Ժանետ Մյոլլեր (շվեդ.՝ Jeanette Möller, ծննդյամբ` Holmlund, հունվարի 5, 1825(1825-01-05), Ստոկհոլմ, Շվեդիա - մարտի 25, 1872(1872-03-25), Դյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն), շվեդ նկարիչ[2]։

Ժանետ Մյոլլեր
Ծնվել էհունվարի 5, 1825(1825-01-05)
ԾննդավայրՍտոկհոլմ, Շվեդիա
Վախճանվել էմարտի 25, 1872(1872-03-25) (47 տարեկան)
Մահվան վայրԴյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն
Քաղաքացիություն Շվեդիա[1]
ԿրթությունՇվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա
Մասնագիտություննկարչուհի
Ժանրդիմապատկեր
Թեմաներգեղանկարչություն

Կենսագրություն խմբագրել

Ժանետ Մյոլլերը ծնվել է 1825 թվականի հունվարի 5-ին, Ստոկհոլմում, վաճառական Նիլս Հոլմլունդի (Nils Holmlund) և նրա կնոջ՝ Իոհաննա Հելենա Տորսլոուի (Johanna Helena Torsslow) ընտանիքում։ 1849 թվականին Ժանետը դարձել է այն չորս ուսանողներից մեկը, ում բացառիկ հնարավորություն է տրվել սովորելու Ազատ արվեստի թագավորական ակադեմիայում, որն այդ ժամանակ փակ էր աղջիկների համար։ Մյուս ուսանողների թվում էին՝ Ամալիա Լինդեգրենը, Ագնես Բյորիեսոնը և Լեա Ալբորնը։ Այնուհետև, 1851-1854 թվականներին նա սովորել է Փարիզում և դասեր ստացել Դյուսելդորֆի գեղարվեստական դպրոցի ներկայացուցիչ Բենիամին Վոտիեի մոտ, որն այդ տարիներին աշխատում էր Փարիզում։

Ստոկհոլմ վերադառնալուն պես նա հիմնել է ուսանողական արվեստի ստուդիա։ 1858 թվականից նա իր ժամանակն անցկացրել է Շվեդիայում (Ստոկհոլմ) և Գերմանիայում (Դյուսելդորֆ)։ 1861 թվականին Ժանետ Մյուլլերը աշխատանքի է անցել Ազատ արվեստների թագավորական ակադեմիայում[3]։

Մահացել է 1872 թվականի մարտի 25-ին Դյուսելդորֆում։

Ժանետ Մյուլերը եղել է ժանրային նկարիչ։ Նրա աշխատանքները կարելի է տեսնել Շվեդիայի ազգային թանգարանում և Գյոթեբորգի գեղարվեստի թանգարանում։

Անձնական կյանք խմբագրել

1860 թվականին Ժանետ Մյոլլերը ամուսնացել է նորվեգացի նկարիչ Նիելս Մյոլլերի հետ[4]։ Նրանց դուստրը` Ինգեբորգ Մյոլլերը (Ingeborg (Johanna) Björnson Möller), որը ծնվել է 1870 թվականին, ամուսնացած է եղել շվեդ տնտեսագետ Կարլ Գուստավ Կասելի հետ[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Möller, Jeanette i Herman Hofberg, Svenskt biografiskt handlexikon (andra upplagan, 1906)
  • Österberg, Carin med flera: Svenska kvinnor - föregångare, nyskapare. Lund: Signum 1990, ISBN 91-87896-03-6
  • Möller, Jeannette i Nordisk familjebok (andra upplagan, 1913)