Թրոնհեյմս ֆյորդ
Թրոնհեյմս ֆյորդ (նորվ.՝ Trondheimsfjorden), երկարությամբ Նորվեգիայի երրորդ ֆյորդը։ Ունի 130 կմ երկարություն[1]։
Թրոնհեյմս ֆյորդ | |
---|---|
Տեսակ | ֆյորդ |
Երկիր | Նորվեգիա |
Վարչատարածք | Տրյոնդելագ |
Երկարություն | 130 կմ |
Խորություն | 617 մետր |
Մասն է | Նորվեգական ծով |
Լիճ հոսող գետ | Orkla?, Nidelva?, Gaula?, Verdalselva?, Homla?, Q11293544?, Ilabekken?, Q19370989?, Mossa? և Q20113160? |
Գտնվում է Կենտրոնական Նորվեգիայի արևմտյան մասում և իրենից ներկայացնում է Նորվեգական ծովի ծոց։ Ձգվում է Էրլանի արևմուտքից դեպի Սթեինհերի հյուսիս։ Թրոնհեյմս ֆյորդի ափին գտնվում է Թրոնհեյմ քաղաքը, որի պատվին էլ ֆյորդը ստացել է իր անվանումը[1]։
Թրոնհեյմս ֆյորդի առավելագույն խորությունը 617 մետր է և վարչատարածքային առումով գտնվում է Ագդանես կոմունայում։ Ֆյորդի ամենամեծ կղզիները Իթերյո և Թյոուտրա կղզիներն են, որոնք համապատասխանաբար ունեն 28 կմ² և 1,5 կմ² մակերես[1]։
Թրոնհեյմի դիմաց գտնվում է Մունկհոլմեն ոչ մեծ կղզին, որը աշխարհի տարբեր վայրերի զբոսաշրջիկներին գրավում է իր տեսարժան վայրերով։ Այստեղ է գտնվում 1100-1537 թվականների ընթացքում կառուցված Բենեդիկտյան վանքը, 1680-1850 թվականների բանտը, 17-19-րդ դարերի ռազմական ամրություններ և Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած գերմանական հակաօդային պաշտպանության համալիրը։ Ֆյորդի մուտքի մոտ գտնվում են նաև բազմաթիվ այլ փոքր կղզիներ[1]։
Թրոնհեյմս ֆյորդը դեռևս վիկինգների ժամանակաշրջանից հանդիսացել է ծովային կարևոր երթուղի և մնում է այդպես մինչ օրս[1]։
Արդյունաբերությունը Թրոնհեյմս ֆյորդում
խմբագրելԹրոնհեյմս ֆյորդի արևելյան և հյուսիսային ափերին տեղակայված են Սհյորդալ, Լեվանգեր և Սթեինհեր քաղաքները։ Վերդել կոմունայում գտնվում է Aker Solutions ընկերության նավաշինական գործարանը, որը կառուցում է նավթային պլատֆորմներ նավթի և գազի արդյունահանման համար։ Րիսա կոմունայում գտնվում է նավաշինական գործարան, որը պատրաստում է ճանապարհորդական կրուիզ նավեր[1]։
Բնություն
խմբագրելՖյորդի կենդանատեսակները շատ բազմազան են։ Ջրերում ապրում են ավելի քան 90 տեսակի ձուկ։ Թրոնհեյմի մոտ աճում են մարջաններ (կորալներ)[1]։
Թրոնհեյմս ֆյորդ են թափվում մի քանի խոշոր գետեր, որոնցից են Գյոուլան, Նիդելվան, Սհյորդալսելվան, Վերդալսելվան և и Օրկլան։ Ամենաերկար գետը Սյոր-Թրյոնդելագն է, որն ունի 179 կմ երկարություն[1]։
Ֆյորդից դեպի արևելք և հարավ ընկած դաշտավայրերը հանդիսանում են Նորվեգիայի ամենաբերրի գյուղատնտեսական վարելահողերը։ Հյուսիս-արևմուտքում գտնվող ժայռապատ Ֆոսեն թերակղզին հանդիսանում է ծովից փչող ուժեղ քամիների համար բնական կանխարգելիչ պատնեշ[1]։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- NTNU Թրոնհեյմս Ֆյորդի բիոլոգիական կայանը: Արխիվացված 2008-09-22 Wayback Machine (նորվ.)
- Թրոնհեյմս Ֆյորդի կորալները: Արխիվացված 2007-08-30 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թրոնհեյմս ֆյորդ» հոդվածին։ |