Ժենելիա դե Սոուզա (մարաթհի՝ जेनेलिया डिसूज़ा, օգոստոսի 5, 1987(1987-08-05), Մումբայ, Հնդկաստան), հնդիկ դերասանուհի և մոդել։ Նկարահանվել է հինդի, տելուգու, թամիլերեն, մալայալամ և կաննադա լեզուներով նկարահանված ֆիլմերում։ Ներկայումս, կապված երեխաների ծնունդի հետ, կարիերան կանգ է առել։

Ժենելիա դե Սոուզա
Ծնվել էօգոստոսի 5, 1987(1987-08-05) (36 տարեկան)
ԾննդավայրՄումբայ, Հնդկաստան
ԿրթությունSt. Andrew's College, Mumbai?
Քաղաքացիություն Հնդկաստան
Կրոնքրիստոնեություն
Մասնագիտությունդերասանուհի և մոդել
Ամուսին(ներ)Ռիտեշ Դեշմուխ
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Մումբայում[1]՝ հնդիկ քրիստոնյա-կաթոլիկների ընտանիքում[2]։ Մեծացել է Մումբայի Բանդրե արվարձանում[3]։ 2003 թվականին իր դերասանական կարիերան սկսել է «Թուջե Մերի Քասամ» ֆիլմով։ Նույն թվականին նա նկատվել է «Տղաներ» ֆիլմում կատարած դերով, իսկ հետո իրեն դրսևորել է Տոլիվուդում՝ 2003-2005 թվականներին նկարահանվելով մի քանի տելուգու լեզվով ֆիլմերում։

2006 թվականին «Տիկնիկի տուն» տելուգու լեզվով նկարահանված ռոմանտիկ ֆիլմում կատարած իր դերի համար ստացել է իր առաջին (և առայժմ միակ) «Filmfare» մրցանակը[4]։

2011 թվականին առաջնաելույթ է ունեցել մալայալամ լեզվով կինոյում՝ «Ուրումի» ֆիլմում կատարելով ռազմատենչ արքայադստեր դերը։ Դրա համար նա սովորել է ձիավարություն, զենքի հետ վարվելու արվեստ և կալարիպայատու մարտարվեստ[5]։

Մի քանի տելուգու և թամիլերեն առևտրային հաջող ֆիլմերում նկարահանվելուց հետո Ժենելիայի մասին սկսել են խոսել որպես ժամանակակից հարավ-հնդկական կինոարտադրության առաջատար դերասանուհիներից մեկի մասին[6][7]։

Անձնական կյանք խմբագրել

Տաբլոիդները Ռիտեշ Դեշմուխի հետ Ժենելիայի սիրավեպը վերագրել են 2003 թվականին, երբ նրանք միասին առաջնաելույթ են ունեցել «Թուջե Մերի Քասամ»-ում[8]։ Նրանց հարաբերությունների մասին բոլոր հարցերին դե Սոուզան պատասխանել է, թե նրանք միայն ընկերներ են[9]։ Սակայն 2012 թվականի փետրվարի 3-ին կայացել է մարաթհիի ազգային հարսանեկան արարողությունը[10], իսկ հաջորդ օրը Ժենելիան և Ռիտեշը պսակադրվել են կաթոլիկ եկեղեցում[11]։ Ներկայումս զույգն ունի երկու որդի՝ Ռիանը և Ռահիլը։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
2003 ֆ Թուջե Մերի Քասամ Tujhe Meri Kasam Անժալի (Անժու)
2003 ֆ Տղաներ Boys Հարինի
2004 ֆ Ցրվել ամբողջովին Masti Բինդհիյա
2004 ֆ Զանգ Sye Ինդու
2005 ֆ Իմ փեսան Naa Alludu Գագանա
2006 ֆ Ուրախ Happy Մադհումաթի
2006 ֆ Տիկնիկի տուն Bommarillu Հասինի Ռաո
2008 ֆ Սերը զարդարում է կյանքը Santosh Subramaniam Հասինի Գովինդան
2008 ֆ Իմ հայրիկի հարսանիքը Mere Baap Pehle Aap Շիկհա Կապուր
2008 ֆ Միշտ պատրաստ Ready Պուջա
2008 ֆ Գիտե՞ս դու Ja…ane Tu Ya Jaane Na Ադիթի «Մյաու» Մահանթ
2009 ֆ Շաշերիկհայի հարսանիքը Sasirekha Parinayam Շաշերիկհա
2009 ֆ Կյանքի ուղեկից Life Partner Սանջանա Ջուրգան
2009 ֆ Կաթա Katha Չիտրա Սինգխ
2010 ֆ Պարիր հանուն հնարավորություն Chance Pe Dance Թինա Շարմա
2010 ֆ Կատարյալ որդի Uthamaputhiran Պուջա
2010 ֆ Նարնջագույն Orange Ջաանու
2011 ֆ Ուրումի Urumi Արակալ Այեշա
2011 ֆ Ֆորս Force Մայա
2011 ֆ Ճակատագրի սուրհանդակ Velayudham լրագրողուհի Բհարաթհի
2012 ֆ Իմ երազանքը Naa Ishtam Կրիշավենի
2016 ֆ Ֆորս 2 Force 2 Մայա(կամեո)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Pilai, Sreedhar (2008 թ․ հոկտեմբերի 31). «Bollywood via Kollywood». The Times of India. Վերցված է 2010 թ․ հունվարի 1-ին.
  2. «'I don't think my name is complicated'». Rediff Movies. Rediff.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 4-ին.
  3. Rasquinha, Reagan Gavin (2009 թ․ սեպտեմբերի 13). «She's no Sandra from Bandra!». The Times of India. Վերցված է 2010 թ․ հունվարի 1-ին.
  4. «54th Fair One Filmfare Awards 2006» (անգլերեն). Idlebrain.com. 2007 թ․ օգոստոսի 4. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 8-ին.
  5. Nagarajan, Saraswathy (2011 թ․ մարտի 30). «Princess of the marquee». The Hindu (անգլերեն). Վերցված է 2011 թ․ ապրիլի 14-ին.
  6. Mahmood, Abdulla (2008 թ․ հուլիսի 15). «Big-time girl: Genelia D'Souza». Gulf News. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 23-ին.
  7. Shankar, Settu (200–04–19). «Genelia D'Souza». Daijiworld Media. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 1-ին.
  8. Jha, Subash K. (2009 թ․ մայիսի 30). «Still denying Ritesh, Genelia?». Mumbai Mirror (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 1-ին.
  9. Jha, Subhash K. (2008 թ․ սեպտեմբերի 29). «I'm single, Riteish is just a friend: Genelia». Hindustan Times (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 18-ին.
  10. «Riteish Deshmukh weds Genelia D'Souza». The Times of India (անգլերեն). 2012 թ․ փետրվարի 3. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 3-ին.
  11. «PIX: Riteish and Genelia's church wedding» (անգլերեն). Rediff. 2012 թ․ փետրվարի 6. Վերցված է 2012 թ․ մարտի 3-ին.