Ժյուլի Մաթիլդա Շառլոտ Քլեր Բերտուչելլի ( ֆր.՝ Julie Mathilde Charlotte Claire Bertuccelli, փետրվարի 12, 1968(1968-02-12)[1], Բուլոն Բիյանկուր), ֆրանսիացի կինոռեժիսոր[3]։

Ժյուլի Բերտուչելլի
Ծննդյան թիվ՝փետրվարի 12, 1968(1968-02-12)[1] (56 տարեկան)
Ծննդավայր՝Բուլոն Բիյանկուր
Քաղաքացիություն՝ Ֆրանսիա[2]
Մասնագիտություն՝կինոռեժիսոր և սցենարիստ
IMDb։ID 0078465

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1968 թվականի փետրվարի 12-ին Փարիզի Բուլոն-Բիյանկուր արվարձանում[3], ռեժիսոր Ժան Լուի Բերտուչելիի և նկարչուհի Կարոլին Կոռի ընտանիքում[4][5]։

Փիլիսոփայության մագիստրոս է[6], վավերագրական ֆիլմերի ռեժիսոր՝ Փարիզի Atelier Varan ստուդիայում։ Նրա դեբյուտային կինոաշխատանքը եղել է «Un métier comme un autre» (1993) հեռուստատեսային վավերագրական ֆիլմը։ Որպես ռեժիսորի օգնական՝ համագործակցել է Օթար Իոսելիանիի, Քշիշտոֆտ Կիեսլովսկու, Բերտրան Տավերնյեի, Էմանուել Ֆինկելի և Ռիթի Պանհայի հետ[7]։ Նրա դեբյուտային «Այն օրից երբ Օթարը հեռացավ » (2003) լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը լավագույնն է ճանաչվել Կաննի կինոփառատոնի «Քննադատների շաբաթ» ծրագրում, ստացել Մարգերիտ Դյուրաս ասոցիացիայի մրցանակը, ինչպես նաև դրվատական արձագանքներ ու մրցանակներ տարբեր միջազգային փառատոներում։ Երկրորդ լիամետրաժ գեղարվեստական աշխատանքը՝ « Ծառը» ֆիլմը, ընտրվել է Կաննի 2010 թվականի կինոփառատոնի փակման համար, առաջադրվել Սեզար հեղինակավոր մրցանակի երեք անվանակարգերում[8]։

Ժյուլին ամուսնացած էր ֆրանսիացի կինոօպերատոր Քրիստոֆ Պոլակի հետ, ով հանկարծամահ եղավ 2006 թվականին։

Ֆիլմագրություն խմբագրել

Վավերագրական խմբագրել

  • 1993 — Un métier comme un autre
  • 1994 — Une liberté !
  • 1997 — La Fabrique des juges
  • 1999 — Bienvenue au grand magasin
  • 2000 — Les Iles éoliennes
  • 2006 — Un monde en fusion
  • 2006 — Otar Iosseliani, le merle siffleur
  • 2008 — Le mystère Glasberg
  • 2008 — Antoinette Fouque, qu’est-ce qu’une femme
  • 2012 — La Cour de Babel

Գեղարվեստական խմբագրել

  • 2003 — Այն օրից, երբ Օթարը հեռացավ / Depuis qu’Otar est parti…
  • 2010 — Ծառը / L’Arbre

Մրցանակներ և առաջադրումներ խմբագրել

Պարգևներ խմբագրել

  • Պատվո լեգեոնի ասպետ (14 հուլիսի 2018)[9]
  • Ժյուրիի գլխավոր մրցանակ Կաննի կինոփառատոնի Քննադատների շաբաթում (Այն օրից, երբ Օթարը հեռացավ ֆիլմի համար)
  • Կաննի կինոփառատոնի «Քննադատների շաբաթվա» ժյուրիի ռեյլը (Այն օրից, երբ Օթարը հեռացավ ֆիլմի համար)
  • Սեզար մրցանակ լավագույն դեբյուտի համար (Այն օրից, երբ Օթարը հեռացավ ֆիլմի համար)
  • Դովիլի կինոփառատոնի մրցանակ լավագույն ֆրանսիական սցենարի համար (Այն օրից, երբ Օթարը հեռացավ ֆիլմի համար)
  • Ֆրանսիական կինոքննադատների սինդիկատի մրցանակ լավագույն դեբյուտի համար (Այն օրից, երբ Օթարը հեռացավ ֆիլմի համար)
  • Հոնկոնգի միջազգային կինոփառատոնի SIGNIS մրցանակ (Այն օրից, երբ Օթարը հեռացավ ֆիլմի համար)
  • Սանտա Ֆեի կինոփառատոնի գլխավոր մրցանակ (Այն օրից, երբ Օթարը հեռացավ ֆիլմի համար)
  • Վիեննայի միջազգային կինոփառատոնի՝ Վիեննալեի կինոմամուլի միջազգային ֆեդերացիայի հատուկ մրցանակ FIPRESCI (Այն օրից, երբ Օթարը հեռացավ ֆիլմի համար)
  • Հատուկ հիշատակում Վարշավայի միջազգային կինոփառատոնում (Այն օրից, երբ Օթարը հեռացավ ֆիլմի համար)

Առաջադրումներ խմբագրել

  • Սեզար մրցանակ լավագույն օրիգինալ սցենարի կամ ադապտացիայի համար (Այն օրից, երբ Օթարը հեռացավ ֆիլմի համար)
  • Եվրոպական կինոյի մրցանակ լավագույն ռեժիսուրայի համար (Այն օրից, երբ Օթարը հեռացավ ֆիլմի համար)
  • Բրատիսլավայի միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակ (Այն օրից, երբ Օթարը հեռացավ ֆիլմի համար)
  • Կիևի «Մոլոդիստ» միջազգային կինոփառատոնի մրցանակ լավագույն գեղարվեստական ֆիլմի համար (Այն օրից, երբ Օթարը հեռացավ ֆիլմի համար)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  3. 3,0 3,1 Les gens du cinéma
  4. Julie Bertuccelli, Biographie
  5. Marianne Fernandez: Bertuccelli, Julie. In: Antoinette Fouque, Mireille Calle-Gruber, Béatrice Didier: Le dictionnaire universel des créatrices. Éditions des femmes, Paris 2013.
  6. Julie Bertuccelli auf pardo.ch
  7. «Julie Bertuccelli – Biographie». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 1-ին.
  8. «Julie Bertucelli: " Le deuil est comparable à l'exil "». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 8-ին.
  9. «Décret du 13 juillet 2018 portant promotion et nomination» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 24-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

  • Жюли Бертуччелли (англ.) на сайте Internet Movie Database
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժյուլի Բերտուչելլի» հոդվածին։