Ժոլտ Շեմյեն (հունգ.՝ Zsolt Semjén, օգոստոսի 8, 1962(1962-08-08), Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն), հունգարացի քաղաքական և պետական գործիչ, Հունգարիայի փոխվարչապետ (2010 թվականից), Քրիստոնեա-դեմոկրատական ժողովրդական կուսակցության առաջնորդ (2003 թվականից)։

Ժոլտ Շեմյեն
 
Կուսակցություն՝ Christian Democratic People's Party?
Կրթություն՝ Բուդապեշտի համալսարան (1992) և Pázmány Péter Catholic University? (1990)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր օգոստոսի 8, 1962(1962-08-08) (61 տարեկան)
Ծննդավայր Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն
Քաղաքացիություն  Հունգարիա
 
Կայք՝ semjenzsolt.hu

1980-ականների առաջին կեսին աշխատել է մի շարք արդյունաբերական ընկերություններում։ 1992 թվականին ստացել է սոցիոլոգիայի բակալավրի աստիճան Պետեր Պազմանի կաթոլիկ համալսարանում։ Այնուհետև ուսումը շարունակել է Բուդապեշտի համալսարանում։ 1990-ականների երկրորդ կեսին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն աստվածաբանության գծով, աշխատել է որպես պրոֆեսոր համալսարանում։

1989 թվականին հանդես է եկել Քրիստոնեա-դեմոկրատական ժողովրդական կուսակցության հիմնադիրներից մեկը։ Եղել է Հունգարիայի խորհրդարանի գործադիր կոմիտեի անդամ։ 1994 թվականին դարձել է խորհրդարանի պատգամավոր։ 1997 թվականին զբաղեցրել Է Քրիստոնեա-դեմոկրատական ժողովրդական կուսակցության փոխնախագահի պաշտոնը, սակայն շուտով լքել է կուսակցության շարքերը և մտել Հունգարական ժողովրդավարական ֆորում։ 1998 թվականին Վիկտոր Օրբանի կառավարության եկեղեցու հարցերով նախարար Է դարձել։ 2002 թվականին խորհրդարանում վերընտրվել է Ֆիդեսի ցուցակով։ Արդեն հաջորդ տարի վերադարձել է Քրիստոնեա-դեմոկրատական ժողովրդական կուսակցության շարքերը և ընտրվել կուսակցության նախագահ։ 2006 և 2010 թվականներին վերընտրվել է խորհրդարանում։ 2010 թվականին զբաղեցրել Է փոխվարչապետ Վիկտոր Օրբանի կառավարությունում։

2011 թվականին Օտտո ֆոն Հաբսբուրգի հուղարկավորությանը կնոջ հետ ներկայացրել է Հունգարիան[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Heart of Otto von Habsburg interred in Pannonhalma». Politics.hu. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 18-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժոլտ Շեմյեն» հոդվածին։