Ժաննա Բադոևա (ռուս.` Жанна Бадоева, մարտի 18, 1976), ուկրաինացի արտիստ, հաղորդավարուհի, պրոդյուսեր, ռեժիսոր։

Ժաննա Բադոևա
Жанна Бадоева
Դիմանկար
Ծնվել էմարտի 18, 1976
ԾննդավայրՈւկրաինա Կիև
ՔաղաքացիությունՈւկրաինա Ուկրաինա
Մայրենի լեզուռուսերեն
Մասնագիտությունդերասանուհի, ռեժիսոր, հաղորդավար, պրոդյուսեր, հեռուստահաղորդավարուհի, դիզայներ, ճանապարհորդ, հեռուստատեսային պրոդյուսեր, մանկավարժ և ուսուցչուհի
ԱմուսինԱլան Բադոև
Կայքzhannabadoeva.com
 Zhanna Badoeva Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ժաննան ծնվել է Կիևում։ Մանկուց զբաղվել է պարով և հետաքրքրվել երաժշտությամբ։ Ավարտել է Կիևի Ճարտարագիտական համալսարանը, որից հետո ընդունվել է Կիևի Թատերական համալսարան `Հեռուստատեսության և ռեժիսուրայի ֆակուլտետ։

Կարիերան խմբագրել

Travel-show «Орел и решка»-ն, որը մեկնարկել է 2011 թվականի փետրվարին, նրա հեղինակային պրոեկտն է։ 2011-2013 թվականներին եղել է հեռուստածրագրի հաղորդավարուհի։

Ժաննա Բադոևան նաև աշխատել է ռեժիսոր մի շարք հայտնի պրոեկտներում («Шарманка», պարային հեռուստամրցույթ «Танцую для тебя», «Суперзірка»` «1+1» հեռուստաալիքով)։

2012 թվականին Ժաննան Նիկոլայ Տիշենկոյի և Էկտոր Հեմենես-Բրավոյի հետ դառնում է «МастерШеф» հեռուստախոհանոցի դատավոր։

Անձնական կյանքը խմբագրել

Ժաննան և Ալան Բադոևը հանդիպել են համալսարանում։ Ամուսնանալ նրանց հաջողվում է միայն համալսարանն ավարտելուց և Ժաննայի առաջին ամուսնալուծությունից հետո։ Ժաննան ունի 2 երեխա՝ Բորիս Բադոև (առաջին ամուսնությունից), Լոլիտա Բադոևա (երկրորդ ամուսնությունից)։

2012 թվականի օգոստոսի 28-ին Ժաննան և Ալանը հայտարարում են ամուսնալուծության մասին։ Նախկին ամուսինները հայտարարել են նաև, որ «Орел и решка» նախագիծը եղել է իրենց տարաձայնությունները հարթելու վերջին փորձը։ Որպես արդյունք՝ ամուսինները հերթով լքում են նախագիծը և ամուսնալուծվում։ Հետագայում Ժաննան սկսում է հանդիպել բիզնեսմեն Սերգեյ Բաբենկոյի հետ։ 2013 թվականի հունվարին պարզ է դառնում, որ նրանք ամուսնացել են։

Արտաքին հղումներ խմբագրել