Ժաուադ Շիգեր

ֆրանսիացի բռնցքամարտիկ

Ժաուադ Շիգեր (ֆր.՝ Jaoid Chiguer; օգոստոսի 11, 1985(1985-08-11)[1], Տրուա[1] - հունվարի 25, 2021(2021-01-25)[2][1], Ռոզիեռ պրե Տրուա[1]), ֆրանսիացի բռնցքամարտիկ։ Հանդես է եկել կիսամիջին քաշային կարգում։ 2000-ական թվականների երկրորդական կեսերին հանդես է եկել Ֆրանսիայի դրոշի տակ։ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, Պեկինի ամառային օլիմպիական խաղերի մասնակից։ 2012-2014 թվականներին հանդես է եկել պրոֆեսիոնալ ռինգում։

Ժաուադ Շիգեր
Ընդհանուր տեղեկություններ
Քաղաքացիություն Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվօգոստոսի 11, 1985(1985-08-11)[1]
ԾննդավայրՏրուա[1]
Մահվան ամսաթիվհունվարի 25, 2021(2021-01-25)[2][1] (35 տարեկան)
Մահվան վայրՌոզիեռ պրե Տրուա[1]

Կենսագրություն խմբագրել

Ժաուադ Շիգերը ծնվել է 1985 թվականի օգոստոսի 11-ին Ֆրանսիայի Օբ գավառի Տուա քաղաքում։ Սպորտային կարիերան սկսել է Նուզոնվիլ համայնքի մարզական ակումբում։

Սիրողական բռնցքամարտ խմբագրել

Առաջին անգամ ներկայացել է 2005 թվականին՝ նվաճելով Ֆրանսիայի առաջնության արծաթե մեդալ։ Եզրափակիչ փուլում զիջել է կիսամիջին քաշային կարգում աշխարհի բազմակի չեմպիոն Կսավյե Նոելյուին։ Դառնալով Ֆրանսիայի հավաքականի անդամ, սկսել է հաճախակի ելույթներ ունենալ միջազգային մրցաշրջաններում։ Կոպենհագենի առաջնությունների ժամանակ բազմիցս արժանացել է արծաթե մեդալների։

2006 թվականին Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում նորից արժանացել է արծաթե մեդալի։ Այս անգամ էլ նա եզրափակչում պարտություն է կրել Ալեքսիս Վաստինից։ Մասնակցել է Պլովդիվի Եվրոպայի առաջնությանը։ Սակայն որևէ լուրջ հաջողություն չի գրանցել։

2008 թվականի Լիվերպուլում կայացած Եվրոպայի առաջնության ժամանակ կիսաեզրափակչում պարտություն է կրել Գերմանիան ներկայացնող բռնցքամարտիկ Ջեք Կուլկայուից և նվաճել բրոնզե մեդալ։ Պեսկարայում կայացած եվրոպական օլիմպիական առաջին որակավորման փուլի 1/8 եզրափակչում պարտվել է ուկրաինացի Ալեքսանդր Ստրեցկիին։ Սակայն Աթենքում կայացած երկրորդ որակավորման փուլում կարողացել է առաջ անցնել իր բոլոր մրցակիցներից, այդ թվում՝ Անդրեյ Բալանովից և զբաղեցնել առաջին հորիզոնականը։ Այս հաղթանակի շնորհիվ նրան հաջողվել է Պեկինի ամառային օլիմպիական խաղերում ձեռք բերել երկիրը ներկայացնելու իրավունքը։ Մեկնարկային փուլում հաղթել է Թուրքմենստանի ներկայացուցիչ Ալիասկեր Բաշիրովին։ Երկրորդ փուլում 3:8 հաշվով պարտվել է ուզբեկ բռնցքամարտիկ Դիլշոդ Մահմուդին։

Օլիմպիական խաղերից հետո Շիգերը մի որոշ ժամանակ շարունակել է իր գործունեությունը ծավալել Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում և մասնակցել խոշոր միջազգային օլիմպիադաների։ 2009 թվականին դարձել է ֆրանսիական հավաքականի արծաթե մեդալակիր, մասնակցել Օդեսայում կայացած Եվրամիության առաջնությանը և Միլանում կայացած աշխարհի առաջնությանը, որտեղ 1/16 եզրափակչում պարտություն է կրել Անդրեյ Զամկովոյից[3]։

Պրոֆեսիոնալ կարիերա խմբագրել

2012-2014 թվականներին պրոֆեսիոնալ բռնցքամարտում անց է կացրել յոթ հանդիպում։ Հաղթել է իր բոլոր հակառակորդներին։ Դրանից հետո չի շարունակել պրոֆեսիոնալ կարիերան[4]։

Մահ խմբագրել

Մահացել է 2021 թվականի հունվարի 25-ին սրտամկանի ինֆարկտից[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Fichier des personnes décédées
  2. 2,0 2,1 2,2 Le boxeur troyen Jaoid Chiguer est décédé
  3. По материалам базы данных amateur-boxing.strefa.pl
  4. «Boxe / Jaoid Chiguer va raccrocher les gants» (անգլերեն). L'Est Eclair. 2016 թ․ փետրվարի 23. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
  5. Le boxeur troyen Jaoid Chiguer est décédé (fr)

Արտաքին հղումներ խմբագրել