Ժոզեֆ Իշխանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Իշխանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ժոզեֆ Եղիայի Իշխանյան (փետրվարի 19, 1931, Բեյրութ, Լիբանան - մարտի 29, 2016), լիբանանահայ երաժիշտ, կիթառահար, կոմպոզիտոր, մանկավարժ, պրոֆեսոր (1990-ից), Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պատվավոր պրոֆեսոր (2002)։
Ժոզեֆ Իշխանյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 19, 1931 Բեյրութ, Լիբանան |
Երկիր | Լիբանան |
Մահացել է | մարտի 29, 2016 (85 տարեկան) |
Մասնագիտություն | երաժիշտ, կիթառահար, կոմպոզիտոր և մանկավարժ |
Աշխատավայր | Լիբանանի կոնսերվատորիա |
Կրթություն | Մադրիդի թագավորական կոնսերվատորիա |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելԺոզեֆ Իշխանյանը ծնվել է 1931 թվականի փետրվարի 19-ին, Բեյրութ քաղաքում[1]։ 1949 թվականից կիթառ է նվագել Վրույր Մազմանյանի հետ։ Հետագայում Իշխանյանին Իսպանիայի կառավարության կողմից տրվել է կրթաթոշակ։
1963 թվականին ավարտել է Մադրիդի թագավորական կոնսերվատորիան, որից հետո ուսումը շարունակել Իտալիայի «Academia Chigiana»-ում (Իտալիա)։ 1970 թվականից դասավանդել է Բեյրութի կոնսերվատորիայում, եղել է տեղի կիթառի դասարանի հիմնադիրը, դասական կիթառի առաջին տարածողներից մեկը Մերձավոր Արևելքում[2]։
Ժոզեֆ Իշխանյանը մենահամերգներով հանդես է եկել Եվրոպայի և Մերձավոր Արևելքի երկրներում։ 2002 թվականին անգամ մենահամերգով հանդես է եկել Հայաստանում, վարպետության։ դասեր է անցկացրել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում[3]։
Հեղինակ է «Կիթառի ուսուցման արդի մեթոդներ» (1999) ձեռնարկի, «Երաժշտական տերմինների բառարան»-ի (արաբերեն և ֆրանսերեն, 2000)։
2003 թվականին Իսպանիայի կրթության նախարարությունը Ժոզեֆ Իշխանյանին շնորհել է «Քաղաքացիական արժանիքների շքանշան», իսկ 2011 թվականին՝ Կաթոլիկ Իզաբելայի շքանշան՝ Իսպանիային արտասահմանում մատուցած ծառայությունների համար։
Ժոզեֆ Իշխանյանը մահացել է 2016 թվականի մարտի 29-ին[4]։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |