Հովհաննես Թորոսյան (դերասան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովհաննես Թորոսյան (այլ կիրառումներ)
Հովհաննես Թորոսյան (բուլղար․՝ Ованес Торосян, դեկտեմբերի 7, 1986, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), բուլղարահայ կինոյի և բեմի դերասան, թատերական ռեժիսոր, դրամատուրգ[1]։
Հովհաննես Թորոսյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 7, 1986 (37 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան և Բուլղարիա |
Կրթություն | Թատրոնի և կինոարվեստի ազգային ակադեմիա |
Մասնագիտություն | դերասան, կինոռեժիսոր, դրամատուրգ և հեռուստատեսային դերասան |
Աշխատավայր | Իվան Վազովի անվան ազգային թատրոն |
Ovanes Torosyan Վիքիպահեստում |
Գործունեություն
խմբագրել1993 թվականին, Լեռնային Ղարաբաղում ռազմական հակամարտության պատճառով Հովհաննեսի ընտանիքը հաստատվել է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում, որտեղ նա սովորել է Ուիլյամ Սարոյանի անվան թիվ 76 դպրոցում[2]։ 2009 թվականին Հովհաննեսն ավարտել է Սոֆիայի Թատրոնի և կինոարվեստի ազգային ակադեմիան (պրոֆեսորներ Պլամեն Մարկովի և Իվայլո Խրիստովի դասարան)[1][3], 2016 թվականին՝ նույն ակադեմիայի թատերական ռեժիսուրայի բաժինը։
Թորոսյանը համարվում է Սոֆիայի «Replica» թատրոնի համահիմնադիրը։ Հանդես է գալիս նաև Սոֆիայի Իվան Վազովի անվան ազգային թատրոնում, Սլիվենի Ստեֆան Կիրովի անվան դրամատիկական թատրոնում, Ալեկո Կոնստանտինովի անվան երգիծական թատրոնում, Ժամանակակից թատրոնում, «Sfumato» թատերական խմբում, Նիկոլայ Բինևի անվան պատանեկան թատրոնում և «Ազարյան» թատրոնում[3][4]։
Հովհաննես Թորոսյանը զբաղվում է վավերագրական, իմպրովիզացիոն թատրոնով և ռեժիսուրայով[5]։
Ֆիլմեր
խմբագրելՏարի | Վերնագիր | Դեր | Ծանոթագրություններ |
---|---|---|---|
2008 | «Ամեն ինչ քեզ համար» | ||
2009 | «Արևելյան խաղեր» | Գեորգի | |
2011 | «Թիլթ» | Գոգո | |
«Ավե» | Կամեն | ||
2012 | «Կրապեց» | ||
«Ես՝ դու» | Բոյան | ||
2013 | «Otchuzhdenie» | ||
2014 | «Պատիժ» | Վասկո | |
«Փարոս կինը» | կարճամետրաժ | ||
«Իմպրովիզացրու սա» | հեռուստաֆիլմ | ||
2015 | Գիրանալ առողջ ճանապարհով | Կոնստանտին | կարճամետրաժ |
«Դավաճանություն» | Վիկտոր | ||
«Անհաջողակները» | Վիկտոր | ||
«Banat (Il Viaggio)» | Քրիստիան | ||
«Ներում» | Սաշո | կարճամետրաժ | |
«Ձյուն» | Մարտի | ||
«Դատախազը,պաշտպանը, հայրն ու որդին» | Դեյան-Միրո | ||
2016 | «Ադամ» | Ադամ / ժամապահ | կարճամետրաժ |
Մրցանակներ
խմբագրել- 2010 թվականին առաջադրվել է «Իկար» մրցանակի «Puheniyat» ֆիլմում Մայքլի դերի համար
- «Ոսկե վարդ» (2010) «Արևելյան խաղեր» և «Թիլթ» ֆիլմերում լավագույն դերասանական դերի համար
- «Թիլթ» ֆիլմում լավագույն դերասանական խաղի համար Բուլղարիայի ֆիլմարտադրողների միության մրցանակ (2010)
- «Ավե» ֆիլմում լավագույն դերասանական խաղի համար Բուլղարիայի ֆիլմարտադրողների միության մրցանակ (2011)
- Տաշքենդի միջազգային կինոփառատոն, Ոսկե հեպարդ մրցանակ «Ավե» ֆիլմում լավագույն դերասանական խաղի համար (2012)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Стефанова, Мая. «Ованес Торосян, актьор: Нямам ваучер, отивам в Кан». dnevnik.bg. dnevnik.bg. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ Дончев, Мартин. «Ованес Торосян». sofialive.bg. sofialive.bg. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ 3,0 3,1 Тодорова, Деница. «Актьорът Ованес Торосян пред „Труд": Историята с бежанците ми напомня за Троянския кон». trud.bg. trud.bg. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «Младежки фестивал Театър в аванс IV: Работно ателие с Ованес Торосян». hotnews.bg. hotnews.bg. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «Ovanes Torosyan». theatre.art.bg. theatre.art.bg. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 30-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովհաննես Թորոսյան (դերասան)» հոդվածին։ |