Բանկալթիի Մխիթարյան դպրոց

Բանկալթիի մասնավոր հայկական դպրոց (թուրք . ՝ Özel Pangaltı Ermeni Okulu), մասնավոր հայկական համայնքային դպրոց Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Շիշլի շրջանի Բանկալթի թաղամասում։

Անուն խմբագրել

Դպրոցի ամբողջական անվանումը թուրքերեն Özel Pangaltı Ermeni İlkokulu Ortaokul Lisesi ve Anadolu Lisesi է, որը թարգմանաբար նշանակում է «Բանկալթիի մասնավոր հայկական հիմնական, միջնակարգ, ավագ դպրոց և անատոլիական ավագ դպրոց»։ Թուրքական կրթական համակարգում «Անադոլու Լիսեսի»-ն (Անատոլիական ավագ դպրոց) միջնակարգ դպրոցների անունն է, որոնք ունեն ինտենսիվ օտար լեզուների ուսուցում, սովորաբար անգլերեն։

Պատմություն խմբագրել

Ըստ դպրոցի պաշտոնական կայքէջի, այն հիմնադրվել է 1825 թվականին[1], Ստամբուլի եվրոպական հատվածի Բեյօղլու շրջանում, Մխիթարյան միաբանության կողմից։ Մեկ այլ աղբյուր նշում է, որ այն առաջին անգամ բացվել է Ստամբուլի անատոլիական (ասիական) հատվածի Սկյուտար թաղամասի Կանդիլիի գեղատեսիլ վայրում՝1811 թվականին[2], փակվել է 1816 թվականին, իսկ ավելի ուշ վերաբացվել և գործունեությունը շարունակել է Բեյօղլուի Մխիթարյան վանքում՝ 1825 թվականից մինչև 1866 թվականին, երբ այն տեղափոխվեց իր ներկայիս վայրը։

Այսօր դպրոցը գործում է Թուրքիայի ազգային կրթության նախարարության ղեկավարությամբ՝ ենթարկվելով նույն կանոններին, ինչ մյուս պետական և մասնավոր դպրոցները, և բավարարում է Ստամբուլի հայ համայնքի կարիքները։

Դպրոցն ունի մանկապարտեզ, նախակրթարան և միջնակարգ բաժիններ։ Այն երկսեռ է։

Նշանավոր շրջանավարտներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Özel Pangaltı Ermeni İlköğretim Okulu Ve Lisesi». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 6-ին.
  2. «İstanbul'da bir Katolik ermeni okulu: Pangaaltı Mikhitaryan Ermeni Mektebi». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 29-ին.

Արտաքին հղումներ խմբագրել