Ժարկո Տոմաշևիչ
Ժարկո Տոմաշևիչ (չեռնոգոր.՝ Жapкo Toмaшeвић, փետրվարի 22, 1990[1], Պլևլյա, Չեռնոգորիա), չեռնոգորացի ֆուտբոլիստ, «Աստանա» ակումբի և Չեռնոգորիայի ազգային հավաքականի պաշտպան։
Քաղաքացիությունը | Չեռնոգորիա | ||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 22, 1990[1] (34 տարեկան) | ||||||||||||||||||||
Ծննդավայր | Պլևլյա, Չեռնոգորիա | ||||||||||||||||||||
Հասակ | 190 սանտիմետր | ||||||||||||||||||||
Դիրք | եզրային պաշտպան և պաշտպան | ||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ակումբային կարիերա
խմբագրելԺարկո Տոմաշևիչը կարիերան սկսել է պորտուգալական «Նասիոնալ» ակումբում։ 2009 թվականի օգոստոսի 15-ին Լիսաբոնի «Սպորտինգի» դեմ խաղում նշել է նորամուտը Սանգրիշ լիգայում[2]։ 2012 թվականի սկզբին Ժարկոն վարձավճարով տեղափոխվել է Ունիան Մադեյրա։ Փետրվարի 12-ին՝ «Պենաֆիելի» դեմ խաղում նշել է նորամուտը նոր թիմի կազմում[3]։ Փետրվարի 26-ին՝ «Տրոֆենսեի» դեմ խաղում, Տոմաշևիչը խփել է իր առաջին գոլը «Յունիան Մադեյրայի» կազմում[4]։
2012 թվականի ամռանը Ժարկոն վերադարձել է սերբական «Պարտիզան», որի համար հանդես է եկել երիտասարդական մակարդակում։ Առաջին թիմում նա չի կարողացել կատարել նորամուտը՝ խաղալով հիմնականում երիտասարդական և պահեստային կազմերում։
2013 թվականի ամռանը Ժարկո Տոմաշևիչը տեղափոխվել է բելգիական «Կորտրեյկ»։ Օգոստոսի 17-ին «Շարլերուայի» դեմ խաղում նշել է նորամուտը Ժյուպիլե լիգայում[5]։ 2014 թվականի օգոստոսի 2-ին Ժարկո Տոմաշևիչը խփել է իր առաջին գոլը «Կորտրեսկի» կազմում՝ աչքի ընկնելով Լիեժի «Ստանդարդի» դեմ խաղում[6]։
2016 թվականի ամռանը Ժարկոն՝ որպես ազատ գործակալ, պայմանագիր է կնքել «Օստենդեի» հետ։ Հուլիսի 31-ին «Գենկի» դեմ խաղում Ժարկոն նշել է նորամուտը նոր թիմի կազմում[7]։
Միջազգային կարիերա
խմբագրել2014 թվականի մարտի 5-ին Գանայի հավաքականի հետ ընկերական խաղում Տոմաշևիչի կատարել է նորամուտը Չեռնոգորիայի ազգային հավաքականում[8]։ Սեպտեմբերի 8-ին՝ 2016 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի՝ Մոլդովայի ազգային հավաքականի դեմ խաղում Ժարկոն խփել է իր առաջին գոլն ազգային հավաքականի կազմում[9]։
Գոլերը Չեռնոգորիայի հավաքականում
խմբագրել# | Ամսաթիվ | Վայր | Հակառակորդ | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
01. | Սեպտեմբերի 8, 2014 թվական | Պոդ Գորիցոմ, Պոդգորիցա, Չեռնոգորիա | Մոլդովա | 2:0 | 2:0 | ԵԱ-2016 որակավորում |
02. | Մարտի 24, 2016 թվական | Կարաիսակիս, Պիրեյոս, Հունաստան | Հունաստան | 1:1 | 2:1 | Ընկերական հանդիպում |
03. | Հոկտեմբերի 8, 2016 թվական | Պոդ Գորիցոմ, Պոդգորիցա, Չեռնոգորիա | Ղազախստան | 1:0 | 5:0 | ԱԱ-2018 որակավորում |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Նասիոնալ Ֆունշալ VS. Սպորտինգ Լիսաբոն 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2009 թ․ օգոստոսի 15.
- ↑ «Պենաֆիել VS. Ունիան Մադեյրա 3:1» (ռուսերեն). soccerway.com. 2012 թ․ փետրվարի 12.
- ↑ «Տրոֆենսի VS. Ունիան ՄԱդեյրա 1:2» (ռուսերեն). soccerway.com. 2012 թ․ փետրվարի 26.
- ↑ «Շարլերուա VS. Կորտրեյկ 1:2» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ օգոստոսի 17.
- ↑ «Կորտրեյկ VS. Ստանդարդ Լիեժ 2:3» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ օգոստոսի 2.
- ↑ «Գենկ VS. Օստենդե 2:1» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ հուլիսի 31.
- ↑ «Չեռնոգորիա VS. Գանա 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ մարտի 5.
- ↑ «Չեռնոգորիա VS. Մոլդովա 2:0» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ սեպտեմբերի 8.
Արտաքին հղումներ
խմբագրել- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը sports.ru կայքում
- Վիճակագրությունը National Football Teams կայքում(անգլ.)
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Ժարկո Տոմաշևիչը Արխիվացված 2012-03-31 Wayback Machine fscg.co.me կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժարկո Տոմաշևիչ» հոդվածին։ |