Ժաննա Բարսեղյան

ֆրանսիացի քաղաքական գործիչ

Ժաննա Բարսեղյան (ֆր.՝ Jeanne Barseghian, դեկտեմբերի 6, 1980(1980-12-06)[1], Սյուրեն), ֆրանսահայ իրավաբան, բնապահպան, քաղաքական գործիչ, «Եվրոպա, էկոլոգիա, կանաչներ» կուսակցության անդամ, Ստրասբուրգի քաղաքապետ 2020 թվականից[2][3]։

Ժաննա Բարսեղյան
ֆր.՝ Jeanne Barseghian
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 6, 1980(1980-12-06)[1] (43 տարեկան)
ԾննդավայրՍյուրեն
Քաղաքացիություն Ֆրանսիա[1]
ԿրթությունԺանսոն-դը-Սայի լիցեյ, Ժան Բապտիստ Սեյի լիցեյ, Փարիզ-Նանթեր համալսարան, Պոտսդամի համալսարան և Ստրասբուրգի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ, բնապահպան, իրավաբան և corporate administrative and commercial executive
Զբաղեցրած պաշտոններMayor of Strasbourg? և municipal councillor of Strasbourg?
Կուսակցություն«Եվրոպա, էկոլոգիա, կանաչներ»
ԱնդամությունԷլզասի բնություն
 Jeanne Barseghian Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ժաննա Բարսեղյանը ծնվել է Փարիզում։ 2002 թվականին տեղափոխվել է Ստրասբուրգ, որտեղ ուսումնասիրել է ֆրանս-գերմանական օրենքները և դարձել բնապահպանական իրավաբան։ Որպես բնապահպան-ակտիվիստ՝ մասնակցել է բազմաթիվ բնապահպանական նախագծերի։ Բարսեղյանը համագործակցում է նաև Հայաստանի հետ՝ իրականացնելով նախագծեր էկոտուրիզմի, շրջակա միջավայրի պահպանության և թափոնների վերամշակման ոլորտում[4][5][6]։ Ընտրվել է Ստրասբուրգի քաղաքային խորհրդի կազմում 2014 թվականին։ Նա քաղաքային խորհրդի և Էկոլոգների խմբի համանախագահն է, միաժամանակ՝ Եվրոմետոպոլի ավագանու խորհրդական[7]։ 2020 թվականին մասնակցելով Ստրասբուրգի քաղաքապետի պաշտոնի համար ընտրություններում ստացել է ընտրողների ձայների 42.5 %-ը[8]։ Բարսեղյանը ընտրություններում գլխավորում էր Ֆրանսիայի «Եվրոպա, էկոլոգիա, կանաչներ» կուսակցության ցուցակը։

Ժաննա Բարսեղյանը Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի դաշնակցական երեք կին պատգամավորներից Պերճուհի Բարսեղյան-Պարտիզպանյանի ծոռնուհին է[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 French National Directory of Representatives, 13 July 2020 — 2020.
  2. «Jeanne Barseghian - Candidate Ecolo Citoyenne pour les élections municipales à Strasbourg». Strasbourg Écologiste & Citoyenne (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 14-ին.
  3. «Ֆրանսահայ Ժաննա Բարսեղյանը` Ստրասբուրգի քաղաքապետի թեկնածու». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 14-ին.
  4. «Հայուհին կդառնա՞ «Եվրոպայի մայրաքաղաքի» քաղաքապետ». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 14-ին.
  5. «Jeanne BARSEGHIAN | Elus écologistes et citoyens de la Ville et de l'Eurométropole de Strasbourg» (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 14-ին.
  6. LLC, Helix Consulting. «Ֆրանսահայ Ժաննա Բարսեղյանը պայքարում է Ստրասբուրգի քաղաքապետի պաշտոնի համար». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 14-ին.
  7. «Jeanne Barseghian – Strasbourg Ecologiste et Citoyenne». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 14-ին.
  8. «Ժաննա Բարսեղյանն ընտրվել է Ստրասբուրգի քաղաքապետ». artsakhpress.am. 29 հունիսի, 2020, 09:08.
  9. «Ժաննա Բարսեղյանն ընտրվել է Ստրասբուրգի քաղաքապետ». www.civilnet.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 2-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժաննա Բարսեղյան» հոդվածին։