Ջեք Թրաութ
Ջոն Ֆրենսիս Ջեք Թրաութ (անգլ.՝ John Francis «Jack» Trouts, հունվարի 31, 1935, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - հունիսի 4, 2017, Գրինվիչ), ամերիկյան շուկայագետ, «Trout & Partners» խորհրդատվական ընկերության հիմնադիր և նախագահ (ԱՄՆ, Կոնեկտիկուտ)։ Հանդիսանում է մարքեթինգային հայեցակարգի «դիրքավորման» և «մարքեթինգային պատերազմ»-ի հեղինակներից մեկը։
Ջեք Թրաութ անգլ.՝ John Francis Trout | |
---|---|
Ծնվել է | հունվարի 31, 1935 |
Ծննդավայր | Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | հունիսի 4, 2017 (82 տարեկան) |
Մահվան վայր | Գրինվիչ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Iona University? |
Մասնագիտություն | ձեռնարկատեր և տնտեսագետ |
Նրա կողմից հիմնադրված «Trout & Partners» ֆիրմայի գլխամասային գրասենյակը գտնվում է Գրինվիչում (Կոնեկտիկուտ, ԱՄՆ), և ներկայացուցչություններ ունի աշխարհի ավելի քան 30 երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում, Ուկրաինայում և Բելառուսում։
Կենսագրություն
խմբագրելՋեք Թրաութը ծնվել է 1935 թվականին։ Ստացել է տնտեսագիտական կրթություն։ Կարիերան սկսել է «General Electric»-ի գովազդային բաժնում, ապա դարձել «Uniroyal»-ի գովազդային բաժնի ղեկավար։ Այնուհետև դարձել է «Ries Capiello Cowell» մարքեթինգային գործակալության փոխնախագահ, որտեղ էլ հանդիպելով Էլ Ռայսին, 25 տարի աշխատել է նրա հետ։ Իրենց համատեղ «Marketing Wars» գրքում, օգտագործելով Կլաուզևիցյան պատերազմի տեսությունը, նրանք զուգահեռներ են տանում կորպորացիայի առաջնորդության համար պայքարի և պատերազմական գործողությունների միջև։ Հետագայում նրանց տեսակետներում տարաձայնություններ են ի հայտ գալիս. Ռայսը սկսում է աշխատել իր դստեր հետ, իսկ Թրաութը դեմ էր բիզնեսում ընտանիքի միջամտությանը[1]։
Թրաութը աշխատել է նաև տարածքային մարքեթինգի ոլորտում (Իսպանիա, Նոր Զելանդիա և Գրենադա)։
Ջեք Թրաութը եղել է հայտնի բիզնես խորհրդատու։ Նրա գրքերը թարգմանվել են տասնյակ լեզուներով։ Բացի գրքերից, Թրաութը բազմաթիվ հոդվածների հեղինակ է, խորհրդատու է եղել տասնյակ ընկերությունների, նրա տեսություններին բազմաթիվ մասնագետներ են հետևում։
«Դիրքավորման» հայեցակարգ
խմբագրել1969 թվականի փետրվարի 3-ին կորպորատիվ նամակագրության մեջ Ջեքն առաջարկել է գործակալությունների սեփականատերերին բիզնեսի բառապաշարում ներդնել դիրքավորման հայեցակարգը և այն դարձնել ողջ գործունեության հիմնաքարը։ Որոշ ժամանակ անց նա հրապարակել է հայտնի «դիրքավորումը խաղ է…» հոդվածը ամերիկյան հեղինակավոր «Industrial Marketing» ամսագրում, որը հրապարակայնորեն ապահովոել է նրա համար «դիրքավորման հայր» կարգավիճակը։
դիրքավորումը գործողություն է պոտենցիալ գնորդների գիտակցության մեջ։ Այսինքն՝ դուք ապրանքը դիրքավորում եք ձեր հաճախորդների մտքում։ |
դիրքավորման ռազմավարությունը կարող է օգտագործել յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է առաջատար լինել «Կյանք» կոչվող խաղում[2]։ |
Հաջորդ կես դարի ընթացքում Ջեքն օգնել է աշխարհի տասնյակ խոշորագույն ընկերություններին և նույնիսկ ամբողջ պետություններին և նրանց ղեկավարներին, զարգացնել և կառավարել իրենց դիրքերը՝ աստիճանաբար ամրացնելով գաղափարը և անցնելով շուկայավարությունից դեպի բիզնես ռազմավարություն։
Հեղինակել է տասերկու բիզնես գրականության բացարձակ բեսթսելլերներ, որոնք հրատարակվել և բազմիցս վերահրատարակվել են 34 երկրներում 26 լեզուներով։ Ջեքի գաղափարները տեղ են գտել նաև ժամանակի շատ հայտնի «բիզնես գուրուների»՝ Մայքլ Փորթերի, Փիթեր Դրուկերի, Ֆիլիպ Կոտլերի աշխատություններում, և ուսումնասիրվում են աշխարհի առաջատար համալսարանների ուսանողների կողմից։
1991 թվականին նա հիմնել է իր սեփական ընկերությունը՝ «Trout & Partners»[1], որը ղեկավարել է մինչև իր մահը՝ 2017 թվականը[3]։
2013 թվականին Ջեք Թրաութն դասախոսությամբ հանդես է եկել Մոսկվայում։ Նա Ռուսաստանում մարքեթինգի զարգացումը գնահատել է 1,5՝ հինգ բալանոց սանդղակով։ Թրաութը Ռուսաստանի գործարար համայնքին հորդորել է կենտրոնանալ Չինաստանի վրա, որտեղ այժմ ակտիվորեն զարգանում է ապրանքանիշային տնտեսությունը։ Իսկ Ռուսաստանը, ինչպես կարծում էր Թրաութը, շատ ավելի մոտ է Ասիային, քան Եվրոպային[4]։
Մատենագրություն
խմբագրել- Positioning։ The Battle for Your Mind, 1980 թվական, համահեղինակ է Էլ Ռայսի հետ։ Գիրքը նշանակալի դեր ունի մարքեթինգի համաշխարհային էվոլյուցիայում։ դիրքավորման հայեցակարգը ամենատարածված մարքեթինգային տեսություններից մեկն է[5]։
- Marketing Warfare, 1985 թվական, համահեղինակ է Էլ Ռայսի հետ։ Գրքում մարքեթոլոգները բիզնեսը համեմատել են պատերազմի հետ՝ համեմատելով մարքեթինգային ռազմավարությունն ու ռազմական գործողությունների հետ։
- Bottom-Up Marketing, 1988 թվական, համահեղինակ է Էլ Ռայսի հետ։ Մարքեթինգային եռագրության վերջինը՝ ռազմավարությունների մշակման նկարագրությամբ։
- Horse Sense։ The Key to Success Is Finding a Horse to Ride, 1990 թվական, համահեղինակ է Էլ Ռայսի հետ։
- The 22 Immutable Laws of Marketing, 1993 թվական, համահեղինակ է Էլ Ռայսի հետ։ Գիրքը պարունակում է Ռայսի և Թրաութի կողմից ձևավորված օրենքներն ու սկզբունքները։
- The New Positioning, 1995 թվական, համահեղինակ է Սթիվ Ռիվկինի հետ (անգլ.՝ Steve Rivkin)։
- The Power of Simplicity — A Management Guide To Cutting Through the Nonsense And Doing Things Right, 1996 թվական, համահեղինակ է Սթիվ Ռիվկինի հետ։
- Differentiate or Die, 2000 թվական, համահեղինակ է Սթիվ Ռիվկինի հետ։ Հեղինակները արդիականացրել են դիրքավորման տեսությունը։
- Позиционирование. Битва за узнаваемость, 2001 թվական, համահեղինակ է Էլ Ռայսի հետ։ ISBN 5-318-00282-X (0071359168)(ռուս.)
- Big Brands Big Trouble, 2001 թվական։ Ամերիկյան խոշորագույն կորպորացիաների ձախողումների վերլուծություն է։
- A Genie’s Wisdom- A Fable of How a CEO Learned to Be A Marketing Genius, 2002 թվական։ Գիրք շուկայավարման և ընկերությունների կառավարման մասին է։
- Jack Trout on Strategy, 2004 թվական։ Ջեք Թրաութի փորձի ընդհանրացումն է։
- Траут о стратегии. Рынок ошибок не прощает, 2007 թվական, ISBN 978-5-469-01637-3 (0071437940)։ (ռուս.)
- Большие бренды — большие проблемы. Учитесь на чужих ошибках! 2009 թվական, ISBN 978-5-388-00642-4 (0471414328)(ռուս.)
- В поисках очевидного. Как избавиться от хаоса в маркетинге и бизнес-стратегии, 2009 թվական, ISBN 978-5-388-00537-3 (9780470288597)(ռուս.)
- Репозиционирование. Бизнес в эпоху конкуренции, перемен и кризиса, 2010 թվական, ISBN 978-5-49807-640-9 (0071635599)(ռուս.)
Հոդվածներ
«Why Do Bad Things Happen to Smart Leaders?» (2011 թվական), հոդված «Leader to Leader» ամսագրում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Маркетолог Джек Траут» (ռուսերեն). www.ceo.ru. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ Джек Траут, Эл Райс "Позиционирование: битва за ваше сознание".
- ↑ «Джек Траут • Trout & Partners / Russia». Trout & Partners / Russia (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ «Джек Траут: «22 закона маркетинга абсолютно незыблемы»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 21-ին.
- ↑ Вячеслав Иванович Дорошев «ВВЕДЕНИЕ В ТЕОРИЮ МАРКЕТИНГА» — Позиционирование товаров // Библиотекарь