Թրեյսի Շևալյե
Թրեյսի Շևալյե (անգլ.՝ Tracy Chevalier, հոկտեմբերի 19, 1962[1][2], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ), ամերիկա-բրիտանացի կին գրող, հայտնի պատմավեպերի հեղինակ։ Ամուսնու և որդու հետ բնակվում է Լոնդոնում[5]։
Թրեյսի Շևալյե | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 19, 1962[1][2] (59 տարեկան) |
Ծննդավայր | Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ |
Մասնագիտություն | գրող, վիպասան և սցենարիստ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Օբերլինի քոլեջ (1984), Արևելյան Անգլիայի համալսարան և Bethesda-Chevy Chase High School? (1980) |
Ուշագրավ աշխատանքներ | Մարգարտե ականջօղով աղջիկը |
Անդամակցություն | Թագավորական գրական ընկերություն |
Պարգևներ | |
Կայք | tchevalier.com |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Շևալյեն մեծացել է Վաշինգտոնում և կրթություն ստացել Մերիլենդ նահանգի «Bethesda-Chevy Chase» ավագ դպրոցում՝ այն ավարտելով 1980 թվականին։ 1984 թվականին Օհայոյի Օբերլինի քոլեջի արվեստի բակալավրի կոչում ստանալուց հետո նա տեղափոխվել է Անգլիա, որտեղ մի քանի տարի աշխատել է հրատարակչությունում՝ որպես «Macmillan's Dictionary of Art» արվեստի հանրագիտարանի խմբագրի օգնական, այնուհետև՝ «St. James Press» հրատարակչությունում որպես տեղեկատու գրքերի խմբագիր։
1993 թվականին հաճախել է Արևելյան Անգլիայի համալսարանի գրական վարպետության տարեկան դասընթացին, որտեղ նրա դասախոսներն էին գրողներ Մալքոլմ Բրեդբերին և Ռոուզ Թրեմեյնը[5]։
Թրեյսի Շևալյեի գործունեությունն սկսվել է «Կույսը երկնագույնի մեջ» (The Virgin Blue) գրքով[6], բայց հռչակ բերել է «Մարգարտե ականջօղով աղջիկը» վեպը, որի սյուժեն հիմնված է նիդեռլանդացի նկարիչ Յան Վերմեերի համանուն կտավի ստեղծման պատմության վրա։ Այդ գրքի էկրանավորումը 2004 թվականին երեք անգամ առաջադրվել է «Օսկար» մրցանակի։ Գրողի «Հիանալի արարածներ» գիրքը պատմում է 19-րդ դարի հնէաբան-դիլետանտ Մարի Աննինգի մասին, որը ապրել է Անգլիայում[7]։
ՄատենագիտությունԽմբագրել
- «Կույսը երկնագույնի մեջ» / The Virgin Blue (1997)
- «Մարգարտե ականջօղով աղջիկը» / Girl With a Pearl Earring (1999)
- «Ընկած հրեշտակները» / Falling Angels (2001)
- «Օրիորդը և միաեղջյուրը» / The Lady and the Unicorn (2003)
- «Հիանալի արարածներ» / Remarkable Creatures (2009)
- «Վերջին փախուստ» / The Last Runaway (2013)
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ https://www.tchevalier.com/about-me
- ↑ http://www.oberlinheritagecenter.org/cms/files/File/Press%20Releases/pr%202013/5-14-2013_Tracy_Chevalier_program.pdf
- ↑ 5,0 5,1 Jardine, Cassandra (September 9, 2003). «I thought: 'Who’s playing a prank?'». The Daily Telegraph (London). Retrieved May 28, 2010.
- ↑ Campbell, Karen (18 August 2003). «Compelling 'Blue' links past and present». The Boston Globe. Retrieved May 28, 2010.
- ↑ «Tracy Chevalier’s 'Remarkable' Real-Life Heroine». NPR. January 2, 2010. Retrieved May 28, 2010.
Արտաքին հղումներԽմբագրել
- Պաշտոնական կայք (անգլերեն)
- «Трейси Шевалье: „Мне нравятся другие люди. Другие…“», Частный Корреспондент, 20 апреля 2010.