Թրոմսյոյի կամուրջ (նորվ.՝ Tromsøbrua ), ավտոմոբիլային կամուրջ Tromsøysundet ծոցի և նորվեգական Թրոմսյո քաղաքի միջև։ Նորվեգիայի առաջին կոնսերֆացված կամուրջն է և հանդիսանում է Թրոմսյոի տեսարժան վայրերից մեկը։

Թրոմսյոյի կամուրջ
նորվ.՝ Tromsøbrua
ԱնունովԹրոմսյո
Երկիր Նորվեգիա
ՏեղանքԹրոմսյո, Թրոմս, Նորվեգիա
Նշանակությունավտոմոբիլային
Տեսակերկաթբետոնյա
Նյութprestressed concrete?
Թռիչքների քանակ58
Հատում էTromsøysundet?
Երկարություն1036 մ
Լայնություն8.3 մ
Բարձրություն38
Շինարարության սկիզբ1958թ.
Բացման տարեթիվհուլիսի 3, 1960
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

խմբագրել
 
Կամրջի արգելապատնեշը

Նախքան կամրջի կառուցումը տրանսպորտային փոխադրումները իրականացվել են լաստանավային փոխադրամիջոցներով։ Կամրջի կամ թունելի շինարարության մասին սկսել են մտածել 1948 թվականին[1]։ Վերջնական նախագիծը քննարկվել է և հաստատվել 1955 թվականին խորհրդարանի կողմից։ Նախագիծը մշակվել է հայտնի նորվեգացի ճարտարապետ Էրլինգ Վիկշեի (նորվ.՝ Erling Viksjø) կողմի։

Շինարարությունը սկսվեց 1958 թվականին և տևեց 2 տարի։ Երթևեկության համար կամուրջը բացվեց 1960 թվականին Նորվեգիայի այն ժամանակվա վարչապետի կողմից[1]։ 1963 թվականին կամրջին շնորհվեց հեղինակավոր Betongtavlen մրցանակ։

Կառուցման ժամանակ այն եղել է Հյուսիսային Եվրոպայի ամենաերկար կամուրջը։ Արժեքը եղել է 14.5 միլիոն նորվեգական կռոն[2]։ Կամրջից 3 կմ հեռավորության վրա կառուցվեց թունել, որը որոշակի չափով թեթևացրել է շինության ծանրաբեռնվածությունը։

Այն կամուրջը համարվել է ինքնասպանների ամենահայտնի վայրը, որտեղ նրանք վերջ են տվել կյանքին[3]։ 2005թ.-ին կամրջի ամբողջ երկայնքով տեղադրվել են ճաղավանդակ՝ կանխելու համար ինքնասպանությունները[4]։

2008 թվականին ապրիլի 17-ին Թրոմսյոյի կամուրջը ընդգրկվել է Նորվեգիայի պատմական հուշարձանների ցանկում[5]։

Կառուցվածք

խմբագրել

Կամուրջը երկաթբետոնյա է, ունի 58 թռիչք։ Ամբողջական երկարությունը 1036 մ է։ Կենտրոնական թռիչքը ունի 58 մ երկարություն։ Ծովի մակարդակից ունի 38 մ բարձրություն։ Ունի 2 երթևեկելի գոտի և 2 հետիոտնային արահետ։ Ընդհանուր լայնությունը 8,3 մ է։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Թրոմսյոյի կամրջի 50-ամյակը:(չաշխատող հղում) (նորվ.)
  2. «Hokus pokus, sa Tromsø-brua». Verdens Gang (Norwegian). 1960 թ․ հունիսի 25. էջ 5.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. Sikrer Tromsøbrua mot selvmord Արխիվացված 2005-12-17 Wayback Machine (նորվ.)
  4. Kopierer selvmordssikring(նորվ.)
  5. Մշակութային ժառանգություն. Նորվեգիայի Ճանապարհային ադմինիստրացիայի հսկողության ներքո գտնվող կամուրջների հսկողությունը:(նորվ.)

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թրոմսյոյի կամուրջ» հոդվածին։