Թևան Խաչյան

հայ բանաստեղծ

Թևան Կարապետի Խաչյան, Խաչատրյան (1911, Ազնաբերդ, Նախիջևանի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1944), հայ բանաստեղծ[1]։

Թևան Խաչյան
Ծնվել է1911
ԾննդավայրԱզնաբերդ, Նախիջևանի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Վախճանվել է1944
Մասնագիտությունբանաստեղծ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1938)
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԱշխատավայրԱվանգարդ

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1911 թվականի մայիսի 15-ին, Նախիջևանի Ազնաբերդ (Ըզնաբերդ) գյուղում։ Ութամյա կրթությունն ստացել է ծննդավայրի դպրոցում, ապա ավարտել է Նախիջևանի Աստապատ գյուղի միջնակարգ դպրոցը։ 1932 թվականին մեկնել է Բաքու, երկու տարի աշխատել տեղի նավթարդյունաբերական կոմբինատում։ 1933 թվականին ընդունվել է ԽՍՀՄ գրողների միության շարքերը։ 1934 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, որը բարձր առաջադիմությամբ ավարտելով 1938 թվականին, նույն տարում ընդունվում է համալսարանի ասպիրանտուրայի գրականագիտության բաժինը։ Միաժամանակ աշխատանքի է անցնում «Ավանգարդ» թերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար։ Համալսարանում ուսանելու տարիներին եղել է բանասիրական ֆակուլտետի կոմերիտական կազմակերպության քարտուղարը։ 1939 թվականի աշնանը զորակոչվում է Խորհրդային բանակ։ 1941 թվականին, երբ արդեն պետք է զորացրվեր, սկսվում է երկրորդ աշխարհամարտը, և հայրենիքի պաշտպանությանը առաջինը զինվորագրվածների շարքերին միացած մարտիկ-մտավորականը պատերազմի առաջին իսկ օրերից մասնակցում է ֆաշիզմի դեմ մղվող թեժ մարտերին։ Զոհվել է 1944 թվականին՝ Ուկրաինայի ազատագրման համար մղվող մարտերից մեկում։

  • «Առօրյան» բանաստեղծությունների ժողովածու, Երևան, 1938
  • «Ցայգածաղիկ» (կազմեց և հրատ. պատրաստեց Արտակ Վարդանյանը), Երևան, 2001

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 260 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։

Գրականություն

խմբագրել