Ժակլին Մարիա Ագիլերա Մարկանո (իսպ.՝ Jacqueline María Aguilera Marcano. նոյեմբերի 17, 1976(1976-11-17)[1], Վալենսիա, Վենեսուելա), վենեսուելացի ֆոտոմոդել, Միսս աշխարհ տիտղոսի արժանացած գեղեցկության թագուհի[2]։

Ժակլին Ագիլերա
իսպ.՝ Jacqueline Aguilera
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 17, 1976(1976-11-17)[1] (47 տարեկան)
ԾննդավայրՎալենսիա, Վենեսուելա
Քաղաքացիություն Վենեսուելա
Մայրենի լեզուիսպաներեն
Մասնագիտությունմոդել և գեղեցկության մրցույթի մասնակից
 Jacqueline Aguilera Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ժակլին Ագիլերան ծնվել է 1976 թվականի նոյեմբերի 17-ին Հյուսիսային Վենեսուելայի Վալենսիա քաղաքում։

1995 թվականին մասնակցել է Մոսկվայում անցկացված Top Model of the World մրցույթին և հաղթանակ տարել՝ դառնալով այդ տիտղոսին արժանացած առաջին վենեսուելուհին[3]։ Այդ նույն տարում նա հռչակվել է հայրենի երկրի գեղեցկության թագուհի, նվաճել է Միսս Վենեսուելա տիտղոսը և իրավունք ստացել իր հայրենիքը ներկայացնելու Միսս աշխարհ 1995 մրցույթում։

1995 թվականի նոյեմբերի 18-ին Հարավային Աֆրիկայի Հանրապետության Սան Սիթի քաղաքում անցկացված «Միսս աշխարհ» մրցույթում գրավելով առաջին տեղը՝ Ժակլինը դարձել է երրորդ վենեսուելուհին, որին հաջողվել է նվաճել այդ տիտղոսն ու համաշխարհային գեղեցկուհու թագը։ Ընդ որում՝ նրան այդ թագը փոխանցել է Այշվարիա Ռայը, ով Միսս աշխարհ էր հռչակվել 1994 թվականին։ Հիշատակության է արժանի նաև այն փաստը, որ ֆոտոգենիկության մրցանակը նույնպես շնորհվել է Ժակլին Ագիլերային[4]։

Հայրենի Վենեսուելայում Ժակլինը աշխատանքի է անցել որպես նորաձևության գործակալության ղեկավար, բնակություն է հաստատել Մարգարիտա կղզում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Jacqueline Aguilera
  2. Miss Venezuela Արխիվացված 2011-07-14 Wayback Machine.
  3. «Top Model of the World». Top Model. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 9-ին.
  4. «Miss Venezuela is on top of the world». Press-Telegram. 1995 թ․ նոյեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 4-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)

Գրականություն խմբագրել

  • Pageantopolis: Miss World 1995.
  • Belleza Venezolana. Show Room Jacqueline Aguilera [2] Archivado el 25 de septiembre de 2012 en Wayback Machine.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժակլին Ագիլերա» հոդվածին։