Ժան-Կլոդ Պրեսակ

ֆրանսիացի դեղագործ

Ժան-Կլոդ Պրեսակ (ֆր.՝ Jean-Claude Pressac, մարտի 3, 1944(1944-03-03), Villepinte - հուլիսի 23, 2003(2003-07-23)[1][2], Le Kremlin-Bicêtre), ֆրանսիացի դեղագործ, Աուշվից (Օսվենցիմ) համակենտրոնացման ճամբարում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստների կողմից գազի խցիկներում կատարված զանգվածային սպանությունների մասին գրքերի հեղինակ։

Ժան-Կլոդ Պրեսակ
ֆր.՝ Jean-Claude Pressac
Ծնվել էմարտի 3, 1944(1944-03-03)
Villepinte
Մահացել էհուլիսի 23, 2003(2003-07-23)[1][2] (59 տարեկան)
Le Kremlin-Bicêtre
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունակնարկագիր, դեղագործ և քիմիկոս
Ալմա մատերԱզգային ռազմական ուսումնարան
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[3]

Կենսագրություն խմբագրել

Ժան-Կլոդ Պրեսակը ծնվել է 1944 թվականի մարտի 3-ին Վիլպենտում (Ֆրանսիա)։ Երիտասարդ տարիքում պատրաստվել է դառնալ սպա, սակայն Ռոբերտ Մերլեի «Իմ աշխատանքը մահն է» (La mort est mon métier) գիրքը, որ պատմում է Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարի պարետ Ռուդոլֆ Ֆրանց Ֆերդինանդ Հյոսի մասին, մասին, խորը տպավորություն է թողել նրա վրա, և դրա ազդեցությամբ նա հրաժարվել է զինվորական կարիերայից և դարձել դեղագործ։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կատարված եղեռնի թեման շարունակել է հետաքրքրել նրան, և 1966 թվականին նա առաջին անգամ այցելում է Օսվենցիմ ճամբար՝ նպատակ ունենալով գրել վեպ ճամբարի կալանավորների մասին։ Երկրորդ անգամ նա ճամբար է գնում 1979 թվականի հոկտեմբերին։

Սկզբում Ժան-Կլոդ Պրեսակը կասկածով է վերաբերվել ճամբարում զանգվածային սպանությունների մասին տեղեկություններին և համագործակցել է հայտնի ռևիզիոնիստ Ռոբեր Ֆորիսոնի հետ, ով ժխտում էր այն փաստը, թե նացիստները գազի խցիկներ են օգտագործել մարդկանց սպանելու նպատակով։ Սակայն պատմական փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում նա համոզվել է համընդհանուր պատմական փաստի ճշմարտացիության մեջ[4]։

1981 թվականին Պրեսակը հանդիպել է ֆրանսիացի հայտնի պատմաբան Պիեռ Վիդալ-Նակեի հետ, և նրանք պայմանավորվել են, որ Պրեսակն իր ուսումնասիրությունների արդյունքները կներկայացնի գիտաժողովի ժամանակ։ 1982 թվականի հունիսի 30-ին Պրեսակը ելույթ է ունեցել «Նացիստական Գերմանիան ու Հոլոքոստը» գիտաժողովում։

1989 թվականին Ժան-Կլոդ Պրեսակը Բեատա Կլարսֆելդի հետ հրատարակել է «Աուշվից։ Գազի խցիկների տեխնիկան ու շահագործումը» (Auschwitz, technique and operation of the gas chambers) գիրքը, որում ներկայացնում է վավերագրական փաստեր այն մասին, որ Օվենցիմում եղել են գազի խցիկներ, որոնք նախատեսված են եղել մարդկանց զանգվածային սպանությունների համար[5]։

1990 թվականին խորհրդային արխիվների բացումից հետո Ժան-Կլոդ Պրեսակը նոր փաստաթղթերի հիման վրա գրել է «Աուշվիցի դիակիզարանները։ Զանգվածային սպանությունների տեխնիկան» գիրքը։ ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի արխիվներում Պրեսակը գտել է ճամբարի շինարարության փաստաթղթերը՝ շուրջ 80 000 փաստաթուղթ 600 թղթապանակներում։ Նա դրանց մի մասից արել է 1500 պատճեն[6]։

Գիրքն առաջին անգամ հրատարակվել է ֆրանսերեն 1993 թվականին[7]։ 1994 թվականին այն թարգմանվել է գերմաներեն և լույս ընծայվել Գերմանիայում ու Շվեյցարիայում[8]։ Պրեսակը հաշվել է ճամբարում զոհվածների նվազագույն թիվը՝ 631 հազարից մինչև 711 հազար մարդ[9]։

Մատենագրություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Babelio (ֆր.) — 2007.
  3. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. Dominique Vidal. (Octobre 2007). «Les crématoires d'Auschwitz. La machinerie du meurtre de mass» (ֆրանսերեն). monde-diplomatique.fr. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 5-ին.
  5. «The Holocaust-Denial Debate» (անգլերեն). mailstar.net. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 4-ին.
  6. Burkhard Müller-Ullrich. — интервью с Прессаком (1994). «ZEITGESCHICHTE: Die Technik des Massenmords» (գերմաներեն). FOCUS Online. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 3-ին.
  7. Jean-Claude Pressac. Les Crématoires d’Auschwitz: la machinerie du meurtre de masse, Paris, 1993 ISBN 978-2-271-05093-9
  8. Die Krematorien von Auschwitz: die Technik des Massenmordes, R. Piper GmbH & Co. KG Мюнхен — Цюрих, 1994 ISBN 3-492-03689-9
  9. «Число погибших в концентрационном лагере Аушвиц-Биркенау». jewniverse.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 3-ին.

Գրականություն խմբագրել

  • Valérie Igounet. Histoire du négationnisme en France. — Éd. du Seuil, 2000. — P. 386-391. — 691 p. — (XXe siècle). — ISBN 9782020354929

Արտաքին հղումներ խմբագրել