսական կապերի նախարարի առաջին տեղակալ։
- 1992-1997 թթ. - ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ։
- 1997-1998 թթ. - Հայկական գործարար կորպորացիայի գործադիր տնօրեն։
- 1999 թ. - ՄԱԿ-ի զարգացման ծրագրի խորհրդատու։
- 1998-2000 թթ. - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող, ապա թեմատիկ խմբի ղեկավար։
- 2000-2007 թթ. - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն։
- 2005-2011 թթ. - ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ծրագրերի համակարգող։
- 2003-2008 թթ. - Մեծ Բրիտանիայի զարգացման նախարարության հանրային կառավարման հարցերի գծով խորհրդատու։
- 2007-2010 թթ. - Տնտեսագիտության և կառավարման ինստիտուտի տնօրեն։
- 2010 թ. դեկտեմբերի 24-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ՝ հինգ տարի ժամկետով[2]։
- 2015 թ. դեկտեմբերի 24-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ՝ հինգ տարի ժամկետով[3]։
Ամուսնացած է, ունի երեք որդի։
Նախորդող Ամալյա Սարիբեկյան |
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմենակ Դարբինյան 24 դեկտեմբերի 2010 թ. - |
Հաջորդող ներկայումս պաշտոնավարում է |