Բացել գլխավոր ցանկը

ՍյուժեԽմբագրել

Հարպագոնը շատ հարուստ մարդ է, որը, սակայն, տառապում է հիվանդագին ժլատությամբ: Իր ողջ ունեցվածքը՝ ոսկեդրամները, նա թաքցնում է սնդուկի մեջ, որը հորել է այգում: Վերջինիս հանդեպ Հարպագոնը խիստ ուշադիր է, որպեսզի յուրայինները հանկարծակի չգտնեն այն: Նրա կծծիությունից տառապում են ոչ միայն ծառաները, որոնք ցնցոտիներ են հագնում ու աշխատում են երկու հոգու փոխարեն, այլև իր սեփական զավակները: Էլիզային, ով Հարպագոնի դուստրն է, հայրը ցանկանում է կնության տալ հարուստ ծերունի Անսելմեին միայն այն պատճառով, որ վերջինս հրաժարվել է օժիտից: Որդու՝ Կլեանտի համար հայրը գտել է մի որբևայրի տարիքով կնոջ: Միաժամանակ երկու երեխաների սրտերը արդեն ուրիշներին է պատկանում: Էլիզան սիրում է Վալերին, ով մի անգամ փրկել է նրա կյանքը: Իսկ Կլեանտը սիրում է տակավին երիտասարդ Մարիանային, ով հարուստ չէ և ապրում է մոր հետ միասին: Հույս չփայփայելով իրենց հորից, զավակները որոշում են կայացնում ինքնուրույն կազմակերպել իրենց հարսանիքները՝ առանց հոր համաձայնության: Էլիզան գաղտագողի նշանվում է Վալերի հետ: Կլեանտը որոշում է կայացնում գումար խնդրել հարազատնեից, որպեսզի ամուսնանա Մարիանայի հետ, երբ հանկարծ պարզ է դառնում, որ Հարպագոնն ինքն է որոշել ամուսնանալ նրա հետ և արդեն պայմանավորվել է աղջկա մոր հետ: Իրավիճակը փրկում է Կլեանտի ծառան՝ Լյաֆլեշը, որը հայտնաբերում է Հարպագոնի սնդուկը և դրա օգնությամբ համոզում Հարպագոնին, որպեսզի որդուն ամուսնացնի Մարիանայի հետ:

ԴերերումԽմբագրել

Դերասան Դեր
Լու դը Ֆյունես Հարպագոն
Միշել Գալաբրյու Ժաք
Կլոդ Ժանսակ Ֆրոզինա

Հետաքրքիր փաստերԽմբագրել

  • Այս ֆիլմը Լուի դը Ֆյունեսի առաջին և վերջին ռեժիսորական աշխատանքն է: Հռչակավոր կատակերգուին այդ գործում օգնել է նրա լավագույն ընկերներից մեկը՝ Ժան Ժիրոն[4]:
  • «Ժլատը» Լուի դը Ֆյունեսի մասնակցությամբ վերջին կինոնկարն է, որը բարձրացել է ԽՍՀՄ կինովարձույթ: Բացի այդ այն նաև միակ ֆիլմն է, որտեղ Հարպագոնին ձայնագրել է հայազգի դերասան Արտյոմ Կարապետյանը:

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել