Ժոզե Վիլկեր (պորտ.՝ José Wilker de Almeida, օգոստոսի 20, 1944(1944-08-20), Juazeiro do Norte, Սեարա, Բրազիլիա - ապրիլի 5, 2014(2014-04-05)[1], Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա[2][3]), բրազիլացի դերասան և ռեժիսոր, պրոդյուսեր, լրագրող։

Ժոզե Վիլկեր
Ծնվել էօգոստոսի 20, 1944(1944-08-20)
ԾննդավայրJuazeiro do Norte, Սեարա, Բրազիլիա
Մահացել էապրիլի 5, 2014(2014-04-05)[1] (69 տարեկան)
Մահվան վայրՌիո դե Ժանեյրո, Բրազիլիա
Քաղաքացիություն Բրազիլիա
Մասնագիտությունդերասան, ռեժիսոր, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, կինոռեժիսոր և հաղորդավար
Ամուսին(ներ)Mônica Torres?, Guilhermina Guinle? և Renée de Vielmond?
Պարգևներ և մրցանակներ
bloglog.globo.com/josewilker/

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1994 թվականի օգոստոսի 20-ին։ Վաղ տարիքից սիրել է գրականություն և շատ էր ցանկանում ուսումնասիրել կինեմատոգրաֆիա, երազում էր դառնալ սցենարիստ։ Առաջին անգամ էկրաններին հայտնվել է 1965 թվականին «A Folecida» ֆիլմի էպիզոդում, շատ է գրել թատրոնի համար, մասնակցել է տարբեր ներկայացումների, իսկ 1971 թվականից սկսել է կանոնավոր կերպով նկարահանվել հեռուստանովելներում՝ դառնալով իր ժամանակների ամենասիրված դերասաններից մեկը։

Մահացել է 2014 թվականի ապրիլի 5-ին 69 տարեկան հասակում ինֆարկտից իր իսկ տանը՝ Ռիո դե Ժանեյրոյում[3][4]։

Ստեղծագործություններ խմբագրել

Ռուսաստանում Ժոզե Վիլկերը հայտնի է շնորհիվ հեռուստասերիալների, որտեղ նա ակտիվ նկարահանվել է՝ սկսած 1970-ական թվականներից։ Նա նաև մասնակցություն է ունեցել «Գլոբո» հեռուստաընկերության այլ հեռուստանախագծերին և վիդեոնախագծերին։ Հայրենիքում և արտասահմանում մեծ ճանաչում է ձեռք բերել «Ռոկի՝ կեղծ սուրբ» (1985) ֆիլմում նկարահանվելու շնորհիվ։

Նա նաև «Cultural» ամսագրում վարել է «Բրազիլական պարբերական» խորագիրը, ինչպես նաև գրել է «Chiques e Famosos»-ի համար։

Ընտանիք խմբագրել

Ժոզե Վիլկերը ամուսնացել է երեք անգամ։ Եվ նրանք երեքն էլ դերասանուհիններ են եղել։ Առաջինը կինը եղել է Ռենե դը Վիլմոնդը, երկրորդը՝ Մոնիկա Տորեշը։ Երկու ամուսնությունն էլ ավարտվել են ամուսնալուծությամբ։ Նրա վերջին կինը Հիլերմինա Հինլին է։ Ունեցել է երկու դուստր։

Ֆիլմագրություն խմբագրել

Մրցանակներ և պարգևներ խմբագրել

  • 1970 թվականին ստացել է Մոլերա մրցանակը «O Arquiteto e o emperador da Assiria» պիեսում լավագույն դերակատարման համար։
  • 2005 թվականին մրցանակ է ստացել «Ճակատագրի տերը» ֆիլմում իր կերտած Ջոնվաննի Իմպորտայի դերով՝ որպես լավագույն դերասան։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 http://g1.globo.com/rio-de-janeiro/noticia/2014/04/morre-o-ator-jose-wilker.html
  2. «Erramos: José Wilker morreu aos 69 anos, e não aos 66 anos» (պորտուգալերեն). BOL — Brasil Online. 2014 թ․ ապրիլի 6. Վերցված է 2014 թ․ ապրիլի 6-ին.
  3. 3,0 3,1 Ana Cora Lima — Entretenimento (2014 թ․ ապրիլի 6). «José Wilker morre aos 69, vítima de infarto fulminante» (պորտուգալերեն). Портал televisao.uol.com.br. Վերցված է 2014 թ․ ապրիլի 6-ին.
  4. «Morre o ator e diretor José Wilker». O Globo (Portuguese). Organizações Globo. 2014 թ․ ապրիլի 5. Վերցված է 2014 թ․ ապրիլի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժոզե Վիլկեր» հոդվածին։