Ժերար Ուլիե

ֆրանսերեն ֆուտբոլիստ

Ժերար Ուլիե (ֆր.՝ Gérard Paul Francis Houllier, սեպտեմբերի 3, 1947(1947-09-03)[1][2][3], Տերուան[4] - դեկտեմբերի 14, 2020(2020-12-14)[5][4][3], Բուլոն Բիյանկուր[4]), ֆուտբոլի ֆրանսիացի մարզիչ։

Ժերար Ուլիե
ֆր.՝ Gérard Houllier
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 3, 1947(1947-09-03)[1][2][3]
ԾննդավայրՏերուան[4]
Մահացել էդեկտեմբերի 14, 2020(2020-12-14)[5][4][3] (73 տարեկան)
Մահվան վայրԲուլոն Բիյանկուր[4]
ԳերեզմանQ110333977?[6]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մայրենի լեզուֆրանսերեն
Մասնագիտությունֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ
Պարգևներ և
մրցանակներ
Բրիտանական Կայսրության շքանշանի սպա և Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
 Gérard Houllier Վիքիպահեստում

Մարզել է այնպիսի թիմեր, ինչպիսիք են ՊՍԺ-ն, Լենսը և Լիվերպուլը, որի հետ նվաճել է Անգլիայի գավաթը, Անգլիայի Լիգայի գավաթը և ՈւԵՖԱ-ի գավաթը, որից հետո Լիոնին ուղղորդել է դեպի երկու չեմպիոնություն։ 2007-ի մայիսի 25-ին հրաժարական է տվել, իսկ սեպտեմբերի 2010-ին գլխավորել է Ասթոն Վիլլան։ 2011 թվականի հունիսին հոսպիտալացվել է սրտի խնդիրների պատճառով։ Եղել Ֆրանսիայի հավաքականի մարզիչը (1992-1993), 1998 թվականին եղել է Այմ Ջեքեթի օգնականը։ 2002 և 2006 թվականներին եղել է Ֆիֆայի կոմիտեի անդամ, 2010 թվականին Ֆրանսիայի Ֆուտբոլի Ֆեդերացիայի տեխնիկական տնօրենը։

2012-ի հուլիսից Ռեդ Բուլի գլոբալ ֆուտբոլային ակումբների ղեկավարն էր։ Ռեդ Բուլի ակումբներն են Ռեդ Բուլ Զալցբուրգը, Լայպցիգը, Նյու Յորք Ռեդ Բուլզը, Ռեդ Բուլ Բրազիլը և Ռեդ Բուլ Գանան։

Մարզչական կարիերան խմբագրել

Կարիերայի սկիզբը խմբագրել

Ուլիեն ընդունվել է Լիլի համալսարան անգլերենը բարելավվելու նպատակով, սակայն նրա հոր հիվանդությունը ստիպեց նրան հրաժարվել ուսումից և աշխատել որպես ուսուցիչ։1969-1970 թվականներին եղել է Լիվերպուլում, որպես ուսուցիչ։Այդ տարիներին առաջին անգամ այցելել է Լիվերպուլի խաին, որտեղ Լիվերպուլը 10-0 հաշվով խայտառակեց իռլանդական Դունդալկ ակումբին։Նա խաղացել է նաև Ալսոպ ֆուտբոլային ակումբում, բայց երբեք լավ խաղ չի ցուցադրել։1973-ին սկսվում է նրա մարզչական կարիերան Լե Տուքեթ ակումբում։

Ֆրանսիա խմբագրել

Շուտով Ուլիեն մեկնում է Արաս, որտեղ նա երիտասարդական թիմի մարզիչն է լինում։Հետո Նյո-Լե-Մինե, որտեղ թիմին երկու տարի անընդմեջ բարձրացնում է առաջնությունից առաջնություն և դարձնում Ֆրանսիայի առաջնության թիմ։1982-ին տեղափոխվում է Լենս։Մինչ 1985-ին ՊՍԺ տեղափոխվելը՝Լենսին հասցնում է Չեմպիոնների լիգա։1985-ին ՊՍԺ-ն հաղթում է Ֆրանսիայի առաջնությունը։1988-ին Հուլիեն դառնում է Ֆրանսիայի հավաքականի տեխնիկական տնօրենը և Ֆրանսիայի հավաքականի մարզչի օգնականը։1992-ին դառնում է Ֆրանսիայի հավաքականի մարզիչը, բայց 93-ին հրաժարվում է պաշտոնից, քանի որ Ֆրանսիան չի կարողանում մտնել 1994 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ։2011-ի հոկտեմբերին Ուլիեն հրատարակում է Secrets de coachs (Coaches' Secrets) գիրքը, որտեղ Դավիթ Գինոլային մեղադրում է Բուլղարիային տանուլ տված վճռորոշ խաղի համար, ասելով, որ նրա վրիպած փոխանցման պատճառով Բուլղարացիներն ստացան հակագրոհելու հնարավորություն և խփեցին որոշիչ գնդակը։Գինոլան նաև դատի է տալիս Հուլիեին, սակայն չի շահում այն։Հուլիեն շարունակում է լինել Ֆրանսիայի Ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրենը, իսկ 1998-ին լինում է Ֆրանսիայի հավաքականի մարզչի՝Այմ Ջեքեթի օգնականը։2010-ին Հուլիեն քննադատում է Ռայմոնդ Դոմենեկին Ֆրանսիայի հավաքականին սխալ մոտենալու համար։Շուտով կոնֆլիկտների պատճառով Հուլիեն հրաժարվում է իր պաշտոնից։

Լիվերպուլ խմբագրել

1998-ի հուլիսին Ուլիեն առաջարկ է ստանում գլխավորել Լիվերպուլը, Ռոյ Էվանսի հետ միասին։Նոյեմբերին Ռոյ Էվանսը հրաժարական է տալիս Տոտենհեմից կրած պարտության պատճառով։Շուտով Լիվերպուլին Չեմպիոնների լիգայից դուրս է թողնում Սելտան։Էվանսի հրաժարականն էլ ավելի է բարդացնում նրա գործը։Նա կազմում է հնգամյա պլան, թե ինչպես է պետք վերակառուցել թիմը։1999-ի ամռանը թիմից հեռանում են Փոլ Ինսը, Դեյվիդ Ջեյմսը, Ջեյսոն ՄքԷյթերը, Ռոբ Ջոունսը, Թոնի Վառներն ու Սթիվ Հարքնոսը, իսկ Սթիվ ՄքՄանամանը դառնում է ազատ գործակալ։Միևնույն ժամանակ Հուլիեն գնում է 8 ֆուտբոլիստների՝Սամի Հյուպիա, Դիտմար Համան, Ստեֆան Հենչոզ, Վլադիմիր Շմիչեր, Սանդեր Վեստերֆելդ, Տիտի Կամարա, Էրիկ Մեյեր և Ջիմմի Տռաորե։Լիվերպուլի մարզաբազան՝Մելվուդը, նույնպես բարեկարգվեց։

2000-ին Լիվերպուլը գնեց Մարկուս Բաբբելին, Նիքի Բարմբիին, Պեգույ Արփեքսադին, Գրեգորի Վայնալին, Էմիլ Հեսկիին, Գարի ՄաքԱլիստերին, Իգոր Բիշկանին և Քրիստիան Զիեգին։Թիմից հեռացան Դավիթ Թոմփսոնը, Ֆիլ Բաբը, Դոմենեկ Մատեոն, Սթիվ Սթոնթոնը, Բրեդ Ֆրիդելը և Սթիգ Ինգե Բյոռնեբյեն։Արդյունքը երևաց։2000/01 մրցաշրջանում Լիվերպուլը գավաթային թրեբլ արեց՝նվաճելով Անգլիայի գավաթը, Անգլիայի լիգայի գավաթը և Ուեֆայի գավաթը։Ամռանը Լիվերպուլը հաղթեց Անգլիայի սուպերգավաթը և Ուեֆայի Սուպեր գավաթը։

2001 թվականի հոկտեմբերին, Լիդսի հետ խաղից հետո Ուլիեն իրեն վատ զգաց։Նրան տեղափոխեցին հիվանդանոց սրտի խնդիրների պատճառով։Ֆիլ Թոմփսոնը փոխարինեց նրան և Լիվերպուլին հասցրեց Պրեմիերի Լիգայում իր համար ռեկորդային երկրորդ հորիզոնական։5 ամսից Հուլիեն վերադառնում է։


Ուլիեի վերջին երկու մրցաշրջաններում Լիվերպուլը հետընթաց է ապրում, չկարողանալով մուտք գործել Չեմպիոնների Լիգա։Նրան հեռացնում են 2004-ի մայիսին։Հուլիեին փոխարինում է Վալենսիայի մարզիչ, Իսպանիայի նորընծա չեմպիոն Ռաֆա Բենիտեսը։

Լիոն խմբագրել

 
Ժերար Ուլիեն 2008 թվականին

2005-ի Մայիսի 29-ին Ուլիեն պայմանագիր է ստորագրում Լիոնի հետ։Նա շարունակում է Լիոնի ջախջախումների շարքը, սակայն Չեմպիոնների Լիգայում այդ ամենը չի լինում շարունակել։2005/06-ին Լիոնցիներին դուրս են թողնում Միլանցիները, իսկ 06/07-ին Ռոմայի ֆուտբոլիստները։Երկու մրցաշրջան Լիոնում անցկացնելուց հետո, Հուլիեն անցնում է հանգստի։

Ասթոն Վիլլա խմբագրել

2010 թվականի սեպտեմբերի 8-ին Ասթոն Վիլան հայտարարում է, որ Ուլիեն կլինի Վիլլայի նոր մարզիչը։Ասթոն Վիլային Անգլիայի Պրեմիեր Լիգայում տեղ ապահովելուց հետո, Հուլիեն հեռանում Վիլայից առողջական խնդիրների պատճառով։2011-ի ապրիլի 20-ին նրան տեղափոխում են հիվանդանոց, սրտի նոպայի պատճառով։ Այժմ Հուլիեն չի զբաղվում մարզչական գործունեությամբ[7][8]։

Մարզչական վիճակագրություն խմբագրել

Team Nat From To Competition Record
G W D L Win % GF GA GD
PSG   1985 1988
France   1992 November 1993
Liverpool

(joint manager with Roy Evans)

  16 July 1998 12 November 1998 Premier League 19 14 +5
Football League Cup 4 4 0
Europe 10 2 +8
Total 33 20 +13
Liverpool   12 November 1998 24 May 2004 Premier League 354 212 +142
FA Cup 32 15 +17
Football League Cup 50 24 +26
Europe 75 43 +32
Other1 2 5 4 +1
Total 516 298 +218
Lyon   29 May 2005 25 May 2007 Ligue 1 137 58 +79
Coupe de France 14 7 +7
Coupe de la Ligue 7 4 +3
Europe 31 12 +19
Other3 5 2 +3
Total 194 83 +111
Aston Villa   22 September 2010

(officially 8 September 2010)

16 April 2011

(officially 1 June 2011)

Premier League 36 45 -9
FA Cup 6 5 +1
Football League Cup 6 4 +2
Total 48 54 -6
Career totals League 546 329 +217
Domestic Cup 52 27 +25
League Cup 67 36 +31
Europe 116 57 +59
Other 123 10 6 +4
Total 791 455 +336

Մրցանակներ խմբագրել

Հուլիեն արժանացել է Պատվո լեգեոնի Շքանշանի ֆրանսիական ֆուտբոլին մատուցած իր ծառայությունների համար։Նաև արժանացել է OBE շքանշանին Վենգերի հետ միասին, անգլիական ֆուտբոլին մատուցած ծառայությունների համար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 GeneaStar
  2. 2,0 2,1 Salzburgwiki (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Who's Who in France (ֆր.)Paris: 1953. — ISSN 0083-9531; 2275-0908
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Fichier des personnes décédées
  5. 5,0 5,1 5,2 OL: Gérard Houllier est mort à l'âge de 73 ans
  6. https://www.sudouest.fr/charente-maritime/rochefort/gerard-houllier-inhume-mardi-dans-l-ile-d-oleron-1629210.php
  7. «France-Bulgarie 93 : Gérard Houllier accuse Ginola et Jacquet». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 16-ին.
  8. Gérard Houllier
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժերար Ուլիե» հոդվածին։