Ժոլտ Նադ (հունգ.՝ Nagy Zsolt, մայիսի 25, 1993(1993-05-25), Սեկաշֆեհերվար, Հունգարիա[1]), հունգարացի ֆուտբոլիստ, «Պուշկաշի ակադեմիայի» ակումբի և Հունգարիայի հավաքականի կիսապաշտպան։ Եվրոպայի 2024 թվականի առաջնության մասնակից։

Ժոլտ Նադ
Քաղաքացիությունը  Հունգարիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 25, 1993(1993-05-25) (31 տարեկան)
Ծննդավայր Սեկաշֆեհերվար, Հունգարիա[1]
Հասակ 188 սանտիմետր
Դիրք կիսապաշտպան և պաշտպան

Ակումբային կարիերա

խմբագրել

Նադը «Լովաշբերեն», «Ֆահերվար» և «Ֆելիչուտ» ակումբների սան է: 2010 թվականին նորամուտն է նշել վերջինիս հիմնական կազմում։ 2011 թվականին տեղափոխվել է «Ֆահերվար»: 2012 թվականի հոկտեմբերի 10-ին Հունգարիայի լիգայի գավաթի խաղարկության «Զալայեգերշեգի» դեմ խաղում նորամուտն է նշել հիմնական թիմի կազմում[2]: 2013 թվականին վարձակալության է տրվել «Պուշկաշի ակադեմիային»։ Մարտի 23-ին «Պակսաի» պահեստայինների թիմի դեմ խաղում նորամուտն է նշել Հունգարիայի երկրորդ լիգայում[3]: Վարձակալության ավարտից հետո ակումբը մտել է էլիտա և գնել խաղացողի տրանսֆերը։ Հոկտեմբերի 19-ին «Ֆեհերվարի» դեմ խաղում նորամուտն է նշել Հունգարիայի ֆուտբոլի առաջնությունում[4][5]։

2017 թվականին Նագին վարձակալության է տրվել «Չակվար» ակումբին։ Սեպտեմբերի 2-ին «Սիոֆոկի» դեմ խաղում նորամուտն է նշել նոր թիմում[6]։ Հոկտեմբերի 1-ին «Վացայի » դեմ խաղում Ժոլտը խփել է իր առաջին գոլը «Չակվարի» կազմում[7]։ Վարձակալության ավարտին Նագին վերադարձել է «Պուշկաշի ակադեմիա»։

Միջազգային կարիերա

խմբագրել

2019 թվականի նոյեմբերի 15-ին Ուրուգվայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղում Նագին նորամուտն է նշել Հունգարիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում[8]։ 2022 թվականի հունիսի 11-ին Ազգերի լիգայի խաղում Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղում խփել է իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում[9]։

Գոլեր Հունգարիայի հավաքականի կազմում

խմբագրել
# Ամսաթիվը Տեղ Թշնամի Ստուգեք Արդյունք Մրցույթ
01. 11 հունիսի, 2022 Պուշկաշ Արենա, Բուդաբեշտ, Հունգարիա Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքական 1:0 1:1 Ազգերի լիգայ 2022/2023
02. 14 հունիսի, 2022 Մոլինո, Վուլվերհեմփտոն, Անգլիա Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքական 3:0 3:0 Ազգերի լիգայ 2022/2023
03. 26 մարտի, 2024 Ֆերենց Պուշկաշ, Բուդապեշտ, Հունգարիա Կոսովո 2:0 2:0 Ընկերական խաղ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  2. «Залаэгерсег VS. Фехервар 0:2» (անգլերեն). soccerway.com. 2012—10—10. Արխիվացված օրիգինալից 2024-05-04-ին. Վերցված է 2024-05-04-ին.
  3. «Пакш II VS. Академия Пушкаша 0:2» (անգլերեն). soccerway.com. 2013—03—23. Արխիվացված օրիգինալից 2024-04-29-ին. Վերցված է 2024-05-04-ին.
  4. «Фехервар VS. Академия Пушкаша 3:0» (անգլերեն). soccerway.com. 2013—10—19. Արխիվացված օրիգինալից 2024-05-04-ին. Վերցված է 2024-05-04-ին.
  5. «Академия Пушкаша VS. Уйпешт 1:1» (անգլերեն). soccerway.com. 2015—12—01. Արխիվացված օրիգինալից 2016-05-27-ին. Վերցված է 2024-05-04-ին.
  6. «Чаквар VS. Шиофок 2:2» (անգլերեն). soccerway.com. 2017—09—02. Արխիվացված օրիգինալից 2016-05-27-ին. Վերցված է 2024-05-04-ին.
  7. «Вац VS. Чаквар 5:2» (անգլերեն). soccerway.com. 2017—10—01. Արխիվացված օրիգինալից 2024-05-05-ին. Վերցված է 2024-05-04-ին.
  8. «Венгрия VS. Уругвай 1:2» (անգլերեն). soccerway.com. 2019—11—15. Արխիվացված օրիգինալից 2021-03-03-ին. Վերցված է 2024-05-04-ին.
  9. «Венгрия VS. Германия 1:1» (անգլերեն). soccerway.com. 2022—06—11. Արխիվացված օրիգինալից 2023-04-19-ին. Վերցված է 2024-05-04-ին.