Ունանիմիզմ (ֆր.՝ Unanimisme, լատին․՝  unanimus), գրական ուղղություն՝ ֆրանսիական գրականության մեջ։ Առաջացել է վաղ 1900-ականներին՝ համախմբելով Ժյուլ Ռոմենին, Ժորժ Դյուամելին, Ժ․ Ռ․ Արկոսին, Ժ․ Շենևիեռին, Շ․ Վիլդրակին, Լ․ Դյուրտենին և ուրիշների։ Իրենց հայտարարելով սիմվոլիզմի հակառակորդներ՝ նրանք ձգտում էին կյանքի ճշմարտացի պատկերման, ոճի պարզության։ Քարոզում էին ժողովուրդների միաբանություն, բնության հետ մարդու միաձուլում։ Ունանիմիզմի փիլիսոփայության հիմքն են կազմել Է. Դյուրկհեյմի սոցիոլոգիան, Ա․ Բերգսոնի փիլիսոփայության սկզբունքները, ինչպես և ամերիկյան պրագմատիզմի որոշ դրույթներ։ Ունանիմիզմի համար գրական օրինակ է ծառայել Ու․ Ուիտմենի և Է․ Վերհարնի պոեզիան։ Չնայած իդեալիստական կողմնորոշմանն ու ելակետային հակասություններին, ունանիմիզմ իր առաջացման շրջանում դրական ազդեցություն է գործել ֆրանիսական գրականության զարգացման վրա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։