Ժակ Պրիմո Նաթան
Ժակ Պրիմո Նաթան (հոկտեմբերի 28, 1902, Սոֆիա, Բուլղարիայի իշխանություն - մարտի 3, 1974, Սոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն), բուլղարացի պատմաբան և տնտեսագետ, Բուլղարիայի Գիտությունների Ակադեմիայի ակադեմիկոս (1961), գիտության ժողովրդական գործիչ (1965), ԲԺՀ սոցիալիստական աշխատանքի հերոս (1964)։ Բուլղարական կոմկուսի անդամ 1920 թվականից։
Ժակ Պրիմո Նաթան Жак Примо Натан | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 28, 1902 Սոֆիա, Բուլղարիայի իշխանություն |
Մահացել է | մարտի 3, 1974 (71 տարեկան) Սոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն |
Քաղաքացիություն | Բուլղարիա |
Մասնագիտություն | տնտեսագետ, գրականության պատմաբան և քաղաքական գործիչ |
Հաստատություն(ներ) | Սոֆիայի համալսարան |
Գործունեության ոլորտ | պատմություն[1], Գրականության պատմություն[1], տնտեսագիտություն[1] և քաղաքականություն[1] |
Անդամակցություն | Q12295897? |
Տիրապետում է լեզուներին | բուլղարերեն[1] |
Պարգևներ | |
Կուսակցություն | Բուլղարիայի կոմունիստական կուսակցություն |
Տնտեսագիտական կրթությունն ստացել է Մոսկվայում (1926-1930), որտեղ գտնվում էր տարագրության մեջ։ 1945-1947 թվականներին եղել է Հայրենական ճակատի Ազգային կոմիտեի անդամ, 1949-1952 թվականներին՝ ԲԺՀ Մինիստրների խորհրդի գիտության և արվեստի գործերի կոմիտեի նախագահի տեղակալ։ 1945 թվականից՝ պրոֆեսոր, քաղաքատնտեսության ամբիոնի վարիչ, 1952-1962 թվականներին՝ Բարձրագույն տնտեսագիտական ինստիտուտի (Սոֆիա) ռեկտոր։ 1949 թվականից «Իստորիչեսկի պրեգլեդ» ամսագրի գլխավոր խմբագիրն էր։ Հեղինակ է Բուլղարիայի ժողովրդական տնտեսության պատմության, քաղաքատնտեսության, Բուլղարիայի XIX դարի ազգային ազատագրական շարժման և Բուլղարիայի կոմկուսի պատմության վերաբերյալ աշխատությունների։ Դիմիտրովյան մրցանակ (1950, 1966)։ Պարգևատրվել է Գ․ Դիմիտրովի 2 շքանշանով։
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 196)։ |