Ժաննա դ’ Արկը համբուրում է ազատագրության սուրը
«Ժաննա դ’ Արկը համբուրում է ազատագրության սուրը» (անգլ.՝ Joan of Arc Kissing the Sword of Delivrance), անգլիացի նկարիչ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի նկարը։ Հեղինակն այն վրձնել է 1863 թվականին։ 1996 թվականից նկարը գտնվում է Ստրասբուրգի ժամանակակից արվեստի թանգարանում՝ 55.996.8.1 ինվենտար համարի ներքո։
Ժաննա դ’ Արկը համբուրում է ազատագրության սուրը | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Դանթե Գաբրիել Ռոսսետտի |
տարի | 1863 |
բարձրություն | 61,2 սանտիմետր |
լայնություն | 53,2 սանտիմետր |
ուղղություն | Պրեռաֆայելիտներ |
ժանր | հոգևոր արվեստ |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Musée des Beaux-Arts de Strasbourg? |
հավաքածու | Ստրասբուրգի ժամանակակից արվեստի թանգարան |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
Joan of Arc Kissing the Sword of Deliverance Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրել1862 թվականին փաստաբան Ջեյմս Անդերսոն Ռոուզը Ռոսսետտին նկար ստեղծելու պատվեր է տվել[2]։ Որպես բնորդուհի նկարիչն ուզում էր ընտրել մի կնոջ, որն արտաքնապես տղամարդու նման կլիներ. այդպիսին դարձել է Բեյեր ազգանունով մի գերմանուհի[3], սակայն մի քանի աղբյուրներում որպես բնորդուհի նշվում է Ագնես Մանետին[4]։ Նկարիչը գոհ էր իր ստեղծագործությունից[4]։ Նկարի սյուժեն հանրահայտ էր, և Ռոսսետտիին մի քանի օրինակ էին պատվիրել։ Դրանց մեջ էր 1864 թվականի ջրաներկով նկարը, որը պատվիրել էր Էլեն Հիթոնը։ Ռոսսետտին պատվիրատուին ուղղված իր նամակում գրել է, որ ջրաներկը կատարողական վարպետության տեսանկյունից և կոլորիտայնությամբ գերազանցել է բնօրինակին[4], սակայն նրա կարծիքն ուրիշները չեն կիսել, օրինակ նկարչի եղբայրը՝ քննադատ Ուիլյան Մայքլ Ռոսսետտին, կարծում էր, որ բնօրինակն անգերազանցելի է[2]։ Այդ կարիծիքի օգտին հաճախ համեմատել են Ռոսսետտիի ավելի ուշ շրջանի «Ժաննա դ’Արկ» նկարը, որն ավարտվել էր նկարչի մահից քիչ առաջ[3]։
Նկարն ունեցել է մի շարք տերեր։ 1996 թվականից այն գտնվում է Ստրասբուրգի ժամանակակից արվեստի թանգարանում։ Նկարը ցուցադրվել է Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 JocondeLab — 2014.
- ↑ 2,0 2,1 William Michael Rossetti Dante Gabriel Rossetti as Designer and Writer. — Cassell & Company, Limited, 1889. — С. 40.
- ↑ 3,0 3,1 Marillier, Henry Currie. Dante Gabriel Rossetti: an illustrated memorial of his art and life. — George Bell and Sons, Chiswick Press, Charles Whittingham and Co., 1899. — С. 125.
- ↑ 4,0 4,1 4,2 «Joan of Arc». Rossetti Archive.
- ↑ «Cross-channel: British art in French public collections. Jeanne d'Arc embrassant l'épée de la délivrance». Louvre.