Ժիրայր Վարդանյան (բուսաբան)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ժիրայր Վարդանյան (այլ կիրառումներ)
Ժիրայր Հմայակի Վարդանյան (օգոստոսի 28, 1952, Եղեգնաձոր, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), բուսաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր (1990), պրոֆեսոր (2002)։ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (2010)։
Ժիրայր Հմայակի Վարդանյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 28, 1952 (71 տարեկան) Եղեգնաձոր, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | բուսաբան |
Հաստատություն(ներ) | ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտ |
Ալմա մատեր | Հայաստանի ազգային ագրարային համալսարան |
Գիտական աստիճան | կենսաբանական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր |
Կենսագրություն խմբագրել
1975 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը։ 1983 թվականից եղել է ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի ծառագիտության բաժնի վարիչը։
1998-2000 թվականներին Հայաստանի կենսաբազմազանության 1-րդ ազգային զեկույցի շրջանակներում եղել է Ազգային փորձագիտական խմբի ղեկավար, 2001 թվականին բնական պաշարների կառավարման և չքավորության նվազեցման տեղական փորձագետ, 2003-2004 թվականներին՝ Հայաստանի ազգային հզորությունների կարիքների ինքնագնահատում գլոբալ բնապահպանական կառավարման կենսաբազմազանության փորձագետ։ 1995-2006 թվականներին ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի տնօրենի տեղակալ՝գիտության գծով, 2006 թվականից՝ ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի տնօրեն։
ՀՀ Բնապահպանության նախարարության կոլեգիայի անդամ է, ԳԷՀ հետ համագործակցության հանձնաժողովի անդամ, ՀՀ ԳԱԱ Բուսաբանական ինստիտուտի Գիտական խորհրդի նախագահ[1]։
Գիտական գործունեություն խմբագրել
Հեղինակ է շուրջ 100 գիտական հոդվածների, 5 մենագիր աշխատություններ։ Գիտական գործունեությունը վերաբերում է Հայաստանի անտառային դենդրոբազմազանության (դենդրոֆլորայի) ուսումնասիրությանը, դրա արժեքավոր և հազվագյուտ տեսակների ինտրոդուկցիայի, ինչպես նաև բուսաբանական այգիներում դենդրոհավաքածուների ստեղծմանը, բնական դենդրոպարկերի ստեղծման գիտական հիմունքների մշակմանը[2][3]։
Անդամակցություն խմբագրել
- ԱՊՀ երկրների Բուսաբանական այգիների խորհրդի անդամ։
- Հայաստանի և Ռուսաստանի բուսաբանական ընկերությունների անդամ։
- ՀՀ Բնապահպանության նախարարության կոլեգիայի անդամ։
- ԳԷՀ-ի հետ համագործակցության հանձնաժողովի անդամ։
- ՀՊԱՀ-ում գործող 011 մասնագիտական խորհրդի անդամ։
- «Հայաստանի կենսաբանական հանդես» և „Takhtajania” գիտական հանդեսների, խմբագրական կոլեգիաների անդամ։
Մրցանակ խմբագրել
- ՀՀ ԳԱԱ գովեստագիր (1985)
- ՀՀ ԳԱԱ Վաստակագիր (2008)
Երկեր խմբագրել
- Ծառագիտություն։ Դասագիրք, Հայկական գյուղատնտեսական ակադեմիա, Երևան, ՀԳԱ, 2005։
- Անտառագիտական և կանաչապատման տերմինների հայերեն-ռուսերեն-անգլերեն բացատրական բառարան։ Երևան, ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի հրատարակչություն, 2008 (համահեղինակ)։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի գիտական խորհրդի կազմը»։ Արխիվացված է օրիգինալից 2016-09-29-ին։ Վերցված է 2016-01-27
- ↑ Ժիրայր Հմայակի Վարդանյանի մասին ՀՀ ԳԱԱ կայքում
- ↑ Հայաստանի ագրարային համալսարան, Ժիրայր Վարդանյան(չաշխատող հղում)