Ժիրայր Մարտիրոսյան

հայ գեղանկարիչ, քանդակագործ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարտիրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ժիրայր Արամայիսի Մարտիրոսյան (հուլիսի 28, 1957(1957-07-28), Գորիս, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գեղանկարիչ, քանդակագործ, Հայաստանի ու Արցախի նկարիչների միության անդամ[1][2], Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ (2018), Հայաստանի նկարիչների միության Սյունիքի մասնաճյուղի նախագահ[3], ԳՊՀ-ի կերպարվեստի բաժնի դասախոս, Գորիսի քաղաքային պատկերասրահի տնօրեն։

Ժիրայր Մարտիրոսյան
Ծնվել էհուլիսի 28, 1957(1957-07-28) (66 տարեկան)
ԾննդավայրԳորիս, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ
Մասնագիտություննկարիչ և քանդակագործ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն

Կենսագրություն խմբագրել

Ժիրայր Մարտիրոսյան ծնվել է 1957 թվականի հուլիսի 28-ին, Գորիս քաղաքում, մանկավարժի ընտանիքում։ Միջնակարգ կրթությունն ավարտելուց հետո ծառայել է խորհրդային բանակում։ 1981 թվականին ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը։ Աշխատել է քաղաքի մշակույթի օջախներում, Գորիսի պետթատրոնում՝ գլխավոր նկարիչ, տնօրեն։

Բազմաթիվ անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում, ՀՀ ուրիշ բնակավայրերում, Արցախում, Ֆրանսիայի Վիեն և Նյու Յորք քաղաքներում[4], կատերել է Գորիսի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատկերազարդումները։

Այժմ Ժիրայր Մարտիրոսյանը ՀՀ նկարիչների միության Սյունիքի մասնաճյուղի նախագահն է, Գորիսի քաղային պատկերասրահի տնօրենը։

Ստեղծագործություններ խմբագրել

  • «Գորիսի ժայռերը»
  • «Լաստիսար»
  • «Մեր Գորիսը»
  • «Տեսարան Սիսիանից»
  • «Աշունը Գորիսում»
  • «Որոտան գետ»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ««Հուսով եմ, ավելին՝ հաստատապես վստահ եմ, որ վաղուց ի վեր ավանդական դարձած մեր այս համագործակցությունը հարատև կլինի». Ժ. Մարտիրոսյան». artsakhpress.am. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 30-ին.
  2. «Քանդակագործ Ժիրայր Մարտիրոսյանի «քարանաձավային ցուցասրահը»». Հայաստանի Հանրային Ռադիո. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 30-ին.(չաշխատող հղում)
  3. «Ստեփանակերտում բացվել է ՀՀ նկարիչների միության Սյունիքի մասնաճյուղի ղեկավար, գեղանկարիչ Ժ. Մարտիրոսյանի անհատական ցուցահանդեսը». armenpress.am. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 30-ին.
  4. «Գորիսի քաղաքային պատկերասրահ. ասելիքի ու վարպետության կենդանի աուրա | ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ». gorispress.am. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 30-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Էդուադ Զոհրաբյան, Համլետ Միրզոյան, Գորիսի Հանրագիտարան