Թոֆիկ Մեհդիկուլի օղլի Թաղիզադե (ադրբ.՝ Tofiq Mehdiqulu oğlu Tağızadə, փետրվարի 7, 1919(1919-02-07), Բաքու, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն - օգոստոսի 27, 1998(1998-08-27), Բաքու, Ադրբեջան), ադրբեջանցի կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան, Ադրբեջանի (1960) և Չեչնիայի (1964) արվեստի վաստակավոր գործիչ, Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1976)[1][2];

Թոֆիկ Թաղիզադե
Ծնվել էփետրվարի 7, 1919(1919-02-07)
ԾննդավայրԲաքու, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն
Մահացել էօգոստոսի 27, 1998(1998-08-27) (79 տարեկան)
Մահվան վայրԲաքու, Ադրբեջան
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (1954)
Քաղաքացիություն Ադրբեջան,  ԽՍՀՄ և  Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն
Մասնագիտացումդերասան, կինոռեժիսոր և սցենարիստ
Պարգևներ
Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան «Պատվո նշան» շքանշան
Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստ և Ադրբեջանական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
IMDbID ID 0846552

Կենսագրություն խմբագրել

Թոֆիկ Թաղիզադեն ծնվել է 1919 թվականի փետրվարի 7-ին Բաքվում։ 1953 թվականին ավարտել է Մոսկվայի Համամիութենական պետական կինեմատոգրաֆիայի ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետը։ Ավարտելուց հետո աշխատել է «Ադրբեջանֆիլմ» ստուդիայում։ 1944 թվականից հանտիսանում է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության անդամը։ Եղել է Հայրենական մեծ պատերազմի մասնակիցը[3]։

1955 թվականին նա կատարել է իր առաջին լիամերտրաժ գեղարվեստական ֆիլմը («Հանդիպում»)։

1960 թվականին դարձել է Ադրբեջանական ԽՍՀ-ի արվեստի վաստակավոր գործիչ, իսկ 1964-ին `Չեչեն-Ինգուշ Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության։ 1976 թվականին արժանացել է Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը[4]։ 1970 թվականին պարգևատրվել է Ադրբեջանի Լենինյան կոմերիտմիության մրցանակով։

Ֆիլմեր խմբագրել

Տարեթիվ Ֆիլմ
1955 «Հանդիպում»
1958 Հեռավոր ափերին
1959 Իսկական ընկեր
1960 Մատեօ Ֆալքոն
1962 Ես պարելու եմ
1965 Արշին մալ ալան
1968 Ես գեղեցիկ չէի
1970 Իմ յոթ որդիները
1975 Դեդե Կորկուդ
1962 Աշխատանք և վարդ
1990 Նկուղ

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Азербайджанской ССР кинематография. Кино: Энциклопедический словарь / Гл. ред. С. И. Юткевич; Редкол.: Ю. С. Афанасьев, В. Е. Баскаков, И. В. Вайсфельд и др. — Москва: Советская энциклопедия, 1987. — стр. 13.
  2. Тағызадә Тофиг Меһдигулу оғлу // Азербайджанская советская энциклопедия / Под ред. Дж. Кулиева. — Б.: Главная редакция Азербайджанской советской энциклопедии, 1986. — Т. IX. — С. 120.
  3. Թոֆիկ Մեհդիկուլի օղլի Թաղիզադե
  4. Թոֆիկ Թաղիզադե