Ժիրայր Պողոսյան

հայ քաղաքագետ, քաղաքական գործիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պողոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ժիրայր Թևանի Պողոսյան (հունվարի 15, 1942(1942-01-15), Մարտունի, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ինժեներ, քաղաքական գործիչ, ԼՂՀ վարչապետ (1998 - 1999)։

Ժիրայր Պողոսյան
Ծնվել էհունվարի 15, 1942(1942-01-15) (82 տարեկան)
ԾննդավայրՄարտունի, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ,  Հայաստան և  Արցախ
ԿրթությունՀԱՊՀ
Մասնագիտությունքաղաքական գործիչ, քաղաքագետ և ճարտարագետ
Զբաղեցրած պաշտոններԱրցախի հանրապետության վարչապետ

Կենսագրություն խմբագրել

1959 թ. ավարտել է Ստեփանակերտի թիվ 1 միջնակարգ դպրոցը, 1960 - 1965 թթ. սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում։ 1965 - 1969 թթ. Էլեկտրասարքավորումների համամիութենական գիտահետազոտական ինստիտուտում տեխնիկ էր, ապա՝ ինժեներ, ավագ ինժեներ, կոնստրուկտոր։ 1969 - 1971 թթ. միկրոէլեկտրոնիկայի գիտահետազոտական ինստիտուտում եղել է առաջատար կոնստրուկտոր։ 1971 - 1990 թթ. աշխատել է էլեկտրամեքենաշինության գիտահետազոտական ինստիտուտում՝ որպես խմբի ղեկավար, ենթաբաժնի վարիչ, ապա՝ բաժնի վարիչի տեղակալ, բաժնի վարիչ, տնօրենի տեղակալ գիտահետազոտական աշխատանքների գծով, ավագ գիտահետազոտող։ 1990 - 1992 թթ. ՀՀ հատուկ գործերի վարչության գլխավոր մասնագետն էր։ 1992 թ. հանդիսացել է ԼՂՀ Նախարարների խորհրդի նախագահի տեղակալի պաշտոնակատար։

Ընտանիք խմբագրել

Ամուսնացած է, ունի երկու զավակ։

Տես նաև խմբագրել