Դիոնիսիոս Թրակացի (հին հունարեն՝ Διονύσιος ὁ Θρᾷξ, մ. թ. ա. 170[1], Բյուզանդիոն[2] - մ. թ. ա. 90[1], Հռոդոս, Օսմանյան կայսրություն), հույն քերական, Ալեքսանդրյան դպրոցի ականավոր ներկայացուցիչներից մեկը։

Դիոնիսիոս Թրակացի
Διονύσιος ὁ Θρᾷξ
Ծնվել էմ. թ. ա. 170[1]
Բյուզանդիոն[2]
Մահացել էմ. թ. ա. 90[1]
Հռոդոս, Օսմանյան կայսրություն
Մասնագիտությունքերական և գրող
Տիրապետում է լեզուներինհին հունարեն[3]
Հայտնի աշակերտներLucius Aelius Stilo Praeconinus? և Tyrannion of Amisus?
 Dionysius Thrax Վիքիպահեստում

Կենսագործունեություն խմբագրել

Ծնվել է Ալեքսանդրիայում։ Աշակերտել է ալեքսանդրյան քերականական դպրոցի հայտնի քերական Արիստարքոսին, ապա տեղափոխվել Հռոդոս, որտեղ ուսուցանել է քերականություն և ճարտասանություն։ Դասավանդել է նաև Հռոմում։ Դիոնիսիոս Թրակացու երկերից մեզ հասել է «Քերականական արվեստ» աշխատությունը, որը նախորդ բոլոր քերականական դիտողությունների ամփոփումն է և ալեքսանդրյան բանասիրական քերականության նվաճումների գործնական ու առաջին համակարգված շարադրանքը։ Այն ընդգրկել է միայն ձևաբանությունը և ծառայել իբրև նմուշ լատինական ու հետագա քերականությունների համար։ Մինչև 13-րդ դ․ բյուզանդական դպրոցներում գործածվել է որպես դասագիրք։ Հայերեն թարգմանությունը (5-րդ դ․) հիմք է դարձել հայերենի ուսումնասիրության և հայ քերականական ուսմունքի ստեղծման ու զարգացման համար։ Շուրջ մեկ հազարամյակ «Քերականական արվեստ»-ը մեկնության առարկա է եղել ինչպես հույն–բյուզանդական մեկնիչների, այնպես էլ հայ քերականներ Դավիթ Մեկնիչի, Անանուն Մեկնիչի, Մովսես Քերթողի, Ստեփանոս Սյունեցու, Համամ Արևելցու, Գրիգոր Մագիստրոսի, Հովհաննես Երզնկացու ն ուրիշների համար։ Սրանք իրենց մեկնություններում նկատի են ունեցել հայերենի առանձնահատկությունները և զարգացրել իրեևց գեղագիտական–քերականական հայացքները։ Դիոնիսիոս Թրակացին կատարել է նաև Հոմերոսի, Հեսիոդոսի պոեմների և այլ տեքստերի բանասիրական–քերականական մեկնություններ։

«Քերականական արվեստ»-ի հրատարակությունները խմբագրել

  • Քերականութիւն Դիոնիսիոսի Թրակացւոյ․․․ (բնագիրը հունարեն և հայերեն), Փարիզ, 1824։
  • Die Fragmente des Grammatikers Dionysios Thrax. Hrsg. v. Konstanze Linke (= Sammlung griechischer und lateinischer Grammatiker, 3). de Gruyter, Berlin/New York 1977, ISBN 3-11-005753-0
  • Dionysii Thracis Ars Grammatica; qualem exemplaria vetustissima exhibent subscriptis discrepantiis et testimoniis quae in codicibus rexentioribus scholiis erotematis apud alios scriptores interpretem aremenium repreriuntur. Ed. Gustavus Uhlig. Teubner, Leipzig 1883.
  • Die Lehre des Grammatikers Dionysios (Dionysios Thrax, Tékhne grammatiké – deutsch [mit griechischem Paralleltext]). Übers. v. Wilfried Kürschner. In: Ancient grammar: Contents and contexts. Hrsg. v. Pierre Swiggers u. Alfons Wouters (=Orbis/Supplementa, 7). Peeters, Löwen/Paris 1996, ISBN 90-6831-881-0 / ISBN 2-87723-307-3, S. 177–215
  • Die Lehre des Grammatikers Dionysios (Dionysios Thrax, Tékhne grammatiké – deutsch). In: De Tékhne Grammatiké van Dionysius Thrax: De oudste spraakkunst in het Westen. Pierre Swiggers – Alfons Wouters: Inleiding; Griekse tekst met Nederlandse vertaling en noten; Duitse vertaling (door Wilfried Kürschner); terminologisch apparaat en bibliografie (=Orbis Linguarum, 2). Peeters, Löwen/Paris 1998, ISBN 90-6831-992-2, S. 51–72.
  • Отрывки в русском переводе. // Античные теории языка и стиля. М.-Л., 1936.

Գրականություն խմբագրել

  • Eleanor Dickey: Ancient Greek Scholarship. Oxford University Press, Oxford 2007, ISBN 978-0-19-531292-8, S. 77–80
  • Frédérique Ildefonse: Denys dit le Thrace. In: Richard Goulet (Hrsg.): Dictionnaire des philosophes antiques. Band 2, CNRS Éditions, Paris 1994, ISBN 2-271-05195-9, S. 742–747.
  • Адонц Н. Дионисий Фракийский и армянские толкователи. (Серия «Собрание древне-армянских и древне-грузинских текстов, издаваемых Имп. АН». IV) Пг., 1915. CXCIII, 307 стр.

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիոնիսիոս Թրակացի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 396