Ժան Ժիգու
Ժան Ֆրանսուա Ժիգու (ֆր.՝ Jean François Gigoux, հունվարի 8, 1806[1][2][3][…], Բեզանսոն - դեկտեմբերի 11, 1894[1][4][5][…] կամ դեկտեմբերի 12, 1894[6], Բեզանսոն), ֆրանսիացի գեղանկարիչ, հայտնի է եղել Էվելինա Գանսկայայի հետ կապով, որը տևել է 30 տարի։
Ժան Ժիգու ֆր.՝ Jean Gigoux | |
---|---|
Ծնվել է | հունվարի 8, 1806[1][2][3][…] |
Ծննդավայր | Բեզանսոն |
Վախճանվել է | դեկտեմբերի 11, 1894[1][4][5][…] (88 տարեկան) կամ դեկտեմբերի 12, 1894[6] (88 տարեկան) |
Մահվան վայր | Բեզանսոն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց |
Մասնագիտություն | վիմագրող, նկարիչ, արվեստի կոլեկցիոներ, նկարազարդող և գծանկարիչ |
Ժանր | դիմապատկեր |
Ուշագրավ աշխատանքներ | The good samaritan? և Q17495349? |
Ուսուցիչ | Charles-Antoine Flajoulot? |
Աշակերտներ | Léopold Flameng?, Henri Charles Antoine Baron? և Andrzej Jerzy Mniszech? |
Պարգևներ | |
Համատեղ ապրող | Էվելինա Հանսկա |
ստորագրություն | |
Jean Gigoux Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1806 թվականի հունվարի 8-ին Բեզանսոնում։
Կարճ ժամանակ սովորել է Փարիզի գեղարվեստի դպրոցում, և գեղարվեստական կրթությունն ավարտել է Իտալիայում։ Նա նկարել է կրոնական և պատմական բովանդակությամբ նկարներ, որոնք առանձնանում էին նկարի ճշգրտությամբ և երանգավորման ուժով, սակայն (ըստ ԲԵՀԲ-ի հեղինակների կարծիքի) «կոմպոզիցիայում շարժումների մեղսավոր չափազանցվածությամբ և կատարման չափից շատ մակերեսայնությամբ»։ Նկարչության մեջ նա հարել է տարբեր վարպետների ուղղություններին, այլ ոչ թե ստեղծել իր սեփական ուղղությունը։
Ստեղծագործություններ
խմբագրելԱմենակարևոր գործերն են Փարիզի Սեն Ժերվե եկեղեցու որմնանկարները և նկարները.
- «Լեոնարդո դա Վինչիի մահը Ֆրանցիսկոս I-ի ձեռքերում» (1833),
- «Կլեոպատրան փորձարկում է թույնի ուժը ստրուկի վրա» (1838),
- «Կլեոպատրայի մահը» (1850),
- «Գալաթեա»,
- «Մանանան անապատում»,
- «Նապոլեոնը Աուստերլիցի ճակատամարտի նախօրեին»։
Երկար տարիներ Ժիգուն հայտնի է եղել որպես գերազանց գծագրող և դիմանկարիչ (սոցիալիստ Շառլ Ֆուրյեի, մարշալ Մոնսեյի, Ալֆոնս դը Լամարթինի, Պոլ Դելարոշի, Էժեն Դելակրուայի դիմանկարները)։
Բացի այդ Ժիգուն ստեղծել է Լեսաժի «Ժիլ Բլաս» վեպի նկարազարդումների շարքը, որոնք տպագրվել են 1835 թվականին վեպի ֆրանսիական հրատարակության մեջ։
Նրա հայտնի ուսանողներից է եղել Անրի Շարլ Անտուան Բարոնը։
Պատկերասրահ
խմբագրել-
Սիգալոնի նկարի վիմագրությունը (1838)
-
Անտոնիոսը և Կլեոպատրան
-
Մարի Նոդյեի դիմանակարը
-
Աննա Մնիշեկի դիմանկարը (1853)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Jean-François Gigoux (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 Jean François Gigoux // Benezit Dictionary of Artists — OUP, 2018. — ISBN 978-0-19-977378-7 — doi:10.1093/BENZ/9780199773787.ARTICLE.B00073676
- ↑ 4,0 4,1 4,2 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 5,0 5,1 5,2 Discogs — 2000.
- ↑ 6,0 6,1 6,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
Աղբյուրներ
խմբագրել- А. С—в. (1890–1907). «Ժան Ժիգու». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)