Ժիրայր Օհանյան Չաքիր (փետրվարի 5, 1923(1923-02-05) - 2003, նաև հայտնի է որպես Ժիրայր Օհանյան կամ Օհանյան Չաքիր), հայ շախմատիստ, շախմատի մարզիչ, Թուրքիայի շախմատի ֆեդերացիայի նախկին նախագահ[1][2][3]։

Ժիրայր Օհանյան Չաքիր
Ծնվել էփետրվարի 5, 1923(1923-02-05)
Մահացել է2003
Քաղաքացիություն Թուրքիա
Մայրենի լեզութուրքերեն
ԿրթությունԳալաթասարայի վարժարան և Պանգալտիի մասնավոր հայկական դպրոց
Մասնագիտությունշախմատիստ

Կյանք խմբագրել

Ծագումով հայ Ժիրայր Օհանյան Չաքիրը ծնվել է 1921 թվականի փետրվարի 5-ին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում[4]։ Նրա հայրը՝ Ավետիսը, ով Մարզվանից էր, հայտնի «Markiz» հացի գործարանի սեփականատերն էր և Թուրքիայի զինված ուժերի ամենամեծ նվիրատուներից մեկը[4]։ Նրա մայրը՝ Աննա-Մարին Բուրսայից էր և ուսուցչուհի էր Բանկալթիի մասնավոր հայկական դպրոցում և Գալաթասարայի վարժարանում[5]։

Նա շախմատ խաղալ սկսել է Գալաթասարայի ավագ դպրոցում սովորելու տարիներին։ 1943 թվականին իր դասընկեր Թուրան Բաշակի հետ դարձել է դպրոցի շախմատի ակումբի անդամ։

Հանրահայտ շախմատիստ Սելիմ Փալավանից դասեր ստանալուց հետո Օհանյան Չաքիրը շախմատի դասընթացներ է անցկացրել Շիշլիի մարզական ակումբում և հավաքել առնվազն 400 աշակերտ։ Շիշլիի մարզական ակումբն այս ընթացքում իր «ոսկե դարն» ապրեց շախմատային առումով[4]։

Հետագա կարիերա խմբագրել

Օհանյան Չաքիրը 1964 թվականին ընտրվել է Շիշլիի մարզական ակումբի նախագահ[6], 1964 թվականին մասնակցել է Թել Ավիվի շախմատի օլիմպիադային և եղել է Թուրքիայի ազգային հավաքականի ավագը։ 1964-1977 թվականներին եղել է Թուրքիայի շախմատի ֆեդերացիայի տնօրենների խորհրդի անդամ[7]։

1976-1977 թվականներին եղել է Ստամբուլի շախմատի ֆեդերացիայի նախագահը[8]։

1977 թվականին ընտրվել է Թաքսիմի մարզական ասոցիացիայի նախագահ[9]։

1978-1982 թվականներին եղել է Թուրքիայի շախմատի ֆեդերացիայի նախագահը[10]։

1986 թվականին ստանձնել է Թուրքիայի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի պաշտոնը, իսկ 1988 թվականին ընտրվել ֆեդերացիայի խորհրդի պատվավոր անդամ[11]։

1989 թվականից սկսած նա դարձել է Ստամբուլի բազմաթիվ հայկական դպրոցների շախմատի մարզիչ[12]։

Ընտանիք խմբագրել

Ժիրայր Օհանյանն ունի մեկ տղա և երկու աղջիկ[13]։ Նրա դուստրը՝ Լինդան, 1972 թվականին դարձել է Թուրքիայի շախմատի կանանց չեմպիոն[14]։

2011 թվականին Ստամբուլում նրա պատվին կազմակերպվել է շախմատի մրցաշար[15]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Istanbul hosts Zhirayr Ohanian chess tournament»։ PanArmenian։ October 16, 2010։ Վերցված է 24 May 2013 
  2. «Istanbul hosts Zhirayr Ohanian chess tournament»։ PanArmenian։ October 16, 2010։ Վերցված է 24 May 2013 
  3. «Jirayr Ohanyan ÇAKIR Grand Prix Satranç Turnuvası 15-17 Ekim tarihleri arasında Swissotel Bosphorus'da 151 sporcunun katılımı ile gerçekleşti.»։ Bolsohay News (Turkish)։ 2010-10-19։ Վերցված է 26 May 2013 
  4. 4,0 4,1 4,2  
  5. «JİRAYR OHANYAN ÇAKIR (satranç baba)»։ Faktor 301 (Turkish)։ August 11, 2011։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 26 May 2013 
  6. «JİRAYR OHANYAN ÇAKIR (satranç baba)»։ Faktor 301 (Turkish)։ August 11, 2011։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 26 May 2013 
  7. «JİRAYR OHANYAN ÇAKIR (satranç baba)»։ Faktor 301 (Turkish)։ August 11, 2011։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 26 May 2013 
  8. «JİRAYR OHANYAN ÇAKIR (satranç baba)»։ Faktor 301 (Turkish)։ August 11, 2011։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 26 May 2013 
  9. «JİRAYR OHANYAN ÇAKIR (satranç baba)»։ Faktor 301 (Turkish)։ August 11, 2011։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 26 May 2013 
  10. «JİRAYR OHANYAN ÇAKIR (satranç baba)»։ Faktor 301 (Turkish)։ August 11, 2011։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 26 May 2013 
  11. «Jirayr Ohanyan ÇAKIR Grand Prix Satranç Turnuvası 15-17 Ekim tarihleri arasında Swissotel Bosphorus'da 151 sporcunun katılımı ile gerçekleşti.»։ Bolsohay News (Turkish)։ 2010-10-19։ Վերցված է 26 May 2013 
  12. «Jirayr Ohanyan ÇAKIR Grand Prix Satranç Turnuvası 15-17 Ekim tarihleri arasında Swissotel Bosphorus'da 151 sporcunun katılımı ile gerçekleşti.»։ Bolsohay News (Turkish)։ 2010-10-19։ Վերցված է 26 May 2013 
  13. «Jirayr Ohanyan ÇAKIR Grand Prix Satranç Turnuvası 15-17 Ekim tarihleri arasında Swissotel Bosphorus'da 151 sporcunun katılımı ile gerçekleşti.»։ Bolsohay News (Turkish)։ 2010-10-19։ Վերցված է 26 May 2013 
  14. «Jirayr Ohanyan ÇAKIR Grand Prix Satranç Turnuvası 15-17 Ekim tarihleri arasında Swissotel Bosphorus'da 151 sporcunun katılımı ile gerçekleşti.»։ Bolsohay News (Turkish)։ 2010-10-19։ Վերցված է 26 May 2013 
  15. «Jirayr Ohanyan'ın anısına yakışır turnuva»։ Agos։ 7 December 2011։ Արխիվացված է օրիգինալից 16 June 2013-ին։ Վերցված է 24 May 2013