Իոաննա (Ժաննա) (ֆր.՝ Jeanne de France, ապրիլի 23, 1464, Nogent-le-Roi, County of Dreux, Ֆրանսիայի թագավորություն - փետրվարի 4, 1505, Բուրժ, Berry, Ֆրանսիայի թագավորություն), Ֆրանսիայի թագուհի, կաթոլիկական սուրբ։

Ժաննա Ֆրանսիացի
ֆր.՝ Jeanne de France
 
Մասնագիտություն՝ religious sister
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օր ապրիլի 23, 1464
Ծննդավայր Nogent-le-Roi, County of Dreux, Ֆրանսիայի թագավորություն
Վախճանի օր փետրվարի 4, 1505 (40 տարեկան)
Վախճանի վայր Բուրժ, Berry, Ֆրանսիայի թագավորություն
Թաղված Բուրժ
Դինաստիա Վալուաներ
Քաղաքացիություն  Ֆրանսիա
Հայր Լյուդովիկոս XI[1]
Մայր Շառլոտա Սավոյացի[1]
Ամուսին Լյուդովիկոս XII

Լյուդովիկոս XI-ի դուստրը։

1476 թվականի սեպտեմբերի 8-ին՝ 12 տարեկան հասակում, հոր կարգադրությամբ ամուսնացել է իր զարմիկի՝ Օռլեանի դուքս Շառլ I-ի հետ, ով հետագայում (1498 թվականին) գահ է բարձրացել Լյուդովիկոս XII անունով։ Գահին բազմելուց հետո վերջինս դիմել է Ալեքսանդր VI պապին, որ ամուսնալուծի իրենց՝ պատճառաբանելով չափազանց սերտ բարեկամական կապերը, 22 տարվա ամուսնական հարաբերություններից հետո զավակների բացակայությունը և այն, որ ամուսնությունը տեղի է ունեցել ստիպողաբար։ Դրանից հետո նա ամուսնացել է նախորդ թագավորի՝ Կարլ VIII-ի այրու՝ Աննա Բրետոնցու հետ։ Իսկ Ժաննան, ստանալով Բերիի դքսուհու տիտղոս, տեղափոխվել է Բուրժ, որտեղ 1501 թվականին հիմնել է Սուրբ ավետման ուխտը (լատին․՝ Ordo de Annuntiatione Beatæ Mariæ Virginis) լատին․՝ AnnuntiatioԱվետում[2]։

Նա մահացել է անզավակ, 1505 թվականի փետրվարի 4-ին և թաղվել Ավետման վանքի մատուռում[3]։ Նրա գերեզմանը պղծվել է[4], և մարմինը, որ այդ ժամանակ դեռ քայքայված չի եղել, հուգենոտներն այրել են Բուրժի գրավման ժամանակ[5]՝ 1562 թվականի մայիսի 27-ին[6]։

1742 թվականին Բենեդիկտտոս XIV պապը Ժաննա Ֆրանսիացուն դասել է երանելիների շարքին։ Սրբացվել է 1950 թվականին և Հռոմի կաթոլիկ եկեղեցում հիշատակվում է Saint Joan of Valois, O.Ann.M. անվամբ[7]։

Նրա հիմնադրած ուխտը, որ դարձյալ կրում է Սրբասուրբ Կույս Մարիամի ավետման ուխտ անվանումը, մինչև օրս շարունակում է իր գործունեությունը՝ վանքեր ունենալով Ֆրանսիայում, Բելգիայում, Կոստա Ռիկայում, Լեհաստանում։ Վանական քույրերն իրենց առաքելությունն առաջ են տանում Բելգիայում, Բուրունդիում, Կամերունում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Ֆրանսիայում, Գվատեմալայում՝ օժանդակելով աղքատ երեխաների կրթության գործին։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Kindred Britain
  2. Rudge, F.M. «The Orders of the Annunciation». The Catholic Encyclopedia. Vol. 1. New York: Robert Appleton Company, 1907. 18 Aug. 2014
  3. անգլ.՝ was buried in the chapel of the Annonciade monastery
  4. Согласно интервикам, термины осквернение и святотатство не являются синонимами, например en:desecration и en:sacrilege.
  5. անգլ.՝ during their sack of Bourges, see all pages with prefix «sack of», e.g. անգլ.՝ sack of Rome, разграбление Рима
  6. St. Ambroise church, Bourges website (in French); accessed 14 April 2014.
  7. «St. Joan of Valois». AmericanCatholic.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 20-ին.

Գրականություն

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել

«Saint Jane of Valois» (անգլերեն). saints.sqpn.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 11-ին.

Կաղապար:S-hou
Նախորդող:
Anne of Brittany
Queen consort of France
7 April 1498 – 15 December 1498
next=Anne of Brittany
last=Francis of Valois Duchess of Berry
1498–1505
next=Marguerite de Navarre
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժաննա Ֆրանսիացի» հոդվածին։