Լևոն Մեսրոպ
Լևոն Մեսրոպի Մեսրոպ (Մեսրոպյան) (1880[1], Կոստանդնուպոլիս[1] - ապրիլի 16, 1960, Փարիզ[1]), հայ գրող, բանասեր, հասարակական-մշակութային գործիչ։
Լևոն Մեսրոպ | |
---|---|
Ծննդյան անուն | արմտ. հայ.՝ Լեւոն Մեսրոպեան |
Ծնվել է | 1880[1] |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս[1] |
Վախճանվել է | ապրիլի 16, 1960 |
Վախճանի վայր | Փարիզ[1] |
Մասնագիտություն | գրող, բանասեր և հասարակական գործիչ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Կեդրոնական վարժարան |
Ժանրեր | պատմվածք և հեքիաթ |
Լևոն Մեսրոպ Վիքիդարանում |
Կենսագրություն խմբագրել
Սովորել է Սամաթիայի Սահակյան և Կեդրոնական վարժարաններում։ Մեսրոպի պատմվածքները, հեքիաթները, պատմության վերաբերյալ ուսումնասիրությունները տպագրվել են «Բյուրակն», «Արևելյան մամուլ» պարբերականներում, ազգագրական և տեղագրական հոդվածները՝ «Ռուսկոյե սլովո» և «Բաքու» թերթերում, աշխատակցել է ֆրանսահայ և ամերիկահայ, ինչպես նաև Թեհրանի ու Կովկասի հայերեն պարբերականներին։ Հրատարակված գործերից են՝ «Զարի», «Հաշիշին» (1939), «Ֆրեր Հարթման և տատա Րոսթեմ», «Քերպելայի գիշերները» (1946), «Կախարդող լեռը և ներգաղթող ձին» (1949) վեպերը, «Մատաթ Րեիս» (1946), «Օտարականը» (1959) պիեսները, «Քուր- դիստան և քուրդերը» (1957) ուսումնասիրությունը[2][3]։ Պարսկերենից հայերեն է թարգմանել Օմար Խայամի քառյակները («Օմար խայյամ», 1923)։ 1946 թվականին և 1954 թվականին մասնակցել է Հայաստանի գրողների համագումարներին[4]։
Երկեր խմբագրել
- Կախարդող լեռը, Ե., 1955 թ.
Աղբյուրներ խմբագրել
- Հովակիմյան Բ.Մ. Հայոց ծածկանունների բառարան, 2005։ էջ 671։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) — Երևան: 1981. — հատոր 7. — էջ 469.
- ↑ «Bibliothèque de l'Église apostolique arménienne - Paris - Մեսրոպ , Լեւոն». www.bibliotheque-eglise-armenienne.fr. Վերցված է 2019 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարան, Լևոն Մեսրոպ».(չաշխատող հղում)
- ↑ Ով ով է. հայեր, կենսագրական հանրագիտարան, 2007։ հատոր 2։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լևոն Մեսրոպ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 469)։ |